CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ519

Ուկրաինայի պատերազմն իրականում էներգետիկ պատերազմ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որը տեղի է ունենում եվրոպական հողի վրա

Ուկրաինայի  պատերազմն իրականում էներգետիկ պատերազմ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որը տեղի է ունենում եվրոպական հողի վրա

Վերջերս Նորվեգիայի էներգետիկ ոլորտի ղեկավարների հետ հանդիպմանը Գերմանիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Իսլանդիայի անվտանգության ոլորտի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Ռուսաստանը սպառնալիք է այդ երկրի արդյունաբերության ոլորտի կարևոր ենթակառուցվածքների համար. գրել է Pars Today-ը։
Այս հանդիպումը վկայում է այն մասին, թե որքան կարևոր է Նորվեգիան Եվրոպայի էներգամատակարարման համար։ Ռուսաստանի հետ սահմանակից այս երկիրն այսօր ապահովում է Եվրոպայի զգալի հատվածի գազամատակարարումը։
Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի տնօրենի տեղակալ Զինան Զելենը հանդիպման մասին Reuters-ին ասել է. «Իրավիճակը, որի ականատեսն ենք այսօր,  ներառում է ոչ միայն Գերմանիան կամ Նորվեգիան, այլ մեզ բոլորիս»։
Չխոսելով ԱՄՆ-ի քաղաքականության և ՆԱՏՕ-ի դեպի Արևելք ընդլայնման մասին, Զելենն ասել է․ «Ռուսաստանի նման երկրների սպառնալիքը ներառում է ոչ միայն լրտեսական գործողություններ, այլ նաև որոշ տարածքներում դիվերսիաների հնարավորություն»։
Արևմտյան որոշ ԶԼՄ-ներ հայտնում են, որ ապրիլին Գերմանիայում ձերբակալվել են ՌԴ և Գերմանիայի քաղաքացիություն ունեցող երկու անձանց, որոնք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ, այդ թվում՝ ամերիկյան ռազմական օբյեկտների վրա հարձակումներ իրականացնելու մեջ:
Գերմանացի պաշտոնյաներն այդ կապակցությամբ հայտարարել են, որ դիվերսիաների  նպատակն էր թուլացնել Ուկրաինային ռազմական աջակցությունը։ Ռուսաստանը հերքել է այս կապակցությամբ իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները։ Իսկ Նորվեգիայի հետախուզական ծառայությունները հայտարարել են Ռուսաստանի կողմից դիվերսիոն հարձակումներ իրականացնելու  սպառնալիքի առկայության մասին: Եվրոպան ունի ռուսական էներգետիկ ռեսուրսների կարիքը, ինչը լրջորեն խանգարում է մայրցամաքի երկրներին՝ որոշումների կայացման հարցում։
2022 թվականի փետրվարին ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, ԵՄ-ն դադարեցրեց ռուսական նավթի ներկրումը, բացառությամբ Հունգարիայի, Սլովակիայի և Չեխիայի, որոնք մեծապես  կախված են ռուսական էներգակիրներից։ Նավթը Ռուսաստանից վերոնշյալ երեք երկրներ մուտք է գործում «Դրուժբա» խողովակաշարով, որն անցնում է Ուկրաինայի տարածքով։
Եվրոպայի սահմանած հակառուսական պատժամիջոցները բազմաթիվ ռիսկեր են պարունակում Հունգարիայի և Սլովակիայի համար։ Հունգարիան երկար տարիներ սերտ հարաբերություններ ունի Մոսկվայի հետ և անհրաժեշտ նավթի երկու երրորդը ներկրում է Ռուսաստանից։
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն այս առնչությամբ ասել է. «Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման շուրջ բանակցություններում միջնորդությունից հրաժարվելու Եվրահանձնաժողովի որոշումը վկայում է այն մասին, որ ճգնաժամի հետնաբեմում կանգնած է Եվրամիությունը»։
Նա նշել է․ «Եվրահանձնաժողովի որոշումը փաստում է, որ նրանք չեն ցանկանում օգնել Հունգարիային և Սլովակիային էներգամատակարարման հարցում։ Իսկ առկա ապացույցները ցույց են տալիս, որ որոշումը կայացվել է Բրյուսելում և փոխանցվել Կիևին՝ վերոնշյալ երկու երկրների  էներգամատակարարման հարցում  խնդիրներ ստեղծելու նպատակով»։
«Հյուսիսային հոսք» խողովակաշարում տեղի ունեցած դիվերսիոն գործողություններն ու պայթյունները նույնպես Ռուսաստանի և Եվրամիության միջև էներգետիկ ոլորտում հարաբերությունների մարտահրավերներից էին»։
Մի քանի միլարդ դոլար արժողությամբ «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարերը, որոնք ռուսական գազը Բալթիկ ծովի հատակով տեղափոխում են Եվրոպա, վնասվել են 2022 թվականի սեպտեմբերին՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի սկսվելուց յոթ ամիս անց, բազմաթիվ պայթյունների հետևանքով:
Որևէ երկիր մինչ այժմ չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը։ Սակայն  Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ հարձակումն իրականացրել են ԱՄՆ-ն ու Բրիտանիան։
Վերջերս Լեհաստանի տարածքով անցնող «Հյուսիսային հոսք»  գազատարում տեղի ունեցած դիվերսիայի գործով հիմնական կասկածյալի փախուստից հետո, ռուսական  RIA Novosti պետական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Մոսկվան բողոք է հղել  Բեռլինին։
ՌԴ ԱԳՆ եվրոպական դեպարտամենտի ղեկավար Տյապկինն այս կապակցությամբ ասել է. «Մենք բարձրացրել ենք այն հարցը, որ Գերմանիան և մյուս տուժած երկրները պետք է կատարեն ՄԱԿ-ի հակաահաբեկչական կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունները»: 
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նույնպես ասել է, որ Գերմանիան պետք է պատասխանի այս հարցի վերաբերյալ առկա բոլոր հարցերին։
Սակայն չպետք է անտեսել նաև ԱՄՆ-ի դերը Եվրոպայի էներգետիկ զարգացումներում։ 2012 թվականից ԱՄՆ-ն ոչ թե էներգակիր  ներկրող է, այլ՝ արտահանող։ Իսկ Ուկրաինայի պատերազմից հետո Վաշինգտոնին հաջողվեց մեծ արագությամբ իր էներգակիրներից կախվածության մեջ գցել Եվրոպային։ Եվ բնականաբար,  եվրոպական երկրներին այլ բան չէր մնում, քան հետևել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի հարցում Վաշինգտոնի քաղաքականությանը։
Ուկրաինայի  պատերազմն իրականում էներգետիկ պատերազմ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, որը տեղի է ունենում եվրոպական հողի վրա։ Եվ նավթագազային ռեսուրսների առկայության շնորհիվ, ԱՄՆ-ն ոչ միայն չի տուժում այս պատերազմից, այլև հսկայական շահույթներ է ստանում՝ ավելացնելով նավթի ու գազի արտահանման ծավալները։
Իսկ Ռուսաստանը, գտնելով ասիական նոր շահառուներ և մեծացնելով գազի արտահանումը այնպիսի երկրներ, ինչպիսին Չինաստանն է, կարողացել է մեծ չափով փոխհատուցել Արևմուտքի հասցրած վնասը։
Նավթի և գազի համաշխարհային գների աճի հետևանքով  Ռուսաստանի եկամուտներն աճել են։ Այսպիսով,  ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հակամարտության գլխավոր պարտվող կարելի է համարել Եվրոպային։
 

