CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ456

Պարանոյայի եւս մի պատրվակ

Պարանոյայի եւս մի պատրվակ

Վստահ եմ, որ Հայաստանում կան Ռուսաստանի, ինչպես նաեւ այլ երկրների գործակալներ, այսինքն՝ մարդիկ, որոնք անօրինական ճանապարհներով տեղեկություններ են հավաքագրում՝ հօգուտ իրենց երկրների: 
Բնականաբար, ԱԱԾ-ի պարտականությունն է՝ այդ գործակալներին բացահայտելը եւ արդարադատության առաջ կանգնեցնելը: Չեմ բացառում նաեւ, որ Հայաստանում եւ մեր երկրից դուրս կան մարդիկ կամ խմբեր, որոնք ցանկանում են այստեղ բռնությամբ փոխել իշխանությունը:
 Ցանկացած ՀՀ քաղաքացի, անկախ իր քաղաքական հայացքներից, պետք է դատապարտելի համարի այդ մտադրությունները: «Սրանց ամեն ինչ հասնում ա» «գողական» խոսակցությունները ինչպես նախորդ, այնպես էլ այս իշխանությունների ժամանակ ինձ համար կտրականապես մերժելի են: Բռնի հեղաշրջմամբ ոչ մի խնդիր չի լուծվի, հակառակը՝ խնդիրները կբարդանան: 
Բայց, դատելով այն ոգեւորությունից, որով իշխանության ներկայացուցիչները եւ դրա «հ/կ-ական» («արեւմտամետ») քարոզիչներն ընդունեցին ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրությունը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու մասին, չեմ կարող ազատվել այն տպավորությունից, որ այդ պատմության մեջ կա նաեւ քաղաքական բաղադրիչ: Նախ՝ «Կրեմլի գործակալ» պիտակը կպցվում է Փաշինյանի բոլոր ընդդիմախոսներին՝ նաեւ նրանց, ովքեր բացարձակապես կապ չունեն ԱԱԾ-ի կողմից «բացահայտված» խմբի հետ: 
Հետեւաբար, միտում կա այդ «բացահայտումից» օգտվելով, վարկաբեկել ցանկացած ընդդիմադիր շարժում: Ես առանձնապես ոգեւորված չեմ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների, ինչպես նաեւ Բագրատ սրբազանի գործունեությամբ, բայց որեւէ կապ չեմ տեսնում նրանց եւ «ռուսական գործակալական» ցանցի միջեւ:

Երկրորդ՝ որեւէ ապացույց չկա, որ ենթադրյալ «դավադիրների» այդ խումբը ղեկավարվում է հենց Կրեմլից: Եթե մի կողմ դնենք Փաշինյանի «հակառուսական» հռետորաբանությունը, առայժմ չի երեւում որեւէ նշան, որ Հայաստանի վարչապետը Կրեմլին ձեռնտու չի: 
Օրինակ, պնդումը, թե ՀԱՊԿ-ը վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, ինքնին ենթադրում է, որ մեր երկիրը պետք է օր առաջ դուրս գա այդ կազմակերպությունից: Բայց մի քանի ամիս հնչող այդ հայտարարությունները որեւէ «կազմակերպչական հետեւանք» չեն ունեցել: Էլ չեմ ասում, թե որքան է թունավորում մեր մթնոլորտը պարանոյան եւ շպիոնոմանիան: 


Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ»


 

  • Լրահոս
  • Close
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»
Փաշինյանը Հարձակվել Է Եկեղեցու Վրա, Որպեսզի Չբացահայտվեն Գործակալները Իշխանությունում. Խզմալյան

15-12-2025 | 11:36

Փաշինյանը հարձակվել է եկեղեցու վրա, որպեսզի չբացահայտվեն գործակալները իշխանությունում. Խզմալյան
Բելառուսի Նախագահը Թրամփի Խնդրանքիվ Ազատ Է Արձակել 123 Քաղբանտարկյալ․ Երկու Հետևություն Մեզ Համար․ Արմեն Աշոտյան

14-12-2025 | 14:43

Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ․ երկու հետևություն մեզ համար․ Արմեն Աշոտյան
Ֆրանսիան Հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» Երգի Մրցույթում․ Հայաստանը 4-Րդ Տեղում Է

14-12-2025 | 14:41

Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում․ Հայաստանը 4-րդ տեղում է
Քամին Չի Խանգարի Այսօր Գլխավոր Տոնածառի Լույսերի Վառման Հանդիսավոր Արարողությանը

14-12-2025 | 14:37

Քամին չի խանգարի այսօր գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բկ-Ի Տնօրենը Նոր Մանրամասներ Է Հայտնել, Թե Ինչպես Է Թուրքական Շտապօգնության Մեքենան Հայտնվել Հայաստանում

14-12-2025 | 14:36

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչպես է թուրքական շտապօգնության մեքենան հայտնվել Հայաստանում
Միայն Որակյալ Կրթությունն Է, Որ Կարող Է Ձևավորել Ուժեղ, Մրցունակ Եւ Ինքնավստահ Քաղաքացիներ. Արթուր Դանիելյան

14-12-2025 | 14:35

Միայն որակյալ կրթությունն է, որ կարող է ձևավորել ուժեղ, մրցունակ և ինքնավստահ քաղաքացիներ. Արթուր Դանիելյան
Հայ Ժողովուրդը Կանգնած Է Պատմական Շրջադարձի Առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան

14-12-2025 | 14:32

Հայ ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձի առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան
Քոբայրավանք Վանական Համալիրի Վերականգնման Էսքիզային Նախագիծը Համարվել Է Ընդունելի

13-12-2025 | 16:38

Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի

Նմանատիպ լուրեր