CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ53

Փաշինյանը կերդվի՞ փոխել Սահմանադրությունը

Փաշինյանը կերդվի՞ փոխել Սահմանադրությունը

Իլհամ Ալիեւը, ընդունելով Կանադայի նորանշանակ դեսպանի հավատարմագրերը, նախ դժգոհեց, որ ժամանակին շատ պետություններ չեն դատապարտել «Ղարաբաղի օկուպացիան»: Իսկ հիմա, երբ նրանք իրենց աջակցությունն են հայտնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, դա առանձնապես կարեւոր չէ, քանի որ ինքը՝ Ալիեւը, կարողացել է «ջախջախել» հայկական բանակը:

«Սահմանազատումից» Ադրբեջանի նախագահը գոհ է՝ ամեն ինչ ակնհայտորեն գնում է իր ուզածով: Արցախցիների վերադարձն իրենց տները Ալիեւը պայմանավորում է ադրբեջանցիների վերադարձով «Արեւմտյան Ադրբեջան» (այդպես է «կառուցողական հարեւանն» անվանում մեր պետությունը): Պարզ է, որ եթե նման բան տեղի ունենա, ապա մեր պետության կործանումը կընթանա «արագացված տեմպերով»:

Բայց նրա ելույթի ամենակարեւոր մասն, իհարկե, վերջնագիրն է. ոչ մի խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոխվի: Մեր իշխանությունների ներկայացուցիչներն ասում են, որ Սահմանադրությունը կարող է փոխվել միայն երկու տարուց, քանի որ դրա նախագիծն անգամ պատրաստ չէ: Իսկ ահա խաղաղության պայմանագրի տեքստը հնարավոր է «վերջնականացնել» մոտակա ամիսների ընթացքում, ինչը հաստատել է նաեւ Ալիեւը:

Սահմանադրությունը փոխելու պահանջի կատարումն, այդպիսով, կարծես թե, հետաձգվում է: Արդյո՞ք այստեղ հնարավոր են փոխզիջումներ: Ինձ թվում է՝ այո. Փաշինյանը կարող է, կուլ տալով հերթական անպատվությունը, Ալիեւին երդում տալ, որ հետագայում ՀՀ Հիմնական օրենքը փոխվելու է Ադրբեջանի նախագահի ուզածով: Եվ բացառված չէ, որ եթե երդումը տրվի համաշխարհային լիդերների ներկայացուցիչների երաշխավորությամբ, Ալիեւը դրան կհավատա:

Կամ երդումը կձեւակերպվի «դրույթների նախաստորագրման» ժամանակ: «Հայաստանի ժողովրդին» (նրանց, ում Փաշինյանն այդպես է անվանում) որեւէ բան բացատրելու կարիք առանձնապես չկա: Բավարար է ասել, օրինակ, որ այս Սահմանադրությունն ընդունվել է «նախկինների» ժամանակ եւ կեղծիքներով: Խնդիրը, սակայն, այն է, որ, բացի Սահմանադրությունը փոխելուց, Ալիեւն ունի պահանջների բավականին երկար ցուցակ: Եվ այդ ցուցակը վերջ չունի: Ցուցակը կվերջանա միայն այն ժամանակ, երբ Հայաստան պետությունը կվերանա: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 

  • Լրահոս
  • Close
Ճապոնիա. 1880-Ականներ

25-07-2024 | 18:23

Ճապոնիա. 1880-ականներ
Ադրբեջանը Սպառնում Է Հայաստանին

25-07-2024 | 17:36

Ադրբեջանը սպառնում է Հայաստանին
Սպասվում Են Տեղումներ

25-07-2024 | 17:06

Սպասվում են տեղումներ
Խաղաղության Պայմանագրի Հայաստանի Պատասխան Առաջարկները Մշակման Փուլում Են

25-07-2024 | 15:39

Խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են
Տեսանյութ. Սելին Դիոնը՝ Փարիզի Օլիմպիական Խաղերի Բացման Երգչուհի

25-07-2024 | 14:11

Տեսանյութ. Սելին Դիոնը՝ Փարիզի Օլիմպիական խաղերի բացման երգչուհի
Գերմանիայի Խոշորագույն Օդանավակայանում Ակտիվիստներն Իրենց Սոսնձել Են Թռիչքուղու Վրա. Չեղարկվել Է Մոտ 140 Չվերթ

