
21-09-2023 | 18:28
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը պետական այցով Ադրբեջանում է. հայտնում է Report-ը։
Նախագահ Շավքաթ Միրզիյոևին և նրա կնոջը՝ Զիրոաթոն Միրզիյոևային, օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետն ու փոխարտգործնախարարը։ Այցի ծրագրին համապատասխան՝ Բաքվում կանցկացվեն բարձր մակարդակի բանակցություններ նեղ և ընդլայնված կազմերով։
Նախատեսվում է համատեղ այց օկուպացված Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի քաղաքներ։