03-11-2024 | 20:15
Ուկրաինական բանակի մարտական ներուժը նվազում է. միջին հաշվով Կիևն օրական կորցնում է ավելի քան 800 մարդ և 120 միավոր տարբեր զինտեխնիկա, այդ թվում՝ արտասահմանյան արտադրության. գերատեսչական կոլեգիայի նիստում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են ավելի քան 444 հազար զինվորական։ Մեկ շաբաթ առաջ Շոյգուն հայտնել էր, որ միայն 2023 թվականի հունիսի 4-ից սկսած հակահարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են 166 հազար զոհ և վիրավոր։
Օրեր առաջ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից ի վեր 31 հազար ուկրաինացի զինվոր է սպանվել։ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ չի հրապարակի վիրավորների թիվը, քանի որ դա կօգնի ռուսական կողմի ռազմական պլանավորմանը։