CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ20

Փառահեղ համերգ Պրահայում՝ արցախահայության օգնության համար

Փառահեղ համերգ Պրահայում՝ արցախահայության օգնության համար

Նոյեմբերի 16-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում արցախահայության օգնությանը նվիրված համերգային ծրագրով հանդես եկան Կարլի համալսարանի երգչախումբն ու Տնտեսական բարձրագույն համալսարանի նվագախումբը՝ մաեստրո Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ։
Համերգային ծրագրի սկզբում ներկաներին դիմեց Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Հայր սուրբն անդրադարձավ համերգի նպատակին՝ նշելով, որ աշխարհում այսօր միայն Ուկրաինայում եւ Իսրայելում չի կատարվում մարդկային աղետ, այլեւ Արցախում՝ Լեռնային Ղարաբաղում, որը հայաթափվել է եւ ողջ բնակչությունը՝ 105 հազարից ավելի մարդ տեղափոխվել է Հայաստան։ Հայր Սուրբը նշեց, որ Ադրբեջանը աշխարհի առաջ վայրագություններ է կազմակերպում, անխնա սպանելով ոչ միայն խաղաղ բնակիչներին, այլեւ ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը, իսկ աշխարհը լռում է։ 


Այս համերգը մի փոքր ներդրում է լինելու այդ մարդկանց ցավերը մեղմելու հարցում։ 
Վերջում Հայր Բարսեղը շնորհակալություն հայտնեց նաեւ երգչախմբի եւ նվագախմբի անդամներին՝ դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ, որ կարողացան իրականություն դարձնել այս նախաձեռնությունը։
Այնուհետեւ Սուրբ Հոգու եկեղեցում իր գործի հմուտ նվիրյալ, դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ հնչեցին Կոմիտասի, Վիլեմ Թաուսքի, Հայդենի Թիվ 92 Համանվագի եւ Te Deumի փառահեղ կատարումները՝ Կարլի համալսարանի երգչախմբի եւ Պրահայի տնտեսական բարձրագույն համալսարանի նվագախմբի կատարմամբ։

Հրաշալի կատարումները խանդավառության ալիք բարձրացրեցին լեփ-լեցուն եկեղեցու սրահում եւ յուրաքանչյուր կատարում ընդունվեց բուռն ծափահարություններով։ 
Վերջում հանգանակվեց նաեւ արցախահայության համար որոշակի գումար, եղան նվիրատվության այլ խոստումներ։

Ինչպես հայտնի է, Արցախի սեպտեմբերյան պարպումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով ապահովում է հայաստանյան տարբեր մարզերում ապաստանած մոտ 20 հազար բռնի տեղահանվածների օրական կարիքները։
«Օրեր», Պրահա

  • Լրահոս
  • Close
Անհրաժեշտ Է Միջազգային Երաշխիքների Ներքո Կյանքի Կոչել Լղ-Ից Տեղահանվածների Վերադարձի Իրավունքը. Հունաստանում Հհ Դեսպան

28-11-2023 | 20:22

Անհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի իրավունքը. Հունաստանում ՀՀ դեսպան
Օ’Բրայենը Գովել Է Փաշինյանին

28-11-2023 | 18:11

Օ’Բրայենը գովել է Փաշինյանին
Հայտնի Է, Թե Ինչու Են Ֆրանսիայի, Գերմանիայի, Ամն Դեսպանները Կանչվել Ադրբեջանի Ագն

28-11-2023 | 18:10

Հայտնի է, թե ինչու են Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ դեսպանները կանչվել Ադրբեջանի ԱԳՆ
Խավիեր Միլեյը Պատրաստվում Է Հուդայականություն Ընդունել

28-11-2023 | 17:12

Խավիեր Միլեյը պատրաստվում է հուդայականություն ընդունել
Պատրաստ Ենք Անկլավները Վերադարձնել Ադրբեջանին

28-11-2023 | 16:21

Պատրաստ ենք անկլավները վերադարձնել Ադրբեջանին
«Բարի Լույս» Հաղորդման Անդրադարձը՝ Մելքոն Հովհաննիսյանի Ցուցադրությանը (Տեսանյութ)

28-11-2023 | 15:14

«Բարի լույս» հաղորդման անդրադարձը՝ Մելքոն Հովհաննիսյանի ցուցադրությանը (տեսանյութ)
Новая Ставка Пашиняна

28-11-2023 | 14:12

НОВАЯ СТАВКА ПАШИНЯНА
Կխմկ-Ն Այցելել Է Ադրբեջանում Ապօրինի Պահվող Հայերին

28-11-2023 | 13:00

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին
Ալիևը Թույլ Է Տվել, Որ Ջեյմս Օ՛Բրայենը Դեկտեմբերին Այցելի Ադրբեջան

28-11-2023 | 11:58

Ալիևը թույլ է տվել, որ Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերին այցելի Ադրբեջան
Ռաիսին Ու Էրդողանն Այսօր Կհանդիպեն

28-11-2023 | 11:44

Ռաիսին ու Էրդողանն այսօր կհանդիպեն
Մայր Աթոռի «Վաչե Եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի Տնօրենն Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հանձնեց Պատմական Գիտությունների Թեկնածուի Կոչման Վկայագիրը

28-11-2023 | 11:23

Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրենն Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեց պատմական գիտությունների թեկնածուի կոչման վկայագիրը
Բլինքենը Զանգել Է Փաշինյանին Ու Ալիևին

28-11-2023 | 10:46

Բլինքենը զանգել է Փաշինյանին ու Ալիևին
Հաջորդ Հանդիպումը՝ Վրաստանում

27-11-2023 | 22:16

Հաջորդ հանդիպումը՝ Վրաստանում
Թուրքական Համաժամանակյա Դասեր՝ Հայաստանին

27-11-2023 | 20:12

Թուրքական համաժամանակյա դասեր՝ Հայաստանին
Գազայում Հրադադարը Կերկարացվի

27-11-2023 | 19:51

Գազայում հրադադարը կերկարացվի

Նմանատիպ լուրեր

Անհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի իրավունքը. Հունաստանում ՀՀ դեսպան

Միջազգային լուրեր

Calendar28-11-2023

Օ’Բրայենը գովել է Փաշինյանին

Պաշտոնական լուրեր

Calendar28-11-2023

Հայտնի է, թե ինչու են Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ դեսպանները կանչվել Ադրբեջանի ԱԳՆ

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

Խավիեր Միլեյը պատրաստվում է հուդայականություն ընդունել

Միջազգային լուրեր

Calendar28-11-2023

Պատրաստ ենք անկլավները վերադարձնել Ադրբեջանին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

НОВАЯ СТАВКА ПАШИНЯНА

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023

ԿԽՄԿ-ն այցելել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին

Տարածաշրջանային լուրեր

Calendar28-11-2023