CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ93

Պահանջում ենք դադարեցնել հոգևոր դասի ներկայացուցիչների հալածանքները

Պահանջում ենք դադարեցնել հոգևոր դասի ներկայացուցիչների հալածանքները

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը․

«Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստորեն դատապարտում է նախօրեին Երևանում Միքայել Սրբազանի դեմ կայացրած դատավճիռը, որը մեր օրերի պատմության ամենաամոթալի էջերից մեկն է։

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձրագույն հոգևորականը բանտարկվում է՝ իր խոսքերի և համոզմունքների համար։ Դա մեր հասարակության մեջ առաջացնում է խորին վրդովմունք և ցավ, քանզի մենք ականատես ենք լինում այնպիսի հալածանքների, ինչպիսիք եղել են միայն խորհրդային բռնապետության տարիներին, այն էլ միայն Ստալինի ժամանակ։ Հոգևոր առաջնորդի դեմ նման անարդար հաշվեհարդարը բարոյականության և արդարության ոտնահարման կոպտագույն օրինակ է։

Գյումրի քաղաքի Սուրբ Աստվածածնի Յոթ Վերք տաճարը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցին, այն սրբավայրերից է, որտեղ Միքայել Սրբազանն իր ծառայությունն է կատարել տարիներ շարունակ և որտեղ է նրա տեղը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Փոխարենը նրան այսօր տեսնում ենք ճաղերի հետևում։ Չկա ավելի ծանր անարդարություն, քան հովվին իր հոտից բաժանելն ու Աստծո ծառային հանցագործի պիտակով բանտ նստեցնելը միայն նրա համար, որ նա արտահայտել է իր խղճի ձայնն ու ժողովրդի ցավը։

Պետական իշխանության նման վերաբերմունքը եկեղեցու հանդեպ հրեշավոր սխալ է, որը հարվածում է մեր ազգային արժեքներին ու եկեղեցու սրբությանը։

Հասարակության լայն շրջանակները զայրացած են այս աննախադեպ քայլից։ Միլիոնավոր հավատացյալներ և քաղաքացիներ չեն կարող ընդունել, որ արքեպիսկոպոսը՝ ժողովրդի ցավով խոսող հոգևորականը, պատժվում է պարզապես երկրի առջև կանգնած մարտահրավերների կապակցությամբ իր մտահոգությունը բարձրաձայնելու համար։ Նման կոշտ գործողությունները վարկաբեկում են պետության վարկը ժողովրդի աչքում և խաթարում են պետականության հիմնարար սկզբունքները։ Եթե այսօր պետությունը բռնաճնշում է իրականացնում եկեղեցու դեմ, ապա ո՞վ է լինելու հաջորդը. սա հարց է, որը հնչում է յուրաքանչյուր հայի մտքում։

Մենք՝ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի անդամներս, խստագույնս դատապարտում ենք դատարանի այս անարդար և չափազանց քաղաքականացված վճիռը։ Այս գործելաոճը կրում է հոգևորականներին վախեցնելու և եկեղեցու ձայնը խլացնելու մտադրություն, ինչը երբեք չի հանդուրժվելու մեր ժողովրդի կողմից։ Ուստի Խորհուրդը հայտարարում և պահանջում է՝

Անմիջապես ազատ արձակել Միքայել արքեպիսկոպոս Աջափահյանին և դադարեցնել նրա նկատմամբ հարուցված շինծու քրեական հետապնդումը՝ դադարեցնելով պետական մակարդակով իրականացվող այս քաղաքական հաշվեհարդարը։

Դադարեցնել հոգևոր դասի ներկայացուցիչների դեմ ապօրինի հալածանքներն ու քրեական գործերը, որոնք ուղղված են նրանց քաղաքական հայացքների համար պատասխանատվության ենթարկելուն։ Պետությունը պետք է դադարի ուժ գործադրել եկեղեցու նկատմամբ և հարգել հոգևոր առաջնորդների խոսքի ազատության իրավունքը։

