04-12-2024 | 21:56
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բելառուսի իշխանություններին Գոմելի մարզում հետ քաշել զորքերը Ուկրաինայի սահմանից։
Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից:
«Բելառուսի զինված ուժերը «զորավարժությունների պատրվակով Գոմելի մարզում՝ Ուկրաինայի հյուսիսային սահմանների մոտ, կենտրոնացնում են զգալի թվով անձնակազմ, մասնավորապես՝ հատուկ գործողությունների ուժեր, սպառազինություն և ռազմական տեխնիկա՝ տանկերով, հրետանիով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, ՀՕՊ համակարգերով և ինժեներական սարքավորումներով։
«Մենք կոչ ենք անում Բելառուսի Հանրապետության պաշտոնյաներին Մոսկվայի ճնշման տակ ողբերգական սխալներ թույլ չտալ սեփական երկրի համար, իսկ երկրի զինված ուժերին՝ դադարեցնել ոչ բարեկամական գործողությունները և զորքերը հետ քաշել Ուկրաինայի պետական սահմանից՝ Բելառուսի Հանրապետության մոտ առկա կրակային համակարգերի հեռահարությունը գերազանցող հեռավորության վրա», - գրում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։