CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ1237

Պարարվեստի թանգարան՝ բաց երկնքի տակ

Պարարվեստի թանգարան՝ բաց երկնքի տակ

Երևանի Ալեք Մանուկյան 4 հասցեում է գտնվում հայ պարարվեստի մեծանուն վարպետների պուրակը։ 2021 թվականին պուրակը հիմնել և մինչ օրս խնամում է Հաբեթնակ Մարությանը, ում բոլորը ճանաչում են որպես Ծաղկի Մոսո։ Նա ավարտել է Մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժինը, շուրջ չորս տասնամյակ զբաղվել է պրոֆեսիոնալ պարով, պարել տարբեր պարային համույթներում, առնչվել հայ պարարվեստի նվիրյալների հետ։ Դրան զուգահեռ՝ կես դար և ավելի նա զբաղվում է նաև ծաղիկների վաճառքով։

«Երբ ծաղկի կրպակն այս հատված տեղափոխվեց և գյուղատնտեսը համաձայնեց տարածքը ջրով ապահովել, ես մտածեցի հիմնել այս պուրակը։ Սա յուրատեսակ հարգանքի տուրք է հայ պարարվեստի նվիրյալներին»,-նշում է Մոսոն ու հավելում՝ ի սկզբանե պլանավորել էր տարածքում մշտադալար ծաղիկներ տնկել, որ այգին մշտապես ծաղկուն լինի։

Սրբուհի Լիսիցյան, Վահրամ Արիստակեսյան, Ֆրունզե Ելանյան, Եղյա Յաղուբյան, Վանուշ Խանամիրյան, Սուրեն Գյանջումյան, Էդվարդ Մանուկյան, Վիլեն Գալստյան և պարարվեստի այլ նվիրյալների անուններով ավելի քան 65 գնդաձև ակացիա Օղակաձև զբոսայգու այդ հատվածը դարձնում է յուրատեսակ թանգարան՝ բաց երկքնի տակ։

Ակացիաներից յուրաքանչյուրն անվանակոչված է նվիրյալներից մեկի անունով, իսկ միջծառային հատվածը կանաչապատ բեմ է, որից ամեն մեկում ազգային մեկ պար է բեմադրված՝ քոչարի, բերդ, ուզունդարա, յարխուշտա և այլն։ Մշտադալար թփերը ճիշտ նույն քանակի են, ինչ պարողների թիվը բեմում։ Մի առանձին հատվածում էլ Մոսոն թփերով Գյումրվա հարսանիք է բեմադրել՝ բոլոր հերոսներով և պարտադիր դետալներով։

«Իմ ստեղծած այգում ես այգեպան եմ, հավաքարար, «վարսավիր» և ֆելդշեր․ միայն բժիշկն է այլ մարդ, ով որոշում է, թե որ ծառին որքան պարարտանյութ կամ դեղ է պետք։ Ես նաև այս այգու գիդն եմ, որ այցելուներին պատմում եմ հայ պարի երջանկահիշատակ և մերօրյա նվիրյալների մասին՝ բալետմայստերներից մինչև տարազների ձևավորող ու բեմի նկարիչ։ Սա սիրելի զբաղմունք է, որից երբեք չեմ հոգնում»,-նշում է Մոսոն ու խոստովանում՝ այդ գործում իր միակ օգնականը որդին է՝ Մանուկ Մարությանը, ով շարունակում է նաև իր մասնագիտական ուղին․ պարում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Մոսոն Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ է, հետևում է պարարվեստին, բայց համերգներին ներկա է լինում միայն այն ժամանակ, երբ նոր բեմադրություններ են լինում։

Նա հպարտությամբ է նշում՝ Բորիս Գևորգյանի սանն է․ սկզբում պարել է 26 կոմիսարների պիոներ պալատի խմբում, ապա տարբեր պարախմբերում։ Նա բարեբախտություն է ունեցել շփվել պարարվեստի նվիրյալներից շատերի հետ, իսկ ում անձամբ չի ճանաչել, միևնույն է, բարձր է գնահատում նրանց գործունեությունը պարարվեստում։

Մոսոյի ստեղծած պարարվեստի պուրակում միակ եղևնին, սակայն, այլ խորհուրդ ունի։ Այն իր նախաձեռնությամբ տնկել են Արցախյան պատերազմներում զոհված պարող հայորդիների ծնողները․ նրանց անունները պարի նվիրյալների կողքին են։

«Այգին հիմնել եմ այնպես, որ չխախտեմ նաև տարածքի կանաչապատման սկզբունքներն ու մարդկանց, անցորդների հարմարավետությունը։ Սա աննախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար, որ պուրակում միայն պարի երախտավորներ են»,-նշում է Մոսոն։