Հարգել Հայ Առաքելական Եկեղեցու դերը և անկախությունը երկրում ու դադարեցնել արհեստական հակասությունների սրումը պետության և եկեղեցու միջև։ Կոչ ենք անում իշխանություններին վերանայել իրենց վարքագիծը և վերականգնել պետություն-եկեղեցի բնականոն, փոխհարգանքի վրա հիմնված հարաբերությունները՝ ի շահ մեր ժողովրդի հոգևոր և ազգային միաբանության։

Այս պահանջների անտեսումը միայն կխորացնի այս օրերի խարանը մեր պետության ճակատին և անվերականգնելի վնաս կհասցնի հայ ժողովրդին։ Մենք հավատում ենք, որ արդարությունը ի վերջո պիտի հաղթի, և աղոթում ենք, որ երկրի ղեկավարությունն ուշքի գա ու դուրս գա ստեղծված իրավիճակից՝ բարոյական քայլ կատարելով։ Հակառակ դեպքում պատմությունը չի ների նրանց, ովքեր իրենց ձեռքով սև բիծ թողեցին ազատ Հայաստանի պատմության վրա՝ հալածելով Աստծու ծառաներին և ժողովրդի ձայնը հասցնողներին։ Սա խայտառակություն է մեր օրերում:

Աստված պահապան մեր ժողովրդին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն»:

www.aysor.am

  • Լրահոս
  • Close
«Հաղթելու Ենք» Կարգախոսը «Օդից Ընկած» Լինելու Մասին Գրառումը Փորձ Է Մաքրել Փաշինյանին Եւ Ցույց Է Տալիս Պատերազմը Կառավարելու Որակը. Բադալյան

10-11-2025 | 13:49

«Հաղթելու ենք» կարգախոսը «օդից ընկած» լինելու մասին գրառումը փորձ է մաքրել Փաշինյանին և ցույց է տալիս պատերազմը կառավարելու որակը. Բադալյան
Bbc-Ի Գլխավոր Տնօրենը Եւ Լրատվական Բաժնի Ղեկավարը Հրաժարական Են Տվել Թրամփի Ելույթի Խմբագրման Պատճառով

10-11-2025 | 13:45

BBC-ի գլխավոր տնօրենը և լրատվական բաժնի ղեկավարը հրաժարական են տվել Թրամփի ելույթի խմբագրման պատճառով
Ամն Սենատորները Համաձայնության Են Եկել Դադարեցնել Շաթդաունը

10-11-2025 | 13:41

ԱՄՆ սենատորները համաձայնության են եկել դադարեցնել շաթդաունը
Երեկվա Ամենաթարմ Նախընտրական «Սոցհարցումը» Եղել Է Հովհաննավանքի «Պատարագը», Որին Գրեթե Ոչ Ոք Ներկա Չէր. Վահե Հովհաննիսյան

10-11-2025 | 12:11

Երեկվա ամենաթարմ նախընտրական «սոցհարցումը» եղել է Հովհաննավանքի «պատարագը», որին գրեթե ոչ ոք ներկա չէր. Վահե Հովհաննիսյան
Վերջ Տալ Ներքին Կոնֆլիկտներին Եւ Վերսկսել Արտաքին Կոնֆլիկտը. Սա Էր Ռոբերտ Քոչարյանի Համեստ՝ Մեկժամանոց Հարցազրույցի Խոստումը. Մարիա Կարապետյան

10-11-2025 | 12:07

Վերջ տալ ներքին կոնֆլիկտներին և վերսկսել արտաքին կոնֆլիկտը. սա էր Ռոբերտ Քոչարյանի համեստ՝ մեկժամանոց հարցազրույցի խոստումը. Մարիա Կարապետյան
«Պետք Էր Վերապրել Նրա Պայքարը, Ցավը, Հիասթափությունը». Իլոնա Սագիևան Բեմից Պատմում Է Էլվինա Մակարյանի Չիրականացած Երազանքների Մասին

10-11-2025 | 12:06

«Պետք էր վերապրել նրա պայքարը, ցավը, հիասթափությունը». Իլոնա Սագիևան բեմից պատմում է Էլվինա Մակարյանի չիրականացած երազանքների մասին
Եթե Հրապարակվեն Լղ Խնդրի Կարգավորման Փաստաթղթերը, Այդ Օրը Կդառնա Ոչ Թե Ընդդիմախոսների Հաղթանակի, Այլ Հենց Փաշինյանի Քաղաքական Դատավճռի Օրը․ Սուրենյանց

