CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ148

Ով կդառնա ՀԷՑ-ի գնորդը, դեռ մեծ հարց է. Ֆինանսների նախկին նախարար

Ով կդառնա ՀԷՑ-ի գնորդը, դեռ մեծ հարց է. Ֆինանսների նախկին նախարար

Ես դժվարանում եմ ասել՝ կարողանա՞ն ՀԷՑ–ի համար գնորդ գտնել, թե ոչ, իսկ Կարապետյանների կողմից 500 մլն դոլար գնահատելը կարծում եմ՝ իրատեսական է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

«500 միլիոն դոլարը շատ մեծ չի ՀԷՑ–ի համար, որովհետև ինքը մոնոպոլ է, իր կանխիկ հոսքերը կանխատեսելի են, ակտիվների արդյունքով ինքը 337 միլիարդ դրամանոց ընկերություն է։ Այսինքն խելքին մոտ է այդ 500 միլիոնը։

Այստեղ պետք է նայենք, թե որքանով է հավանական, որ կառավարությունը կարողանա հակառակը փաստել, ես չեմ կարծում, որ կառավարությունը մասնագիտորեն կկարողանա հիմնավորել, որ իր այս գործողությունները իրականում օբյեկտիվ են և իրատեսական են։ Այն հիմնավորումները, որը ներկայացնում է գործող կառավարիչը, ես չեմ կարծում, որ դրա տակ կա լուրջ տնտեսագիտական կամ ֆինանսական միսկ, որ էական ազդեցություն են առաջացրել»,–ասաց նա։

Նախկին նախարարը նշեց, որ պետք է տարանջատել երկու հարց՝ նախ, ով է լինելու հաջորդ գնորդը և երկրորդը արբիտրաժային գործընթացը։ Արբիտրաժային գործընթացում Սամվել Կարապետյանի թիմը վիճարկում է կառավարության գործողությունները և ասում են՝ դուք ձեր գործողություններով հիմնադրին վնաս եք պատճառել և այն վնասը, որը մենք գնահատում ենք, 500 միլիոն է։ Եվ եթե դուք հիմա առգրավում եք կամ բռնագրավում եք այդ ակտիվները ինձանից, դրա արժեքը 500 միլիոն է։ Կառավարությունը պետք է գա հակառակը փորձի ապացուցել։ Այստեղ մենք կառավարության համար ունենք վատ լուր, որովհետև արդեն իսկ կառավարությունը մեկ անգամ արբիտրաժի որոշումը չկատարեց, որը միջազգային արբիտրաժների պրակտիկայի մեջ լավ բան չէ»,– ասաց Արամյանը։

Նա նշեց, որ եթե «Տաշիր կապիտալը» հաղթի այս գործը, դա նշանակում է, որ այդ գումարը չի վճարելու կառավարությունը, դա վճարելու է հարկատուն, մենք ձեզ հետ միասին՝ մեր հարկերի հաշվին։

Իսկ դա նշանակում է որ այն գումարները, որով որ մենք պետք է զինամթերք գնեինք մեր պաշտպանության համար, ճանապարհներ պետք է սարքեինք, դպրոցները պետք է սարքեինք, կառավարության գործողությունների արդյունքում մենք պետք է փոխհատուցենք վնասը այդ ընկերության։

Ո՞վ կդառնա նոր գնորդը, դա դեռ հարց է։ Եթե ես լինեի արտաքին ներդրողի փոխարեն, այսպիսի խառը խաղի մեջ չէի մտնի։ Ես կասեի՝ արբիտրաժում գործ կա, ու չգիտենք, թե վճիռն ինչ կլինի։ Ես այդ ռիսկային գործարքին չեմ գնա։ Երկրորդը, քանի որ այստեղ կան նաև կառավարության գործողություններ, որը բոլորն են ասում՝ մաքուր տնտեսական և ֆինանսական, չէ, կա այդտեղ նաև քաղաքական կոմպոնենտը, ամեն ինչ կյանքում հնարավոր է, կարող են քաղաքական փոփոխություններ լինեն և նոր կառավարությունը միգուցե այլ աչքով նայի նոր սեփականատիրոջը։ Դրա համար այս տեսանկյունից բարդ է լինելու նաև նոր գնորդի գտնելը»,– ընդգծեց Վարդան Արամյանը։

www.news.am 

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր