CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ285

Ո՞վ է հիմա հիշում «Սաշիկին»

Ո՞վ է հիմա հիշում «Սաշիկին»

«Օստարկիզմը», որպես ժողովրդական քվեարկությամբ «վտանգավոր քաղաքացու» արտաքսման մեխանիզմ, ձեւավորվել էր Հին Աթենքում մ.թ.ա. 6-5-րդ դարերում: Այդ ժամանակից սկսած, բովանդակային առումով ոչ մի բան չի փոխվել: Այս կամ այն անձին որպես հակահերոս «նոմինացնելը» («անվանակարգելը»), համընդհանուր ցասման առարկա դարձնելը եւ հետո մոռանալը կրկնվում է դարեդար: 

Ընտրվում է որոշակի պատում, օրինակ «50/50», եւ ի հայտ է գալիս հակահերոսը, տվյալ դեպքում ՀՀ երրորդ նախագահի եղբոր միֆականացված կերպարը: Ընդ որում, ուշադրություն դարձրեք՝ այդ խորհրդանշական կերպարը սովորաբար ոչ թե առաջին դեմքն է, այլ նրան մոտ կանգնած անձնավորությունը՝ Մարի-Անտուանետը, Ռասպուտինը, Գալինա Բրեժնեւան, Ելենա Չաուշեսկուն՝ ի վերջո, նույն Կլեոպատրան:

Դրա հոգեբանական բացատրությունը, որքան հասկանում եմ, հետեւյալն է. այն, ինչ թույլ է տրվում առաջին դեմքին, դեռ ոչինչ, բայց ինչո՞ւ նույն արտոնություններն ունեն նրա շրջապատի մարդիկ: Իհարկե, իշխանությունը մշտապես փորձում է վառ պահել այդ կոլեկտիվ ցասումը: Դա հրաշալիորեն նկարագրված է Օրուելի «1984» վեպում, երբ բոլոր քաղաքացիներին ամեն օր պարտադիր հավաքում են «2 րոպեանոց ատելության» միջոցառմանը:

Համեմատեք Փաշինյանի քարոզիչների ամենօրյա ելույթների հետ 6-7 հարթակներում: Իսկ ի՞նչն է, այնուամենայնիվ, փոխվել սոցցանցերի դարում: Փոխվել է արագությունը. «հակահերոսի «նոմինացիա» – կոլեկտիվ ատելության գեներացում – մոռացություն» ցիկլը կարող է տեւել առավելագույնը՝ ամիսներ, իսկ սովորաբար՝ ավելի կարճ:

Մարդիկ, այո, շարունակում են պարել կրակի շուրջ, իրենց ատելության մեջ ձեռք բերելով ներքին միասնականություն եւ նույնիսկ «ինքնամաքրման» պատրանք: Այդ կրակը ֆիզիկական չէ, դա սոցցանցերի վիրտուալ տարածքն է: Բայց այդ «պարը» երկար չի տեւում. ի հայտ են գալիս նոր հակահերոսներ, սկսվում են նոր «պարեր»: Հիշենք թեկուզ «Me too» կամ «Black lifes metters» շարժումները: 

«50/50»-ն այլեւս քչերն են հիշում, դա արդեն դասվել է «պատմական անեկդոտների» շարքին՝ Մարի Անտուանետի կարկանդակների նման: Այսօր, վերջին հաշվով, բացարձակապես կարեւոր չէ, թե քանի «hate»-ային մեկնաբանություն է ունեցել այս կամ այն համացանցային հրապարակումը: Դրանք այսօր արագ են մոռացվում: Պատմական առումով մնում են «մեծ պատումները»՝ 1915 թվականի ցեղասպանությունը, 2020 թվականի պարտությունը: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

  • Լրահոս
  • Close
Եմ-Ն Սպասում Է Բաքվի Եւ Երևանի Միջև Խաղաղության Պայմանագրի Շուտափույթ Ստորագրմանը. Կայա Կալաս

16-05-2025 | 14:31

ԵՄ-ն սպասում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Կայա Կալաս
«Թանգարանների Ապագան՝ Արագ Փոփոխվող Համայնքներում» Խորագրի Ներքո Կանցկացվեն Միջոցառումներ՝ Տարբեր Թանգարաններում

