04-12-2024 | 21:56
Այն ամենն, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ, Ռուսաստանի համար կյանքի ու մահվան հարց է, դա երկրի ճակատագիրն է, իսկ Արևմուտքի համար՝ միայն իրենց մարտավարական դիրքորոշման հարցը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պավել Զարուբինին տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է լրագրողի Telegram ալիքում։
«Կարծում եմ, որ մեզ համար, և առավել ևս արտերկրում գտնվող ունկնդիրների և հեռուստադիտողների համար, այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ մեր մտքերի ընթացքը, հասկանալ մեր վիճակը, հասկանալ, թե որքան զգայուն և կարևոր է սա մեր երկրի համար, այն ամենն, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ։ Նրանց համար սա մարտավարական դիրքի բարելավում է։ Բայց մեզ համար սա ճակատագիր է, սա կյանքի ու մահվան հարց է»,- ասել է Պուտինը։
Այսպես է պատասխանել ՌԴ նախագահը ամերիկացի Թաքեր Կարլսոնի հետ ունեցած իր վերջին հարցազրույցի պատմական հատվածի մասին հարցին։
«Ես ուզում էի, որ մարդիկ, որոնք կլսեն սա, հասկանան դա: Հաջողվե՞ց, թե՞ ոչ, դատողը ես չեմ»,- հավելել է Պուտինը: