
07-02-2025 | 11:59
Բաղրամյան պողոտայում Բագրատ Սրբազանը կրկնեց իր առաջարկը՝ ուղղված ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին․ նա նշեց, որ ինքը պատրաստ է մենակ գնալ ու հանդիպել նրանց հետ, եթե այդքան համարձակություն կունենա ոստիկանական շարքերի հետևում թաքնված իշխանությունը։
«Կրկնում եմ՝ 50-70 հոգով հավաքվեք, ուզու՞մ եք՝ 100 հոգով, էն ականջ, լեզու կտրող «լավ տղերքով» հավաքվեք, ես մեն-մենակ՝ ձեր դիմաց։ Որտեղ ուզում եք՝ հավաքվեք։ Ուզում եք՝ խորհրդարանում, ձեր հաստ պատերի հետևում, ուզում եք՝ բաց տեղերում, հրապարակային, որտեղ ուզում եք, կապ չունի։
Դուք էս ժողովրդի վրա ձեռք եք բարձրացրել։ Վախը ծնկներիդ մեջ, և լեզուներդ կապ ընկած, Հեյդարի որդու առջև ծնկած՝ լքլքալով եք խոսում, բայց էս ժողովրդի վրա ձեռք եք բարձրացնում»,- ասաց Սրբազանը։
Նա նշեց նաև՝ դեռ չգիտեն՝ «ԱԺ շենքից գաղտնի ճողոպրած Փաշինյանն այժմ որտեղ է գտնվում, որտեղ է թաքնվել», բայց կճշտեն նրա գտնվելու վայրը։
«Ուզո՞ւմ եք գնանք բռնենք մարդուն (նկատի ունի Փաշինյանին): Գնալու ենք, համբերեք, վերջնական ճշտենք՝ ինչ կոորդինատներում է, ինչ սահմանազատման մեջ է, միակողմանի հանձնվել է, թե չէ, հետո մնացածը կպարզենք»,-ասաց նա: