15-10-2024 | 12:24
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հրաժարական է տվել: Երկրի Գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը հայտնել է, որ խորհրդարանը հայտարարություն է ստացել Կուլեբայի հրաժարականի մասին։
Ինչպես գրում է pravda.com.ua կայքը, նա հրապարակել է փաստաթղթի լուսանկարը և հավելել, որ հարցը կքննարկվի առաջիկա լիագումար նիստերից մեկում։