07-09-2024 | 18:30
Երեկ երեկոյան Ադրբեջանից իր մասնավոր ինքնաթիռով Փարիզ ժամանող Պավել Դուրովը՝ Telegram հավելվածի հիմնադիր և գործադիր տնօրենը, ձերբակալվել է։
Ֆրանսիայի իշխանությունները նրան մեղադրում են Telegram-ում բովանդակության մոդերացիայի բացակայության համար, ինչը թույլ է տալիս հանցագործներին անպատիժ գործել այդ հարթակում։ Դուրովին սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում։
Նրան առաջադրված մեղադրանքներն են՝ ահաբեկչություն, թմրանյութեր, հանցակցություն, խարդախություն, փողերի լվացում, մանկապիղծ բովանդակություն։