10-11-2025 | 12:02

Եթե հրապարակվեն ԼՂ խնդրի կարգավորման փաստաթղթերը, այդ օրը կդառնա ոչ թե ընդդիմախոսների հաղթանակի, այլ հենց Փաշինյանի քաղաքական դատավճռի օրը․ Սուրենյանց
Ռուսաստանը Եւ Ամն-Ն Շարունակում Են Երկկողմանի Երկխոսությունը, Սակայն Ոչ Այնքան Արագ, Որքան Ցանկալի Է. Լավրով

09-11-2025 | 14:00

Ռուսաստանը և ԱՄՆ-ն շարունակում են երկկողմանի երկխոսությունը, սակայն ոչ այնքան արագ, որքան ցանկալի է. Լավրով
Հայաստանի Նախաձեռնությամբ Յունեսկօ-Ն Ընդունել Է Փոքր Կղզի Զարգացող Պետությունների Միջազգային Օր Հռչակելու Մասին Բանաձևը

09-11-2025 | 13:58

Հայաստանի նախաձեռնությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է Փոքր կղզի զարգացող պետությունների միջազգային օր հռչակելու մասին բանաձևը
Վաղարշապատում Բարեգործական Արգելքը Խախտելու, Ինչպես Նաև Ընտրակաշառք Տալու Կամ Այլ Ապօրինի Եղանակով Ընտրողի Կամքի Վրա Ազդելու Փորձերը Կարժանանան Իրավական Գնահատականի. Հակակոռուպցիոն Կոմիտե

09-11-2025 | 13:57

Վաղարշապատում բարեգործական արգելքը խախտելու, ինչպես նաև ընտրակաշառք տալու կամ այլ ապօրինի եղանակով ընտրողի կամքի վրա ազդելու փորձերը կարժանանան իրավական գնահատականի. Հակակոռուպցիոն կոմիտե
Փաշինյանի Հայտարարությունը Հանձնելու Մասին Է, Ոչ Թե Ստանալու. Անժելա Էլիբեգովա

09-11-2025 | 13:55

Փաշինյանի հայտարարությունը հանձնելու մասին է, ոչ թե ստանալու. Անժելա Էլիբեգովա
Ձեր Տապալումների Հետևանքները Ժողովուրդը Դեռ Շատ Երկար Է «Ճաշակելու». Աբրահամյանն՝ Իշխանությանը

08-11-2025 | 17:40

Ձեր տապալումների հետևանքները ժողովուրդը դեռ շատ երկար է «ճաշակելու». Աբրահամյանն՝ իշխանությանը
Ռուսաստանի Զինվшծ Nւժերը Լայնածավալ Հшրված Են Հասցրել Ուկրաինայի Ռшզմաարդյունաբերական Օբյեկտներին Եւ Դրանց Գործունեությանը Աջակցող Գազային Ու Էներգետիկ Ենթակառուցվածքներին. Ռդ Պն

08-11-2025 | 17:38

Ռուսաստանի զինվшծ nւժերը լայնածավալ հшրված են հասցրել Ուկրաինայի ռшզմաարդյունաբերական օբյեկտներին և դրանց գործունեությանը աջակցող գազային ու էներգետիկ ենթակառուցվածքներին. ՌԴ ՊՆ
Հայաստանի Առաջին Արբանյակն Ավարտում Է Իր Առաքելությունը Եւ Մտնում Ուղեծրից Անկման (Ապօրբիտացման) Փուլ

08-11-2025 | 13:49

Հայաստանի առաջին արբանյակն ավարտում է իր առաքելությունը և մտնում ուղեծրից անկման (ապօրբիտացման) փուլ
«Դուք Ուզում Եք, Որ Ինձ Uպանե՞Ն»․ Բայրամովի Փոխանցմամբ՝ Փաշինյանը Հարցրել Է Ալիևին

08-11-2025 | 13:43

«Դուք ուզում եք, որ ինձ uպանե՞ն»․ Բայրամովի փոխանցմամբ՝ Փաշինյանը հարցրել է Ալիևին

Նմանատիպ լուրեր