23-01-2026 | 13:30
Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների, բայց միայն ԱՄՆ-ի և Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ։
Նրա խոսքով՝ կարող է ստեղծվել քառակողմ տեխնիկական խումբ՝ խաղաղության ծրագիրը քննարկելու համար, որից հետո միայն հավանական են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները։
«Եթե ամեն ինչ ընթանա քայլ առ քայլ, ամերիկյան և եվրոպական պատվիրակությունների հետ հանդիպումներից հետո կկայանա հանդիպում ռուսների հետ։ Մենք պատրաստ ենք նախկինում քննարկված ձևաչափերին», - նշել է Զելենսկին։
www.tert.am