  • Լրահոս
  • Close
Շնորհակալություն Եմ Հայտնում Ձեր Եւ Նախագահ Ալիևի Համատեղ Նամակի Համար, Որով Առաջադրում Եք Իմ Թեկնածությունը Նոբելյան Խաղաղության Մրցանակի. Թրամփը Նամակ Է Հղել Փաշինյանին

08-12-2025 | 15:21

Շնորհակալություն եմ հայտնում Ձեր և նախագահ Ալիևի համատեղ նամակի համար, որով առաջադրում եք իմ թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակի. Թրամփը նամակ է հղել Փաշինյանին
Հավատարմությունս Եմ Հայտնում Վեհափառ Հայրապետին. Աստված Հաստատուն Եւ Անսասան Պահի Լուսավորչի Գահը Իր Նվիրյալ Գահակալով. Տեր Հովհանը Մատուցել Է Իր Անդրանիկ Պատարագը

08-12-2025 | 14:58

Հավատարմությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին. Աստված հաստատուն և անսասան պահի Լուսավորչի գահը իր նվիրյալ Գահակալով. Տեր Հովհանը մատուցել է իր անդրանիկ պատարագը
Նիկոլ Փաշինյանի Քայլերը Հակաիրավական Միջամտություն Են Ներեկեղեցական Կանոնական Կյանքին. Սահմանադրագետ

