CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ107

Փաշինյանը Վաշինգտոնից վերադարձել է՝ առանց հասկանալու, թե ինչ ակնկալել նոր վարչակազմից. Սուրեն Սարգսյան

Փաշինյանը Վաշինգտոնից վերադարձել է՝ առանց հասկանալու, թե ինչ ակնկալել նոր վարչակազմից. Սուրեն Սարգսյան

Շարունակում եմ պնդել, որ Փաշինյանի այցը Վաշինգտոն ուներ մեկ հիմնական նպատակ՝ հասկանալ, թե արդյոք Թրամփի վարչակազմը շարունակելու է տրամադրել իրեն այն քաղաքական աջակցությունը, որը նա ստանում էր Բայդենի վարչակազմից։  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Այս հարցի պատասխանը նա կարող էր ստանալ այնպիսի մարդկանցից, որոնք Վաշինգտոնում քաղաքական որոշումներ են կայացնում։ Այդ մարդիկ են՝ նախագահը, պետքարտուղարը, անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը, պաշտպանության քարտուղարը, Պետդեպարտամենտի առանցքային պաշտոնյաները, հետախուզական համայնքի (Intelligence Community) ղեկավարությունը և այլք։

Էական կարող էին լինել նաև Ներկայացուցիչների պալատի խոսնակի և Սենատի մեծամասնության առաջնորդի հետ հանդիպումները․ նրանք որոշումներ չեն կայացնում, սակայն կարող են ազդեցություն ունենալ որոշումների վրա։
Ինչպես հայտնի է, Փաշինյանը նման մարդկանց հետ չի հանդիպել։ Իհարկե, փոխնախագահ Վենսը լավ իմիջ ունեցող և քաղաքական ապագա ունեցող գործիչ է, սակայն, դժբախտաբար, քաղաքական որոշում կայացնող չէ և, վստահ եմ, առանձնապես տեղյակ էլ չէ վարչակազմի նախատեսած քաղաքականությունից Հայաստանի նկատմամբ։ Սա մոտավորապես նույնն է, որ ինչ որ պետության ղեկավար Հայաստանի հետ քաղաքական հարց ունենա և հանդիպի ՀՀ նախագահի հետ այդ հարցը լուծելու համար:
Հետևաբար, կարող եմ պնդել, որ այս այցը չի տվել պատասխան Փաշինյանի հիմնական հարցերին, որոնց մասին գրել էի նախորդ գրառմանս մեջ, և նա Վաշինգտոնից վերադարձել է՝ առանց հասկանալու, թե ինչ ակնկալել նոր վարչակազմից, այդ թվում՝ ռազմավարական գործընկերային խարտիայի վերաբերյալ։
Մի բան անհերքելի է․ այս այցը ռազմավարական գործընկերոջ վայել չէր։ Բացի այդ, այն կազմակերպված էր սխալ ժամանակահատվածում, համեմված էր սխալ հանդիպումներով և մեսիջներով։ Քաղաքական առումով այն ոչինչ չտվեց Հայաստանին, իսկ Փաշինյանին հասցրեց քաղաքական հարված, որի հետևանքները դեռ կերևան։
Վաշինգտոնը ճանաչող որևէ մարդ չի կարող պնդել, որ սա օգտակար այց էր, իսկ Երևանը ճանաչող ցանկացած մարդ կհասկանա, որ այցը գերագնատողները զուտ իշխանության PR-ով են զբաղված»,-գրել է  նա։

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանական Իշխանությունների Համար Հայ Ռազմագերիները Պարզապես Խաղաքար Են

22-03-2025 | 22:09

Ադրբեջանական իշխանությունների համար հայ ռազմագերիները պարզապես խաղաքար են
Իրանը Կոչ Է Արել Իսլամական Պետություններին Անհապաղ Քայլեր Ձեռնարկել Իսրայելի Գործողությունների Դեմ

22-03-2025 | 22:04

Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ
Սիրիան Պաշտոնապես Դիմել Է Ռուսաստանին Ասադին Արտահանձնելու Խնդրանքով

22-03-2025 | 16:32

Սիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքով
Հայաստանի, Ռուսաստանի Եւ Ադրբեջանի Միջև Եռակողմ Համաձայնագրերի Ողջ Շարքը Արդիական Է Մնում. Կոպիրկին

22-03-2025 | 12:22

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերի ողջ շարքը արդիական է մնում. Կոպիրկին
Թրամփը Խոստացել Է, Որ Ռուսաստանի Եւ Ուկրաինայի Միջև «Շատ Շուտով» Ամբողջական Զինադադար Կհաստատվի

21-03-2025 | 21:46

Թրամփը խոստացել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «շատ շուտով» ամբողջական զինադադար կհաստատվի
Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը Հանդես Է Եկել Հայ Գերիներին Անհապաղ Ազատ Արձակելու Պահանջով

21-03-2025 | 21:44

Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը հանդես է եկել հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու պահանջով
Ադրբեջանը Նոր Պահանջներ Է Ներկայացրել Հայաստանին

21-03-2025 | 14:55

Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին
Շնորհակալություն Հայտնել Թուրք Գործընկերներին Այս Մարդասիրական Առաքելության Հետ Համագործակցության Համար. Կոստանյան

21-03-2025 | 14:31

Շնորհակալություն հայտնել թուրք գործընկերներին այս մարդասիրական առաքելության հետ համագործակցության համար. Կոստանյան
Ռդ Ագն Հատուկ Ներկայացուցիչը Պատրաստ Է Տարածաշրջան Գալ Հայաստանի Եւ Ադրբեջանի Միջև Խորհրդակցությունների Համար. Զախարովա

21-03-2025 | 12:26

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը պատրաստ է տարածաշրջան գալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խորհրդակցությունների համար. Զախարովա
Շահագործելով Պատերազմի Ուրվականը…

21-03-2025 | 12:17

Շահագործելով պատերազմի ուրվականը…
Հայաստանը Մակ-Ում Կունենա Պաշտպանության Հարցերով Կցորդ

20-03-2025 | 15:12

Հայաստանը ՄԱԿ-ում կունենա պաշտպանության հարցերով կցորդ
Հայաստանը Մի Քանի Օրով Բացում Է Թուրքիայի Հետ Սահմանի «Մարգարա» Անցակետը

20-03-2025 | 13:33

Հայաստանը մի քանի օրով բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը
Եթե Ադրբեջանը Հարձակում Գործի, Մենք Կպաշտպանենք Հայաստանի Տարածքը. Ախ Քարտուղար

20-03-2025 | 13:26

Եթե Ադրբեջանը հարձակում գործի, մենք կպաշտպանենք Հայաստանի տարածքը. ԱԽ քարտուղար
Հակակոռուպցիոն Կոմիտեին Նոր Նախագահ Ունի

20-03-2025 | 11:49

Հակակոռուպցիոն կոմիտեին նոր նախագահ ունի
Փաշինյանն Ալիևին Առաջարկում Է Սկսել Խորհրդակցություններ Խաղաղության Համաձայնագրի Համաձայնեցված Նախագծի Ստորագրման Շուրջ

20-03-2025 | 11:44

Փաշինյանն Ալիևին առաջարկում է սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ

Նմանատիպ լուրեր