16-05-2025 | 13:56

«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ՝ տարբեր թանգարաններում
Տ. Զավեն Վարդապետ Յազիչյանը Ինքնակամ Լքել Է Հոգևոր Ծառայության Վայրը. Նա Կարգալույծ Է Հռչակվել

16-05-2025 | 13:39

Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը ինքնակամ լքել է հոգևոր ծառայության վայրը. նա կարգալույծ է հռչակվել
Նիկոլ Փաշինյանն Ալբանիայում Հանդիպել Է Իլհամ Ալիևի Հետ

16-05-2025 | 13:37

Նիկոլ Փաշինյանն Ալբանիայում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ
Հաջողությունները Գալիս Են Հետևողական Ջանքի, Անընդհատ Սովորելու Եւ Սայթաքելուց Հետո. Կգմս Նախարարի Ուղերձը՝ Ուսանողների Եւ Երիտասարդների Օրվա Կապակցությամբ

16-05-2025 | 13:31

Հաջողությունները գալիս են հետևողական ջանքի, անընդհատ սովորելու և սայթաքելուց հետո. ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ
Առաջիկայում Սպասվում Են Կառավարության Կազմի Փոփոխություններ.

16-05-2025 | 12:29

Առաջիկայում սպասվում են կառավարության կազմի փոփոխություններ.
Ստամբուլում Սկսվել Են Թուրքիայի, Ամն-Ի Եւ Ուկրաինայի Միջև Եռակողմ Բանակցությունները

16-05-2025 | 12:22

Ստամբուլում սկսվել են Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունները
Ի՞Նչ Է Նվիրել Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարքը Հռոմի Պապ Լեւոն 14–Րդին

16-05-2025 | 12:21

Ի՞ՆՉ Է ՆՎԻՐԵԼ ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՐԻԱՐՔԸ ՀՌՈՄԻ ՊԱՊ ԼԵՒՈՆ 14–ՐԴԻՆ
«Սա Մեր Հերոս Նախնիների Հիշատակը Պղծելու Փորձ Է». Ռդ Դեսպանն Արծրուն Հովհաննիսյանի Ասածների Համար Դիմել Է Պն-Ին

16-05-2025 | 12:06

«Սա մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ է». ՌԴ դեսպանն Արծրուն Հովհաննիսյանի ասածների համար դիմել է ՊՆ-ին
Վեհափառը Շվեյցարիայի Համադաշնության Խորհրդարանի Պատգամավորի Հետ Քննարկել Է Տեղահանված Արցախահայերի Իրավունքների Պաշտպանությանն Առնչվող Հարցեր

15-05-2025 | 17:16

Վեհափառը Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի պատգամավորի հետ քննարկել է տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Ադրբեջանական Բանակի Մասշտաբներով Տեղի Են Ունենում Հրամանատարաշտաբային Մարզումներ

15-05-2025 | 17:10

Ադրբեջանական բանակի մասշտաբներով տեղի են ունենում հրամանատարաշտաբային մարզումներ
Զելենսկին Որոշում Կկայացնի Հետագա Քայլերի Մասին Ռդ-Ի Հետ Բանակցություններում՝ Էրդողանի Հետ Հանդիպումից Հետո. Afp

15-05-2025 | 13:54

Զելենսկին որոշում կկայացնի հետագա քայլերի մասին ՌԴ-ի հետ բանակցություններում՝ Էրդողանի հետ հանդիպումից հետո. AFP
Ստամբուլում Բանակցությունները Տեղափոխվել Են Օրվա 2-Րդ Կես. Ռդ Ագն

15-05-2025 | 13:50

Ստամբուլում բանակցությունները տեղափոխվել են օրվա 2-րդ կես. ՌԴ ԱԳՆ
Թրամփը Պատրաստ Է Մայիսի 16-Ին Մեկնել Ստամբուլ՝  Մասնակցելու Ուկրաինայի Հարցով Բանակցություններին, Եթե Դրա Անհրաժեշտությունը Լինի

15-05-2025 | 13:47

Թրամփը պատրաստ է մայիսի 16-ին մեկնել Ստամբուլ՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով բանակցություններին, եթե դրա անհրաժեշտությունը լինի
Լավրովի Այցը Հայաստան Նախապարաստման Փուլում Է. Զախարովա

15-05-2025 | 13:43

Լավրովի այցը Հայաստան նախապարաստման փուլում է. Զախարովա

Նմանատիպ լուրեր