
29-09-2023 | 16:53
Ռուս խաղաղապահները պարտավորվել են ամենժամյա ռեժիմով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև պարտավորվել են ընդունել, որ անհապաղ աշխատանք ունեն անելու իրավիճակը կարգավորելու և հումանիտար ճգնաժամը վերացնելու ուղղությամբ. Ստեփանակարետում կազմակերպված համաժողովրդական ցույցի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նա հանդիպել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ և ներկայացրել, թե ինչ պայմանավորվածություն են եկել։
Պետնախարարն ասաց, որ իրենց պայմանավորվածությունն ուժի մեջ է և Ստեփանակերտի բնակիչները վերադառնում են Վերածննդի հրապարակ՝ այնտեղ շարունակելու բողոքի ակցիան, իսկ Ասկերանի բնակիչներն էլ տեղադրում են վրաններ ՌԴ խաղաղապահների շտաբի մոտ։
Պահանջ է ներկայացվել նաև Կարմիր խաչին, որպեսզի Արցախում տիրող իրավիճակը, ամբողջ ճշմարտությունը մանրամասնորեն ներկայացվի միջազգային կառույցներին։
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում 20-ից ավելի վրան է տեղադրվել, որտեղ գիշերու են համաժողովրդական անժամկետ հավաքի մասնակիցները։