CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ180

Փաշինյանն իր հայտարարություններով փորձում է չեղարկել մեր հայրենիքում ապրելու մեր բնական իրավունքը. Մետաքսե Հակոբյան

Փաշինյանն իր հայտարարություններով փորձում է չեղարկել մեր հայրենիքում ապրելու մեր բնական իրավունքը. Մետաքսե Հակոբյան

Երեկ Գերմանիայում հայ լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով արցախցիների՝ Արցախ վերադառնալու հնարավորությանը, ասել էր հետևյալը.

««Եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, դա նշանակում է՝ մենք նորից կսկսենք Ղարաբաղյան շարժումը։ Ես ասել եմ՝ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը, Ղարաբաղյան շարժումը ավարտվել է, և սկսելու փորձերն օգտակար չեն։ Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», և, այո՛, ընդունում եմ նաև, որ եթե մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն պետք է դա ամբողջական իրականացնենք, սա է իմ պատկերացրած ճանապարհը»։

Aysor.am-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այդ խոսույթը ոչ միայն ապօրինի է, այլև՝ վտանգավոր Հայաստանի պետականության համար։

Նա հիշեցրեց, որ դեկտեմբերի 10-ին Արցախում նշում էին միաժամանակ երեք խորհրդանշական օրեր՝ Արցախի հանրաքվեի օրը, 2006 թվականի Սահմանադրության ընդունման օրը և Մարդու իրավունքների համաշխարհային օրը։

«Եվ հենց այդ օրը Փաշինյանը միջազգային հանրության առաջ փորձում է չեղարկել մեր հայրենիքում ապրելու մեր բնական իրավունքը։ Անկախ իր հայտարարություններից՝ այդ իրավունքը ոչ ոք չի կարող մեզանից վերցնել»,-ասաց պատգամավորը։

Արցախի ներկայացուցչությունում, Սահմանադրության օրվա կապակցությամբ կազմակերպված լսումների ընթացքում, ըստ Հակոբյանի, հստակ արձանագրվել է, որ միջազգային հանրության վերաբերմունքի և ներկայիս ճնշումների պատճառը Հայաստանի իշխանությունների վարած հակաազգային քաղաքականությունն է, ոչ թե չեզոքությունը․

«Միջազգային հանրության «մտահոգությունների» պատճառը հենց իշխանությունների հակառակ խոսույթն է և մեր նկատմամբ գործադրվող ճնշումները»,- ընդգծեց նա։

Պատգամավորը Փաշինյանի վերջին խոսույթը կապում է 2019-ին Ստեփանակերտում արված հայտարարության հետ՝ «Արցախը Հայաստան է և վերջ», որն, իր գնահատմամբ, Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների շրջանակում հիմք դրեց Արցախի վերացմանն ու այնտեղի հայության ցեղասպանությանը․

«Այդ գործընթացն արդեն տեղափոխվում է Հայաստանի Հանրապետություն։ Երեկվա հայտարարությունն ուղղակի հարված է ՀՀ սուվերենությանը, անվտանգությանը և մեր բնակչության ֆիզիկական անվտանգությանը»։

Հակոբյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ Փաշինյանը պնդում էր, որ արցախցիները պետք է «նույն տանիքի տակ անվտանգ ապրեն ադրբեջանցիների հետ».

«Հիմա նա նույն ձևակերպումն առաջարկում է Հայաստանի քաղաքացիներին»։

Հակոբյանի համոզմամբ՝ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ արցախցիների վերադարձի օրակարգի շարունակումը օրակարգ է դարձնում նաև «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը, միանշանակ հակահայկական է․

«Արցախցիների՝ Արցախ վերադառնալու պահանջը որևէ կապ չունի Ադրբեջանի «Արևմտյան Ադրբեջան» հորինված տերմինի հետ։ Եթե դու հավասարություն ես դնում այդ երկուսի միջև, դա արդեն ուղղակի վտանգ է ՀՀ անվտանգության համար»։

Ըստ պատգամավորի՝ եթե Ադրբեջանը պնդում է, որ իր քաղաքացիները կարող են վերադառնալ խորհրդային տարիներին ունեցած բնակավայրերը, ապա համաչափ պահանջ պետք է դրվի նաև հայկական կողմից․ Բաքվում, Սումգայիթում ու Ադրբեջանի այլ քաղաքներում ապրած ու բռնությամբ տեղահանված հայերը պետք է ստանան իրենց տների վերադարձի կամ փոխհատուցման իրավունք։

Հակոբյանի գնահատմամբ՝ հավասարության նշանը չի դնում Ադրբեջանը․ այդ գործը կատարում է բացառապես Հայաստանի իշխանությունը՝ ներքին լսարանը մանիպուլացնելու և մինչև ընտրություններ ժամանակ շահելու նպատակով․

«Սա հավերժ չի կարող շարունակվել։ Այս ամենը արվում է խաղաղության գործընթացը հայ ժողովրդի վրա «վաճառելու» համար»։

www.aysor.am 

  • Լրահոս
  • Close
Վեհափառ Հայրապետը Գերհամբերատար Սպասում Է Տիրադավների Զղջմանը, Դարձին, Իսկ Մինչ Այդ Տերը Մաքրում Է Իր Տունը, Մինչև Վերջին Դպիրն Ու Ուխտի Մանուկը

