
21-09-2023 | 18:28
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստանում է։ Նա գրառում է արել Թվիթերում․
«Ես Հայաստանում եմ Փարիզի և այլ համայնքների ընտրյալների հետ։ Ինը ամիս շարունակ Արցախի 120.000 հայ, այդ թվում՝ 30.000 երեխա, մեկուսացված են, քաղցած, զրկված ամեն ինչից։
Այս հումանիտար աղետին բախվելով՝ մենք նրանց շտապ օգնություն ենք ցուցաբերում։ Ժամանակը սպառվում է»:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ֆրանսիայի քաղաքաներից ուղարկված մարդասիրական օգնության շարասյունը Երևանից շարժվել է դեպի Կոռնիձոր, այնտեղից էլ՝ Հակարիի կամուրջ։
Ի դեպ, բեռնատարներին ամրացված գրություններում ֆրանսիացիներն օգտագործել են «Արցախ» անունը։