
22-03-2025 | 22:09
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ խաղաղ բանակցությունների շրջանակում պատրաստ է հանդիպել միայն մեկ ռուսի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց միայն այն դեպքում, երբ Ուկրաինան կունենա ընդհանուր պլան ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ։
«Միայն այն բանից հետո, երբ մենք ընդհանուր պլան ունենանք Թրամփի, Եվրոպայի հետ, ես ու Պուտինը կնստենք բանակցությունների և կդադարեցնենք պատերազմը»,- Զելենսկու խոսքերը մեջբերում է Deutsche Welle-ն։
Նա ընդգծել է, որ չի պատրաստվում Մյունխենում հանդիպել ռուսների հետ, և հավելել, որ առանց Ուկրաինայի և Եվրոպայի համաձայնություն կնքելը «լավ գաղափար չէ»։
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած օր մեկնել Վաշինգտոն՝ Դոնալդ Թրամփի թիմի հետ համատեղ ծրագիր մշակելու համար և, ի թիվս այլ բաների, շարունակելու ճնշում գործադրել Վլադիմիր Պուտինի վրա:
www.armenpress.am