22-01-2025 | 14:32
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխեիլ Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորում եմ Միխայիլ Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Հայաստանը հույս ունի ամրապնդել մեր ռազմավարական գործընկերությունը և զարգացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում: Մաղթում եմ նրան ամենայն հաջողություն այս կարևոր պաշտոնում»,-գրել է Փաշինյանն իր թվիթերյան էջում: