
08-12-2023 | 16:45
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանի19 դիտակետերում։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
Դրանում նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
Պահպանվում է շարունակական փոխգործակցությունը Բաքվի հետ՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը։