06-12-2024 | 21:25
Ուկրաինայի զինուժը գնդակոծության է ենթարկել Դոնեցկի Կիրովսկի շրջանի Տեքստիլշչիկի միկրոշրջանի շուկան։
Հարձակման հետևանքով զոհվել է 25, վիրավորվել 10 տեղի բնակիչ. հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
Քաղաքային իշխանությունները նախապես հայտնել էին 13 զոհի մասին, թիվը հետո է ավելացել։
Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել է Դոնեցկի Կույբիշևսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Նրա խոսքով՝ զինամթերքը գցվել է վերանորոգման խմբի վրա, որն այդ ժամանակ աշխատելիս է եղել ջեռուցման ցանցերի վթարը վերացնելու համար։
Հարձակման հետևանքով վիրավորվել է մեկ աշխատակից։
Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածները Դոնեցկին և դրան արևմտյան երկրների մասնակցությունը քննարկման առարկա են դառնալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) միջոցառումներին, որոնց կմասնակցի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. հայտարարել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։