CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ418

Ո՞վ եւ ովքե՞ր են օգտվում «քաղաքավարության» վնասներից

Ո՞վ եւ ովքե՞ր են օգտվում «քաղաքավարության» վնասներից

Ընդամենը տաս օրում (հունվարի 24-փետրվարի 4) Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես երկու հանդիպում ունեցավ սփյուռքահայերի հետ. առաջինը Ցյուրիխում, երկրորդը՝ Վաշինգտոնում: Առաջինը դավոսյան, երկրորդը՝ ինչ-որ կրոնաեկեղեցական ֆորումի շրջանակում, ինչպես արձանագրվեց պաշտոնական հաղորդագրություններում: Առաջինի մասին գրել ենք արդեն, երկրորդի մասին՝ գրվում եւ խոսվում է այս օրերին, հատկապես սոցցանցերում, ուր, ինչպես միշտ, ուշադրությունները առավելապես կենտրոնացած են երկրորդական բաների վրա, ինչպես՝ տիկին Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձի եւ, վարչապետին նույնպես ուղեկցած, Հայաստանում քովիդ 19-ի դեմ պայքարը տապալած, իրեն կրոնակեղեցական հարցերի մե՜ծ մասնագետ համարող Արսեն Թորոսյանի վրա: Առավել լուրջ՝ շատ են մեկնաբանությունները, չարախնդության երանգներով, թե, իբր, Ն. Փաշինյանը Մ. Նահանգների մայրաքաղաք էր գնացել Սպիտակ տան ուշադրությունը գրավելու եւ միգուցե ներս հրավիրվելու ակնկալությամբ:

Չբացառելով որեւէ վարկած ու ենթադրություն, հիմնվելով պաշտոնական լրահոսի վրա, կարող ենք պնդել, որ Վաշինգտոնում, ինչպես Շվեցարիայում, Փաշինյանը չի ունեցել միջազգային կամ միջպետական որեւէ հանդիպում, առավել եւս՝ բանակցություն: Ուրեմն, հարցը ծագում է ինքնաբերաբար. ինչո՞ւ այդ ուղեւորությունները, ի՞նչ անելու համար, ի՞նչ նպատակով:
Մնում է մեկ եւ միակ պատասխան՝ խոսելու սփյուռքահայերի հետ, գեթ նրանց ընտրովի որոշ անդամների հետ: Ինչի՞ մասին՝ Ցեղասպանության, այսինքն՝ այն հարցի, որի ծնունդն ու հետեւանքակիրն է Հայկական սփյուռքն իր մեծամասնությամբ: Ի՞նչ պատգամ փոխանցելու համար՝ ի՞նչ, ինչո՞ւ եւ ի՞նչպես է պատահել Ցեղասպանությունը, ո՞վ է դրդել, ո՞րն էր դրա նպատակը, ո՞րն է մեր «հանցանքը», ի՞նչ վտանգ է այն ներկայացնում Հայկական Պետության համար:

Եթե Ն. Փաշինյանն այդ հանդիպումներում բարձրացներ, ասենք, Հայաստանում ներդրումներ անելու, արտադրական կարողությունները մեծացնելու, կամ նոր տեխնոլոգիաներ բերելու՝ յուրաքանչյուր հայրենասեր հայի պարտականության մասին, ապահովաբար բոլորս ծափահարելու էինք նրան: Բայց ո՛չ: Ն. Փաշինյանը փաստորեն եւ կասկածելի հետեւողականությամբ հարցականի տակ էր դնում Ցեղասպանության իրողությունը եւ, նույնիսկ, հանցանքը գցում ցեղասպանվածների եւ, ենթադրաբար, օտար ուժերի վրա: Այլ խոսքով՝ նա ուրանում, ժխտում, հերքում է փաստը: Ավելին՝ մեղադրում է հայերիս, այդ թվում՝ իր հետ հանդիպումներին ներկայացածների ծնողներին, նախնիներին:

Առավել տարօրինակն այն է, որ ներկաներից ոչ ոք տեղում չպատասխանեց նրան, ըմբերանիչ ելույթ չունեցավ, անգամ չլքեց դահլիճը: Չզգացի՞ն, չանդրադարձա՞ն, որ «հայրենի հյուրի» խոսքը հորդոր էր, հար եւ նման Էրդողանի քանիցս կրկնած հորդորին՝ ՉՀԻՇԵ՛Լ:

Ավելին: Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում, ինչպես տեղեկացնում է MediaMax-ը, Ն. Փաշինյանը զարգացրել է բոլորովին նոր տեսություն, իր բառով՝ գաղափարախոսություն, որը, իր կարծիքով, «եթե շատ ավելի վաղ որդեգրած լինեինք, գուցե ավելի մեծ երաշխիքներ կունենայինք, որը կապահովեր Հայաստանի լինելիությունը»: Ո՛րն է այդ չնաշխարհիկ գաղափարը: «Պարտության միջով անցելով՝ ձեռք ենք բերել անկախ եւ ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն»: Ուրեմն, ավելացնենք մեր կողմից, կեցցե՛ պարտությունը, կեցցե՛ մեզ պարտության մատնած գերագույն եւ գլխավոր հրամանատարը: Սա հե՛նց այն գաղափարախոսությունն է, որը, մյուս կողմից, ձայնակցելով Թուրքիայի իր ավագ եղբորը, փայփայում է Իլհամ Ալիեւը, խոստանալով նոր պարտություններ պարգեւել մեզ ու դրանով ուժեղացնել մեր պետությունը…

*    *    *

Վաշինգտոնյան հանդիպմանը ներկա իմ ծանոթներից մեկին երբ հարց տվեցի, թե ինչո՞ւ մասնակցեց, շա՜տ անկեղծ պատասխանեց. «Ի՞նչ ընեի, հրավիրված էի, անքաղաքավարություն պիտի ըլլար, եթե ներկա չգտնվեի»: Ստիպված՝ խորհուրդ տվեցի նրան վերստին կարդալ անմահանուն մեր երգիծաբանի՝ Հ. Պարոնյանի «Քաղաքավարության վնասները» շարքը: Միայն թե, ավելացրեցի, այս պարագայում վնասը անձնական չէ, այլ՝ համահայկակա՛ն, համապետակա՛ն:

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

  • Լրահոս
  • Close
Վահագն Խաչատուրյանը Հանդիպել Է Աշխարհահռչակ Թավջութակահար Յո Յո Մայի Հետ Եւ Հրավիրել Հայաստան

23-01-2026 | 13:30

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայի հետ և հրավիրել Հայաստան
Հհ Կառավարությունը Ստոկհոլմում Պարտությունը Հաղթանակ Է Ներկայացնում. Սամվել Կարապետյան

23-01-2026 | 13:24

ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում. Սամվել Կարապետյան
Եմ-Ն Զինատեuակ Կգնի Արկտիկայում Ռազմակшն Գործողությունների Համար. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն

23-01-2026 | 13:22

ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Ամն-Ն Ապահովում Է Գրենլանդիայի Անվտանգությունը, Հետևաբար, Պիտի Իրավունք Ունենա Կղզու Բնական Պաշարների Նկատմամբ. Վենս

23-01-2026 | 13:21

ԱՄՆ-ն ապահովում է Գրենլանդիայի անվտանգությունը, հետևաբար, պիտի իրավունք ունենա կղզու բնական պաշարների նկատմամբ. Վենս
Վեհափառի Օրհնությամբ Լույս Է Ընծայվել Արցախի Մշակութային Ժառանգության Nչնչացման Մասին Ուսումնասիրությունը

23-01-2026 | 13:19

Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայվել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունը
Բժիշկն Անհապաղ Վիրահատական Միջամտություն Է Ցուցել, Բայց Նարեկը Դեռ «Արմավիր» Քկհ-Ում Է, Ինքնազգացողությունն Էլ Վատ Է. Աստղիկ Մաթևոսյան

23-01-2026 | 13:00

Բժիշկն անհապաղ վիրահատական միջամտություն է ցուցել, բայց Նարեկը դեռ «Արմավիր» ՔԿՀ-ում է, ինքնազգացողությունն էլ վատ է. Աստղիկ Մաթևոսյան
Արցախում Մնացած 10 Հայերը Տեղափոխվել Են Հայաստան

23-01-2026 | 12:47

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան
Փաշինյանը Հանրային Հեռուստատեսությունը Վերածել Է Իր Անձնական Դուքյանի, Ստեղծել Է Արգելված Քաղաքական Գործիչների «Սև Ցուցակներ»․ Զուրաբյան

22-01-2026 | 16:01

Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը վերածել է իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ»․ Զուրաբյան
Հարկ Չկա Կեղծ Մեղադրանքներով Փորձել Ձախողել Ժողովի Գումարումը Արտերկրում, Երբ Ակնհայտ Են Եկեղեցականության Հանդեպ Հհ-Ում Տարատեսակ Բռնաճնշումները. Մայր Աթոռ

22-01-2026 | 16:00

Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ ՀՀ-ում տարատեսակ բռնաճնշումները. Մայր Աթոռ
Հհ Կառավարությունը Հավանություն Է Տվել Խաղաղության Խորհրդի Կանոնադրության Ստորագրման Առաջարկությանը

22-01-2026 | 13:34

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը
«Մնալ Մարդ». Հենրիխ Մխիթարյանը Երկրպագուներին Հայտնել Է Ամենասպասված Լուրը

22-01-2026 | 13:33

«Մնալ մարդ». Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին հայտնել է ամենասպասված լուրը
Ամն-Ն Նատօ-Ից Ոչինչ Չի Ստացել՝ Բացի Եմ-Ին Խորհրդային Միությունից Եւ Հիմա՝ Ռդ-Ից Պաշտպանելուց, Եւ Այժմ Այն Ինչ Մեզ Պետք Է, Դա Գրենլանդիան Է. Թրամփ

22-01-2026 | 11:23

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա՝ ՌԴ-ից պաշտպանելուց, և այժմ այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է. Թրամփ
Ոչ Մի Կալանք, Ոչ Մի Բռնաճնշում Եւ Ոչ Մի Նիկոլ Չի Կարող Շեղել Մեզ Մեր Ընթացքից․ Դավիթ Համբարձումյան

22-01-2026 | 11:22

Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից․ Դավիթ Համբարձումյան
Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի Երաժշտությունն Անվանել Են «Բաքվի Բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը Դիմել Է Իրավաբաններին

22-01-2026 | 11:21

Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններին
Ակնհայտ Է Բոլորիս Համար, Որ Այս Ամբողջ Գործընթացը Նպատակ Ունի Ապահովել Ադրբեջանի Անխափան Եւ Առանց Խոչընդոտների Կապը Հայաստանի Տարածքով Դեպի Նախիջևան․ Օսկանյան

22-01-2026 | 11:20

Ակնհայտ է բոլորիս համար, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան․ Օսկանյան

Նմանատիպ լուրեր