09-09-2024 | 11:20
Վրաստանի խորհրդարանը վաղը երրորդ և վերջին ընթերցմամբ կընդունի «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքը. ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա հավելել է, որ նույնիսկ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո կդնի, իշխող կուսակցությունը բաց կլինի օրինագծի բովանդակությունը քննարկելու համար։
Հիշեցնենք, որ Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ բողոքի ակցիներն օր օրի ավելի մեծ թափ են հավաքում։
Ըստ էության՝ հանրությունը բաժանված է արևմտամետ և ռուսամետ հատվածների, իսկ Վրաստանի արևմտամետ ընդդիմությունը որքան էլ պայքարում է, չի կարողանում այս օրենքի ընդունումը կասեցնել։