CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ206

Փաշինյանի երեկվա խոսքերից հետո ձեր գործունեությունը դառնում է ավելորդ. Դեմոյանը՝ Ցեղասպանության թանգարանի տնօրինությանը

Փաշինյանի երեկվա խոսքերից հետո ձեր գործունեությունը դառնում է ավելորդ. Դեմոյանը՝ Ցեղասպանության թանգարանի տնօրինությանը

Հայկ Դեմոյանը գրել է.

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությանը, գիտխորհրդին և Հոգաբարձուների խորհրդի անդամներին․

Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններից հետո ձեր գործունեությունն ու առաքելությունը դառնում է անիմաստ ու ավելորդ: Ավելին, երեկվա հայտարարություններն ու իրականացված ցեղասպանության արդյունքների արդարացումն ու հիմնավորումն առաջին հերթին բարոյազուրկ դարձրեցին ձեզ ու ձեր աշխատանքը:

Այս պահին դուք ունեք ընդամենը մեկ հնարավորություն այս ծանրագույն բնութագրումից մաքրագործվելու համար. հստակ գիտական, իրավական ու բարոյական գնահատական տալ երեկվա հայտարարության մեջ հնչեցված անմարդկային ու հակապետական ձևակերպումներին: Երեկ Նիկոլ Փաշինյանը հայրենազրկմանը տվեց բացահայտ հիմնավորում ու արդարացում, իսկ դա հակասում է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի դրույթներին:

Դուք լռության մատնեցիք ու գնահատական չտվեցիք արցախահայության դեմ իրականացված էթնիկ զտումներին ու ցեղասպանությանը, որին իր գործուն մասնակցությունը բերեց ՀՀ իշխանությունն ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Դուք անարձագանք թողեցիք Նիկոլ Փաշինյանի և քպ-ականների հայտարարությունները, որոնք պարունակում էին Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող ու կասկածի տակ դնող շեշտադրումներ: Ակնհայտ է, որ նման լռությամբ դուք ակամայից դարձաք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու հանցավոր գործունեությունը սպասարկող ու արդարացնող հանցակիցներ:

Հիշեցնեմ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ու 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները նույն Նիկոլ Փաշինյանը որակում էր որպես «ցեղասպանություն», սակայն երեկվա հայտարարությունները ոչ այլ ինչ էին, եթե ոչ այդ նույն ցեղասպանության անթաքույց սպասարկում ու դրա արդյունքների ամրագրում՝ հանդիսանալով ոճրագործների հետ հանցավոր գործարքի կողմ:

ՀՑԹԻ արձագանքը հանրային հայտարարության ձևաչափով համարում եմ պարտադիր, հետևյալ անձանց ստորագրություններով՝

Էդիտա Գզոյան, ՀՑԹԻ տնօրեն

Հարություն Գևորգյան, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ

Հարություն Մարության, ՀՑԹԻ նախկին տնօրեն

Սուրեն Մանուկյան, ՀՑԹԻ նախկին փոխտնօրեն

Եղիշե Կիրակոսյան, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամ

Հրանուշ Խառատյան, ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամ»։

www.aysor.am

  • Լրահոս
  • Close
Մահացել Է Նշանավոր Ճարտարապետ-Գիտնական Մուրադ Հասրաթյանը

17-01-2026 | 13:05

Մահացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական Մուրադ Հասրաթյանը
Չենք Կարծում, Որ Անհրաժեշտ Է Քաղաքականացնել Առանձին Գործերը. Եմ Դեսպանը՝ Բանտարկյալների Մասին

17-01-2026 | 13:03

Չենք կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործերը. ԵՄ դեսպանը՝ բանտարկյալների մասին
Տեղի Է Ունեցել Հհկ Գործադիր Մարմնի Նիստը․ Քննարկել Են Տարածաշրջանային Վերջին Զարգացումները, Ներքաղաքական Օրակարգի Հարցեր

17-01-2026 | 13:02

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը․ քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ներքաղաքական օրակարգի հարցեր
Սամվել Կարապետյանի Նկատմամբ Կիրառվեց Տնային Կալանք․ Հրապարակային Խոսքի Սահմանափակումը Վերացվեց․ Արամ Վարդևանյան