Պուրակի հարակից տարածքում Եղիշե Չարենցի հուշարձանն է, քիչ այն կողմ՝ Կոմիտասի անունով սոսին․ Մոսոն իր ստեղծած պուրակի ծառերն իրար կապող կամուրջին ևս երկու ծառ կտնկի, կամուրջ, որի ծառերը կկոչվեն մեծանուն արվեստագետներ Արամ Խաչատրյանի և Մարտիրոս Սարյանի անուններով։

Մոսոն այգում իր անունով ծառ ևս ունի, սակայն դեռ անանուն է․ իր անունը կկախի վերջում միայն, երբ պարի բոլոր նվիրյալների անունով ծառերին կփակցնի հասցեատերերի անունները։

Իսկ մինչ այդ, Հաբեթնակ Մարությանը՝ Մոսոն, շարունակում է իր ամենօրյա աշխատանքով գեղեցկացնել պարի պուրակը՝ կանաչ թանգարանը, և միաժամանակ շփվել հաճախորդների հետ, որոնց վաղուց արդեն իր բարեկամներն է համարում․ շատերի հետ ծանոթ է արդեն կես դար և ավելի։

 

  • Լրահոս
  • Close
Մյունխենի Համաժողովում Ելույթը Ճիշտ Ժամանակին Էր, Բայց Այն Չլսվեց. Պուտին

13-07-2025 | 18:35

Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին
Թուրքիան Ուշադրությամբ Հետևում Է Աբու Դաբիում Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Սկսված Խաղաղ Բանակցություններին. Էրդողան

13-07-2025 | 18:32

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին. Էրդողան
Էրդողանը Ցանկանում Է Փոխել Սահմանադրությունը

13-07-2025 | 13:49

Էրդողանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը
Ալեն Սիմոնյանը Հանդիպել Է Ֆրանսիայի Աժ Նախագահի Հետ

13-07-2025 | 13:47

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ
Լավրովը Շնորհակալություն Է Հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի Մարզի Ազատագրման Գործում Ցուցաբերած Օգնության Համար

13-07-2025 | 13:45

Լավրովը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին Կուրսկի մարզի ազատագրման գործում ցուցաբերած օգնության համար
Գլենդելում Կիրակի Տեղի Կունենա Հանրահավաք՝ Ի Պաշտպանություն Հայոց Եկեղեցու. Հայոց Եկեղեցու Պահապանության Համահայկական Խորհուրդ

13-07-2025 | 13:44

Գլենդելում կիրակի տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու. Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդ
Իսրայելի Եւ Սիրիայի Ներկայացուցիչները Հանդիպել Են Բաքվում. Afp

13-07-2025 | 13:43

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP
Խսհմ Փլուզումից Հետո Արևմուտքը Ցանկանում Էր Աշխարհաքաղաքական Առավելություն Ձեռք Բերել Ռուսաստանի Նկատմամբ. Պուտին

13-07-2025 | 13:39

ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցանկանում էր աշխարհաքաղաքական առավելություն ձեռք բերել Ռուսաստանի նկատմամբ. Պուտին
Փաշինյանը Ստում Է, Թե Իբր Երկրում Առկա Է Էներգետիկ Ճգնաժամ. Հայաքվե

12-07-2025 | 17:59

Փաշինյանը ստում է, թե իբր երկրում առկա է էներգետիկ ճգնաժամ. ՀայաՔվե
Թուրքական Մամուլը՝ Իրարանցման Մեջ

12-07-2025 | 17:57

Թուրքական մամուլը՝ իրարանցման մեջ
Սիրիան Ադրբեջանի Պետական Նավթային Ընկերության Հետ Փոխըմբռնման Հուշագիր Է Ստորագրել

12-07-2025 | 17:54

Սիրիան Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել
«Սիրելինե՛Ր, Նիկոլիզմն Անցողիկ Է, Բայց Եկեղեցին Հավիտենական Մարմինն Է Քրիստոսի»․ Տեր Վրթանես Բաղալյան

12-07-2025 | 15:54

«Սիրելինե՛ր, նիկոլիզմն անցողիկ է, բայց եկեղեցին հավիտենական մարմինն է Քրիստոսի»․ Տեր Վրթանես Բաղալյան
Արցախցիների՝ Այսօրվա Հանրահավաքն Արտոնվել Է, Հնարավոր Երթն Ու Նստացույցը՝ Ոչ․ Արցախցիների Իրավունքների Պաշտպանության Խորհրդի Անդամ

12-07-2025 | 13:36

Արցախցիների՝ այսօրվա հանրահավաքն արտոնվել է, հնարավոր երթն ու նստացույցը՝ ոչ․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ
«Սրբազան Պայքար»-Ի Գործով Կալանավորվածների Խցերում Պարբերաբար Ու Շատ Խիստ Խուզարկություններ Են Կատարվում․ Փաստաբան

12-07-2025 | 13:34

«Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան
Սիրիայի Նախագահը Պաշտոնական Այց Կկատարի Ադրբեջան

12-07-2025 | 13:32

Սիրիայի նախագահը պաշտոնական այց կկատարի Ադրբեջան

Նմանատիպ լուրեր