08-12-2024 | 15:58
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հավանական է համարում տարբերակը, որ Արևմուտքը կսկսի Ուկրաինային օգնել ոչ միայն զենքով, այլ նաև զորքերով, գրում է «Ուկրաինսկա պրավդան»։
«Մենք բացարձակապես չենք բացառում որոշակի երկրների որոշակի զորամասերի հայտնվելը մեր տարածքում, եթե նրանք համապատասխան որոշում կայացնեն»,- նշել է նա։
Միաժամանակ ԱԱԽ քարտուղարը զգուշացրել է, որ Ուկրաինա օտարերկրյա զինվորականներ ուղարկելու հարցը շատ զգայուն է և կարող է ոչ միշտ հրապարակային լինել։
Դանիլովը հիշեցրել է, որ այժմ Ուկրաինան իր արևմտյան գործընկերներից առաջին հերթին զենքի ժամանակին մատակարարումներ է ակնկալում։