17-01-2026 | 12:57

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք․ հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց․ Արամ Վարդևանյան
Դանիան Ի Վիճակի Չէ Վերահսկել Գրենլանդիան․ Սպիտակ Տուն

17-01-2026 | 12:56

Դանիան ի վիճակի չէ վերահսկել Գրենլանդիան․ Սպիտակ տուն
Ռուբեն Վարդանյանի Գործով Որոշակի Չափով Գործընթացի Ձգձգման Միտումներ Կան. Սիրանուշ Սահակյան

17-01-2026 | 12:55

Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան. Սիրանուշ Սահակյան
Հացադուլ, Օր 9-Րդ. Առողջությանս Հետ Կապված Խնդիրների Մասին. Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

17-01-2026 | 12:54

Հացադուլ, օր 9-րդ. Առողջությանս հետ կապված խնդիրների մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
Հայաստանում Այսօր Լռության Գործիքը Բանտն Է. Անտեսելով Բամբասանքների, Շանտաժների Ու Սպառնալիքների Ահեղ Շղթան՝ Շարունակում Եմ Հավատարիմ Մնալ Հայոց Հայրապետին. Թովմաս Առաքելյան

17-01-2026 | 12:53

Հայաստանում այսօր լռության գործիքը բանտն է. անտեսելով բամբասանքների, շանտաժների ու սպառնալիքների ահեղ շղթան՝ շարունակում եմ հավատարիմ մնալ Հայոց Հայրապետին. Թովմաս Առաքելյան
Ուկրաինան Խաղաղության Համար Խոչընդոտ Չի Եղել Եւ Չի Լինի. Զելենսկին Արձագանքել Է Թրամփի Հայտարարությանը

16-01-2026 | 15:14

Ուկրաինան խաղաղության համար խոչընդոտ չի եղել և չի լինի. Զելենսկին արձագանքել է Թրամփի հայտարարությանը
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը Միացել Է «Եկեղեցու Բարենորոգման» Օրակարգին

16-01-2026 | 14:58

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը միացել է «եկեղեցու բարենորոգման» օրակարգին
Կոմպոզիտոր Հանս Ցիմերը Կհեղինակի «Հարրի Փոթեր» Սերիալի Սաունդթրեքը

16-01-2026 | 14:49

Կոմպոզիտոր Հանս Ցիմերը կհեղինակի «Հարրի Փոթեր» սերիալի սաունդթրեքը
Վլադիմիր Պուտինը Եւ Բենիամին Նեթանյահուն Հեռախոսով Քննարկել Են Մերձավոր Արևելքում Եւ Իրանում Տիրող Իրավիճակը. Կրեմլ

16-01-2026 | 14:40

Վլադիմիր Պուտինը և Բենիամին Նեթանյահուն հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում և Իրանում տիրող իրավիճակը. Կրեմլ
Կան Ուսուցիչներ, Ովքեր Պատգամավորներից Ավելի Շատ Գումար Են Ստանում. Դուք Ուզո՞Ւմ Եք, Որ Եթե Ինչ Որ Զանգված Աղքատ Է, Մնացածն Էլ Աղքատ Լինե՞Ն. Ալեն Սիմոնյան

16-01-2026 | 14:37

Կան ուսուցիչներ, ովքեր պատգամավորներից ավելի շատ գումար են ստանում. դուք ուզո՞ւմ եք, որ եթե ինչ որ զանգված աղքատ է, մնացածն էլ աղքատ լինե՞ն. Ալեն Սիմոնյան
Սամվել Կարապետյանին Կրկին Կտեղափոխեն Աած Մեկուսարան

16-01-2026 | 14:25

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան
Ստեփան Ասատրյանի Եւ Արամայիս Թախմազյանի Կատարած Ոչ Մի «Արարողություն» Վավերական Չէ. Արագածոտնի Թեմ

16-01-2026 | 13:37

Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կատարած ոչ մի «արարողություն» վավերական չէ. Արագածոտնի թեմ

Նմանատիպ լուրեր