
04-06-2023 | 14:13
Otros Aires էթնիկ-էլեկտրո-տանգո հանրահայտ խումբը գալիս է Հայաստան։
Կոմպոզիտոր և երաժիշտ Միգուել Դի Ջենովայի գլխավորությամբ «Օտրոս Այրես» խումբը ստեղծել է տանգո, էլեկտրո և էթնիկ ոճերի յուրօրինակ համադրություն, որի շնորհիվ կոմպոզիտորն ու երաժշտական խումբը ձեռք են բերել համաշխարհային համբավ։
Համերգները հայտնի են իրենց բարձր էներգետիկայով, տանգոյի կրքոտ կատարումներով։
Մայիսի 9-ին, 10-ին, 11-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում երաժշտության, պարի և տեսաձայնային ներկայացման համադրությամբ ելույթ կունենա «Օտրոս Այրես» խումբը։