21-01-2026 | 14:07
Կարծում եմ՝ հանրային նշանակություն ունեցող հարցերին վարչապետը պետք է անդրադառնա, օրինակ՝ վարչապետը ռիլ նկարելու իրավունք ունի՞, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք չի վախենում, որ եկեղեցու հետ կապված իր քայլերին կտրվի քրեաիրավական գնահատական՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողը հիշեցրեց՝ եկեցին ու պետությունը տարանջատված ինստիտուտներ են, որին ի պատասխան Փաշինյանը նշեց. «Դրա համար ես կամրջում եմ վարչապետի ինստիտուտը քաղաքացու ինստիտուտի հետ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդի ինստիտուտի, Նոր Կտակարանի, աղոթքի ինստիտուտների հետ»։
Իսկ ինչ վերաբերում է իրենց հետագա քայլերին՝ Փաշինյանը նշեց.«Դուք ասում եք, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանալու մտադրություն չունի։ Մենք պատրաստվում ենք այնպես անել, որ նա իր մտադրությունը փոխի։ Ոչ մեկ էլ հեռանալու մտադրություն չի ունենում։ Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, բայց ստիպված էր հեռանալ։ Նույնն էլ Կտրիճ Ներսիսյանը։ Բայց էլի եմ ասում՝ մենք դա կանենք անցնցում, քրիստոնեական հանդուրժողականությամբ և սիրով տոգորված»։
www.aysor.am