08-12-2025 | 14:56

Նիկոլ Փաշինյանի քայլերը հակաիրավական միջամտություն են ներեկեղեցական կանոնական կյանքին. Սահմանադրագետ
Փաշինյանը Փորձում Է Հայերի Դավանափոխություն Իրականացնել. Վերլուծաբան

08-12-2025 | 14:15

Փաշինյանը փորձում է հայերի դավանափոխություն իրականացնել. վերլուծաբան
Դա Պարոն Սիմոնյանի Անձնական Կարծիքն Ու Դիրքորոշումն Է. Աժ Նախագահի Խոսնակը՝ Մայր Աթոռում Պատարագ Անցկացնելու Մասին

08-12-2025 | 14:09

Դա պարոն Սիմոնյանի անձնական կարծիքն ու դիրքորոշումն է. ԱԺ նախագահի խոսնակը՝ Մայր Աթոռում պատարագ անցկացնելու մասին
«Գոյը Պետք Է Վերադառնա Իր Համար Ստեղծված Տարածքին». Այսօր «Գոյ» Թատրոնի 37-Ամյակն Է

08-12-2025 | 13:06

«Գոյը պետք է վերադառնա իր համար ստեղծված տարածքին». այսօր «Գոյ» թատրոնի 37-ամյակն է
Միքայել Սրբազանն Անհապաղ Վիրահատության Կարիք Ունի, Պիտի Այնպես Անենք, Որ Քկհ-Ներում Գրանցված 23 Մաhը Չդառնան 24-Ը. Գառնիկ Դանիելյան

08-12-2025 | 12:37

Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի, պիտի այնպես անենք, որ ՔԿՀ-ներում գրանցված 23 մաhը չդառնան 24-ը. Գառնիկ Դանիելյան
Դեկտեմբերի 9-Ին Գյումրիի Յոթ Վերք Եկեղեցում Տեր Գառնիկը Պատարագ Կմատուցի

08-12-2025 | 12:23

Դեկտեմբերի 9-ին Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Տեր Գառնիկը պատարագ կմատուցի
«Տաթևեր»-Ը Ճանաչվել Է Աշխարհի Լավագույն Ճոպանուղին

08-12-2025 | 12:21

«ՏաԹևեր»-ը ճանաչվել է աշխարհի լավագույն ճոպանուղին
Մեր Հասարակության Մի Մասը Լծվել Է Մեր Պետության Քանդմանը. Վահե Հովհաննիսյան

08-12-2025 | 12:18

Մեր հասարակության մի մասը լծվել է մեր պետության քանդմանը. Վահե Հովհաննիսյան
Լուվրի Թանգարանում Վնասվել Են Հարյուրավոր Գրքեր՝ Ջրի Արտահոսքի Պատճառով

08-12-2025 | 12:09

Լուվրի թանգարանում վնասվել են հարյուրավոր գրքեր՝ ջրի արտահոսքի պատճառով
Գերագույն Գլխավոր Տգետը Չգիտի Անգամ, Որ Հայ Եկեղեցին Հիմնադրել Են 2 Առաքյալները, Եւ Ոչ Թե Հայոց Պետությունը. Զուրաբյան

08-12-2025 | 12:08

Գերագույն գլխավոր տգետը չգիտի անգամ, որ Հայ եկեղեցին հիմնադրել են 2 առաքյալները, և ոչ թե Հայոց պետությունը. Զուրաբյան
Նրանք Այսօր Իրենց Հոգևոր Մահկանացուն Կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» Պատարագին Մասնակցած Սրբազանների Մասին

07-12-2025 | 17:24

Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին
Եղբայրական Հայ Ժողովրդի Հետ Սգում Ենք Այս Սարսափելի Ողբերգության Զոհերի Հիշատակը. Ռդ Դեսպանություն

07-12-2025 | 17:16

Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՌԴ դեսպանություն
Զելենսկին Հայտնել Է, Որ Կառուցողական Հեռախոսազրույց Է Ունեցել Ամն-Ի Բանակցողների Թիմի Հետ

07-12-2025 | 17:14

Զելենսկին հայտնել է, որ կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի բանակցողների թիմի հետ

Նմանատիպ լուրեր