25-07-2024 | 13:12

Գերմանիայի խոշորագույն օդանավակայանում ակտիվիստներն իրենց սոսնձել են թռիչքուղու վրա. չեղարկվել է մոտ 140 չվերթ
Հհ-Ի Ամենամեծ Շինարարական Օբյեկտն Է՝ 214 Մլն Դոլար Արժեքով. Սանոսյանը՝ Ագարակ-Քաջարան 32 Կմ Հատվածի Շինարարության Մասին

25-07-2024 | 12:54

ՀՀ-ի ամենամեծ շինարարական օբյեկտն է՝ 214 մլն դոլար արժեքով. Սանոսյանը՝ Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարության մասին
500 Միլիոն Դոլարի Սպառազինության Հայ-Իրանական Գործարքի Մասին Տեղեկությունը Կեղծ Է

25-07-2024 | 11:49

500 միլիոն դոլարի սպառազինության հայ-իրանական գործարքի մասին տեղեկությունը կեղծ է
Թուրքիայի Ախ Նիստին Կքքննարկվեն Հայ-Ադրբեջանական Հարաբերությունները

25-07-2024 | 11:11

Թուրքիայի ԱԽ նիստին կքքննարկվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ուղիղ. Կառավարության Նիստի Օրակարգում 36 Հարց Է, Որից 32-Ը Չի Զեկուցվում. Եւս 2 Հարց Գաղտնի Է

25-07-2024 | 11:08

Ուղիղ. Կառավարության նիստի օրակարգում 36 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. ևս 2 հարց գաղտնի է
Մոսկվայում Ավտոմեքենայի Պայթեցման Մեջ Կասկածվողը Թուրքիայում Ձերբակալվել Է

24-07-2024 | 23:30

Մոսկվայում ավտոմեքենայի պայթեցման մեջ կասկածվողը Թուրքիայում ձերբակալվել է
Արտավազդ Փելեշյանի «Հավերժական Լույս» Լիբրետոն Կհամալրի Օպերայի Եւ Բալետի Ազգային Թատրոնի Խաղացանկը

24-07-2024 | 18:58

Արտավազդ Փելեշյանի «Հավերժական լույս» լիբրետոն կհամալրի Օպերայի և բալետի ազգային թատրոնի խաղացանկը
Կապիտոլիումը Պատրաստվում Է Ընդունել Նեթանյահուին. Տեսանյութ

24-07-2024 | 18:53

Կապիտոլիումը պատրաստվում է ընդունել Նեթանյահուին. տեսանյութ
Ռուս Սապայի Մեքենան Պայթեցնողը Մեկնել Է Թուրքիա

24-07-2024 | 18:35

Ռուս սապայի մեքենան պայթեցնողը մեկնել է Թուրքիա
Բայրամովն Իսրայելցի Գործընկերոջը Ներկայացրել Է Հայ-Ադրբեջանական Հարաբերությունները

24-07-2024 | 18:11

Բայրամովն իսրայելցի գործընկերոջը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Նմանատիպ լուրեր

Ճապոնիա. 1880-ականներ

Միջազգային լուրեր

Calendar25-07-2024

Ադրբեջանը սպառնում է Հայաստանին

Պաշտոնական լուրեր

Calendar25-07-2024

Սպասվում են տեղումներ

Լուրեր

Calendar25-07-2024

Խաղաղության պայմանագրի Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են

Տարածաշրջանային լուրեր

Calendar25-07-2024

Տեսանյութ. Սելին Դիոնը՝ Փարիզի Օլիմպիական խաղերի բացման երգչուհի

Միջազգային լուրեր

Calendar25-07-2024

Գերմանիայի խոշորագույն օդանավակայանում ակտիվիստներն իրենց սոսնձել են թռիչքուղու վրա. չեղարկվել է մոտ 140 չվերթ

Միջազգային լուրեր

Calendar25-07-2024

ՀՀ-ի ամենամեծ շինարարական օբյեկտն է՝ 214 մլն դոլար արժեքով. Սանոսյանը՝ Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարության մասին

Լուրեր

Calendar25-07-2024

500 միլիոն դոլարի սպառազինության հայ-իրանական գործարքի մասին տեղեկությունը կեղծ է

Տարածաշրջանային լուրեր

Calendar25-07-2024