08-12-2024 | 15:58
«ՀԱՊԿ վերադարձի դռները Հայաստանի համար բաց են, և մենք հույս ունենք, որ Հայաստանի ներկայացուցիչները վաղ թե ուշ կվերսկսեն համագործակցությունն այս կազմակերպության շրջանակներում», – այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով՝ «Երևանը դե յուրե շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով»։ «Մենք կասկածի տակ չենք դնում սեփական կուրսը որոշելու մեր հայ գործընկերների իրավունքը», – հավելել է Ուշակովը։
www.aravot.am