CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ402

Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից․ ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն, վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին․ Լուկաշենկո

Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից․ ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն, վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին․ Լուկաշենկո

Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից։ Ոչ մեկին պետք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և սևեռվեն նրա վրա, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին: Այս մասին «Россия» հեռուսատաալիքին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա հայտարարել է, որ հետխորհրդային տարածաշրջանի որոշ երկրներ «ցանկանում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը ոչինչ չտալ»։

«Մենք (Բելառուսն ու Ռուսաստանը - խմբ․) փաստացի նույն նավակի մեջ ենք։ Շրջվելու դեպքում երկուսս էլ կխեղդվենք՝ և՛ Ռուսաստանը, և՛ Բելառուսը։ Ինչո՞ւ թաքցնենք (դաշնակցային հարաբերությունները - խմբ․)։ Մենք չեն սկսում խորամանկել ինչպես մեր որոշ հետխորհրդային պետություններ են անում։ Նրանք ուզում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը ոչինչ չտալ»,-ասել է Լուկաշենկոն։

Ըստ Բելառուսի նախագահի՝ այդպես չի կարող շարունակվել և պետք է միասնական լինել։

«Հեռու չէ այն ժամանակը, երբ դուք կգաք նույն Ռուսաստանից աջակցություն և օգնություն խնդրելու։ Ուրիշ օգնող չկա։ Երբ Ղազախստանում ինչ-որ բան եղավ, ո՞ւմ դիմեցին, Չինաստանի՞ն, Հնդկաստանի՞ն, Պակիստանի՞ն։ Ո՛չ, Պուտինից օգնություն։ Եվ մենք (ՀԱՊԿ-ը - խմբ․) այնտես ուժեր տեղակայեցինք, կես օր շարունակ մեր ինքնաթիռները վայրէջք էին կատարում այնտեղ և ամեն ինչ իրենց տեղը դնում»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ շեշտելով, որ սա որպես նախատինք չէ ասում։

Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ արտակարգ իրավիճակների դեպքում ԱՊՀ երկրները կդիմեն Մոսկվայի ու Մինսկի օգնությանը։ Նա նաև կոչ է արել չխզել հետխորհրդային տարածաշրջանում կառուցված տնտեսական կապերը։

«Ի՞նչ է, Ղազախստանին կամ Ուզբեկստանին իրենց ապրանքներով սպասում են Ամերիկայու՞մ, թե՞ Եվրամիությունում։ Ո՛չ, նրանք խնդրում են Ռուսաստանում վաճառել դրանք։ Կա ընդհանուր շուկա։ Ինչո՞ւ կորցնենք այն, ինչ ունենք, եկենք ավելացնենք եղածին»,-ասել է Լուկաշենկոն:

Նա անդրադարձել է նաև Հայաստանի ղեկավարության քաղաքականությանը և ասել. «Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից։ Ոչ մեկին պետք չեն։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը և սևեռվեն նրա վրա, ինչ ունեն։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»:

Տեսանյութը՝ այստեղ

  • Լրահոս
  • Close
Մյունխենի Համաժողովում Ելույթը Ճիշտ Ժամանակին Էր, Բայց Այն Չլսվեց. Պուտին

13-07-2025 | 18:35

Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին
Թուրքիան Ուշադրությամբ Հետևում Է Աբու Դաբիում Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Սկսված Խաղաղ Բանակցություններին. Էրդողան

13-07-2025 | 18:32

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին. Էրդողան
Էրդողանը Ցանկանում Է Փոխել Սահմանադրությունը

13-07-2025 | 13:49

Էրդողանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը
Ալեն Սիմոնյանը Հանդիպել Է Ֆրանսիայի Աժ Նախագահի Հետ

13-07-2025 | 13:47

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ
Լավրովը Շնորհակալություն Է Հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի Մարզի Ազատագրման Գործում Ցուցաբերած Օգնության Համար

13-07-2025 | 13:45

Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համար
Գլենդելում Կիրակի Տեղի Կունենա Հանրահավաք՝ Ի Պաշտպանություն Հայոց Եկեղեցու. Հայոց Եկեղեցու Պահապանության Համահայկական Խորհուրդ

13-07-2025 | 13:44

Գլենդելում կիրակի տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու. Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ
Իսրայելի Եւ Սիրիայի Ներկայացուցիչները Հանդիպել Են Բաքվում. Afp

13-07-2025 | 13:43

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP
Խսհմ Փլուզումից Հետո Արևմուտքը Ցանկանում Էր Աշխարհաքաղաքական Առավելություն Ձեռք Բերել Ռուսաստանի Նկատմամբ. Պուտին

13-07-2025 | 13:39

ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելություն ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ. Պուտին
Փաշինյանը Ստում Է, Թե Իբր Երկրում Առկա Է Էներգետիկ Ճգնաժամ. Հայաքվե

12-07-2025 | 17:59

Փաշինյանը ստում է, թե իբր երկրում առկա է էներգետիկ ճգնաժամ. ՀայաՔվե
Թուրքական Մամուլը՝ Իրարանցման Մեջ

12-07-2025 | 17:57

Թուրքական մամուլը՝ իրարանցման մեջ
Սիրիան Ադրբեջանի Պետական Նավթային Ընկերության Հետ Փոխըմբռնման Հուշագիր Է Ստորագրել

12-07-2025 | 17:54

Սիրիան Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել
«Սիրելինե՛Ր, Նիկոլիզմն Անցողիկ Է, Բայց Եկեղեցին Հավիտենական Մարմինն Է Քրիստոսի»․ Տեր Վրթանես Բաղալյան

12-07-2025 | 15:54

«Սիրելինե՛ր, նիկոլիզմն անցողիկ է, բայց եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի»․ Տեր Վրթանես Բաղալյան
Արցախցիների՝ Այսօրվա Հանրահավաքն Արտոնվել Է, Հնարավոր Երթն Ու Նստացույցը՝ Ոչ․ Արցախցիների Իրավունքների Պաշտպանության Խորհրդի Անդամ

12-07-2025 | 13:36

Արցախցիների՝ այսօրվա հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ
«Սրբազան Պայքար»-Ի Գործով Կալանավորվածների Խցերում Պարբերաբար Ու Շատ Խիստ Խուզարկություններ Են Կատարվում․ Փաստաբան

12-07-2025 | 13:34

«Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան
Սիրիայի Նախագահը Պաշտոնական Այց Կկատարի Ադրբեջան

12-07-2025 | 13:32

Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան

Նմանատիպ լուրեր