CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ207

Փաշինյանը հարձակվել է եկեղեցու վրա, որպեսզի չբացահայտվեն գործակալները իշխանությունում. Խզմալյան

Փաշինյանը հարձակվել է եկեղեցու վրա, որպեսզի չբացահայտվեն գործակալները իշխանությունում. Խզմալյան

Հայաստանը շատ արագ կիսաժողովրդավարական պետության կարգավիճակից անցել է դեպի ավտորիտար ռեժիմ և մեկ քայլ է մնացել՝ գնալու դեպի բռնապետություն. Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

«Եվ դրա բնորոշումը տվեց անձամբ Փաշինյանը, ով 2018-ին հայտարարում էր, որ դուք բոլորդ վարչապետ եք, կառավարությունը, պետությունը դուք եք, իսկ 2025-ին ասաց, որ կառավարությունը ես եմ, ով համաձայն չէ` կարող է թողնել և գնալ։ Սա նշանակում է, որ մենք արդեն դարձել ենք ավտորիտար պետություն և գտնվում ենք մեկ քայլի վրա՝ դեպի բռնապետություն»,-ասաց նա։

Խզմալյանը նշեց, որ Փաշինյանը յուրաքանչյուր եվրոպական երկիր այցից հետո զեկույցով գնում է «Մոսկվա, կամ Ալթայ, կամ այլ ռուսաթուրքական դաշինքի մի տեղ հաշվետվություն տալու համար»։

«Նա դիտում է Հայաստանը ռուս-թուրքական ռեգիոնալիստական օրակարգով։ Իրականում այս տարածաշրջանում մենք ոչ թե 3+3 ենք, այլ 5-ը՝ մեկի դեմ, և նա չի կարող չհասկանալ դա»,-ասաց նա։

ՀԵԿ նախագահը նշեց, որ այս ամենն արվում է Փաշինյանի անձնական և կուսակցական շահերով․

«Նրան Ալիևը, Պուտինը և Էրդողանը խոստացել են աջակցություն՝ վերընտրվելու համար, և այդ աջակցությունը ցուցադրվելու է Ադրբեջանի կողմից՝ անկլավների մասով մինչև ընտրությունները ժամանակավոր լռությամբ, Թուրքիայի կողմից, ենթադրում եմ, ապրիլի 24-ին սահմանը բացելով, որպեսզի նա կարողանա ասել՝ տեսե՛ք, ես ձեզ խաղաղություն եմ բերել»։

Խզմալյանը հիշեցրեց, որ 1938-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբերլենը Մյունխենում Հիտլերի հետ ստորագրեց մի թուղթ, որը ներկայացվում էր որպես խաղաղություն, սակայն մեկ տարի անց սկսվեց պատերազմը. «Մեզ մոտ դա վերափոխվելու է զանգվածային արտագաղթի»։

Արտաքին մարտահրավերների դեմ ներքին քաղաքականությունը, մասնավորապես, եկեղեցու դեմ ձեռնարկված ճնշումները, Խզմալյանը նույնպես դիտարկեց տարածաշրջանային մեծ ծրագրի մաս․«Սա ևս մաս է կազմում մեծ ծրագրի։ Նորմալ երկրներում, նորմալ կառավարությունները, ազգային առաջնորդները կոչված են միավորելու ազգը, համախմբելու ժողովրդին, մինչդեռ Փաշինյանի քաղաքականությունն առաջին օրից ուղղված էր պառակտելուն, ատելություն սերմանելուն»։

Նա հիշեցրեց, որ, ըստ Սահմանադրության, եկեղեցին անջատ է պետությունից և համակարծիք էր, որ ԿԳԲ-ի գործակալները, իհարկե, շատ են եկեղեցում։

«Բայց ԿԳԲ-ի գործակալներին նախ պետք է փնտրել կառավարությունում, ԱԺ-ում, մամուլում, տնտեսության մեջ, նախարարություններում, ԱԱԾ-ում, բանակում, և միայն վերջում, երբ հասարակությունն անցնի լուստրացիա և ազատվի օտար ազդեցությունից, ինքնըստինքյան կմաքրվի նաև եկեղեցին։ Փաշինյանը զբաղվում է եկեղեցով, որովհետև դա միակ կառույցն է, որը իրեն չի պատկանում։ Նա զբաղվում է եկեղեցով, որպեսզի չզբաղվի այդ նույն հարցերով իրեն պատկանող կառավարման ոլորտներում»,-ասաց նա։

www.aysor.am

 

  • Լրահոս
  • Close
Իմ Բոլոր Սխալները Մարդկային Են. Ի Տարբերություն Նիկոլականների՝ Հայրենիք Չեմ Հանձնել, Ի Տարբերություն Քոչարյանականների՝ Չեմ Ստեղծել Հեղափոխության Պարարտ Գեոպոլիտիկ Հող. Միքայել Մինասյան

23-01-2026 | 15:30

Իմ բոլոր սխալները մարդկային են. ի տարբերություն նիկոլականների՝ հայրենիք չեմ հանձնել, ի տարբերություն քոչարյանականների՝ չեմ ստեղծել հեղափոխության պարարտ գեոպոլիտիկ հող. Միքայել Մինասյան
Ուկրաինայի Զու-Ն Պետք Է Լքի Դոնբասը. Սա Շատ Կարևոր Պայման Է Կարգավորման Համար. Պեսկով

23-01-2026 | 15:28

Ուկրաինայի ԶՈւ-ն պետք է լքի Դոնբասը. սա շատ կարևոր պայման է կարգավորման համար. Պեսկով
Վահագն Խաչատուրյանը Հանդիպել Է Աշխարհահռչակ Թավջութակահար Յո Յո Մայի Հետ Եւ Հրավիրել Հայաստան

23-01-2026 | 13:30

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է աշխարհահռչակ թավջութակահար Յո Յո Մայի հետ և հրավիրել Հայաստան
Հհ Կառավարությունը Ստոկհոլմում Պարտությունը Հաղթանակ Է Ներկայացնում. Սամվել Կարապետյան

23-01-2026 | 13:24

ՀՀ կառավարությունը Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում. Սամվել Կարապետյան
Եմ-Ն Զինատեuակ Կգնի Արկտիկայում Ռազմակшն Գործողությունների Համար. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն

23-01-2026 | 13:22

ԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Ամն-Ն Ապահովում Է Գրենլանդիայի Անվտանգությունը, Հետևաբար, Պիտի Իրավունք Ունենա Կղզու Բնական Պաշարների Նկատմամբ. Վենս

23-01-2026 | 13:21

ԱՄՆ-ն ապահովում է Գրենլանդիայի անվտանգությունը, հետևաբար, պիտի իրավունք ունենա կղզու բնական պաշարների նկատմամբ. Վենս
Վեհափառի Օրհնությամբ Լույս Է Ընծայվել Արցախի Մշակութային Ժառանգության Nչնչացման Մասին Ուսումնասիրությունը

23-01-2026 | 13:19

Վեհափառի օրհնությամբ լույս է ընծայվել Արցախի մշակութային ժառանգության nչնչացման մասին ուսումնասիրությունը
Բժիշկն Անհապաղ Վիրահատական Միջամտություն Է Ցուցել, Բայց Նարեկը Դեռ «Արմավիր» Քկհ-Ում Է, Ինքնազգացողությունն Էլ Վատ Է. Աստղիկ Մաթևոսյան

23-01-2026 | 13:00

Բժիշկն անհապաղ վիրահատական միջամտություն է ցուցել, բայց Նարեկը դեռ «Արմավիր» ՔԿՀ-ում է, ինքնազգացողությունն էլ վատ է. Աստղիկ Մաթևոսյան
Արցախում Մնացած 10 Հայերը Տեղափոխվել Են Հայաստան

23-01-2026 | 12:47

Արցախում մնացած 10 հայերը տեղափոխվել են Հայաստան
Փաշինյանը Հանրային Հեռուստատեսությունը Վերածել Է Իր Անձնական Դուքյանի, Ստեղծել Է Արգելված Քաղաքական Գործիչների «Սև Ցուցակներ»․ Զուրաբյան

22-01-2026 | 16:01

Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը վերածել է իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ»․ Զուրաբյան
Հարկ Չկա Կեղծ Մեղադրանքներով Փորձել Ձախողել Ժողովի Գումարումը Արտերկրում, Երբ Ակնհայտ Են Եկեղեցականության Հանդեպ Հհ-Ում Տարատեսակ Բռնաճնշումները. Մայր Աթոռ

22-01-2026 | 16:00

Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ ՀՀ-ում տարատեսակ բռնաճնշումները. Մայր Աթոռ
Հհ Կառավարությունը Հավանություն Է Տվել Խաղաղության Խորհրդի Կանոնադրության Ստորագրման Առաջարկությանը

22-01-2026 | 13:34

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը
«Մնալ Մարդ». Հենրիխ Մխիթարյանը Երկրպագուներին Հայտնել Է Ամենասպասված Լուրը

22-01-2026 | 13:33

«Մնալ մարդ». Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին հայտնել է ամենասպասված լուրը
Ամն-Ն Նատօ-Ից Ոչինչ Չի Ստացել՝ Բացի Եմ-Ին Խորհրդային Միությունից Եւ Հիմա՝ Ռդ-Ից Պաշտպանելուց, Եւ Այժմ Այն Ինչ Մեզ Պետք Է, Դա Գրենլանդիան Է. Թրամփ

22-01-2026 | 11:23

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա՝ ՌԴ-ից պաշտպանելուց, և այժմ այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է. Թրամփ
Ոչ Մի Կալանք, Ոչ Մի Բռնաճնշում Եւ Ոչ Մի Նիկոլ Չի Կարող Շեղել Մեզ Մեր Ընթացքից․ Դավիթ Համբարձումյան

22-01-2026 | 11:22

Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից․ Դավիթ Համբարձումյան

Նմանատիպ լուրեր