14-01-2026 | 15:50

Վեհափառ Հայրապետը գերհամբերատար սպասում է տիրադավների զղջմանը, դարձին, իսկ մինչ այդ Տերը մաքրում է իր տունը, մինչև վերջին դպիրն ու ուխտի մանուկը
Որ Քաղաքական Ուժը Որքան Գումար Է Ծախսում Ֆեյսբուքում Ու Ինստագրամում Գովազդի Վրա. Սամվել Մարտիրոսյան

14-01-2026 | 15:45

Որ քաղաքական ուժը որքան գումար է ծախսում Ֆեյսբուքում ու Ինստագրամում գովազդի վրա. Սամվել Մարտիրոսյան
Եթե Իրանում Որևէ Հաջողության Հասնեն, Ապա Հայաստանը Պարտվողների Թվում Է Լինելու. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 15:44

Եթե Իրանում որևէ հաջողության հասնեն, ապա Հայաստանը պարտվողների թվում է լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մենք Ունենք Բանաձև, Որը Լիարժեք Բավարարում Է Հայաստանին, Ամն–Ին, Եւ Իմ Կարծիքով Նաև Ադրբեջանին. Փաշինյան

14-01-2026 | 15:43

Մենք ունենք բանաձև, որը լիարժեք բավարարում է Հայաստանին, ԱՄՆ–ին, և իմ կարծիքով նաև Ադրբեջանին. Փաշինյան
Արդարության Ու Արդարադատության Սովը Ակնհայտ Է Այսօր, Այդ Երկուսի Քաղցից Գուցե Մի Քանի Սերունդ Չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան

14-01-2026 | 15:40

Արդարության ու արդարադատության սովը ակնհայտ է այսօր, այդ երկուսի քաղցից գուցե մի քանի սերունդ չվերականգնվի. Ռուբեն Մխիթարյան
Նիկոլ Փաշինյանի Իշխանության Ամեն Օր Առավել Ծանր Է Նստում Հայաստանի Եւ Հայ Ժողովրդի Ապագայի Վրա. Աշոտյան

14-01-2026 | 15:39

Նիկոլ Փաշինյանի իշխանության ամեն օր առավել ծանր է նստում Հայաստանի եւ հայ ժողովրդի ապագայի վրա. Աշոտյան
Համաձայնեցված Է Այն, Ինչ Հանձնված Է Թղթին. Հհ Ագ Նախարարը՝ Tripp Համաձայնագրի Մասին

14-01-2026 | 13:38

Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին. ՀՀ ԱԳ նախարարը՝ TRIPP համաձայնագրի մասին
Լուրջ Հարված Է Հայոց Բանակին Եւ Ազգային Անվտանգության Հիմքերին. Մայր Աթոռից Հաստատում Են՝ Գնդերեցներին Սպառնում Են

14-01-2026 | 13:33

Լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռից հաստատում են՝ գնդերեցներին սպառնում են
Հայաստանի Շուրջ Իրավիճակն Ավելի Կայուն Երբեք Չի Եղել Իր Գոյության Պատմության Ողջ Ընթացքում. Նիկոլ Փաշինյան

14-01-2026 | 13:32

Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան
Այս Պահի Դրությամբ Իրանում Ցույցեր, Հավաքներ Տեղի Չեն Ունենում. Հհ-Ում Իրանի Դեսպան

14-01-2026 | 13:30

Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Մտահոգությունները Տեղին Չեն, Ադրբեջանի Եւ Հայաստանի Միջև Խաղաղություն Է Հաստատված. Նիկոլ Փաշինյանը Ներկայացրել Է Ադրբեջանական Նավթամթերքի Ներմուծման Արդյունքները

13-01-2026 | 15:38

Մտահոգությունները տեղին չեն, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն է հաստատված. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ադրբեջանական նավթամթերքի ներմուծման արդյունքները
Սարգսյանը Բարձր Է Գնահատել Դեսպան Քվինի Ջանքերը Հհ-Ամն Հարաբերությունների Զարգացման Գործում Եւ Շնորհակալություն Հայտնել Համատեղ Ծրագրերի Իրականացման Համար

13-01-2026 | 15:35

Սարգսյանը բարձր է գնահատել դեսպան Քվինի ջանքերը ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել համատեղ ծրագրերի իրականացման համար
Սու-30 Կործանիչները Կարող Են Մեծ Դեր Ունենալ Մեր Երկրի Տարածքային Ամբողջականության Պաշտպանության Գործում. Նախարար (Տեսանյութ)

13-01-2026 | 15:29

ՍՈՒ-30 կործանիչները կարող են մեծ դեր ունենալ մեր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության գործում. Նախարար (Տեսանյութ)
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ Անգլերեն Թարգմանությամբ

13-01-2026 | 14:20

Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ
Սև Լճի Մոտ Գտնվող Դիրքում Հայ Զինվորներն Անցնում Են Ադրբեջանական Անցակետի Կողքով․ Հաստատել Է Հհ Պաշտպանության Նախարարը

13-01-2026 | 13:43

Սև լճի մոտ գտնվող դիրքում հայ զինվորներն անցնում են ադրբեջանական անցակետի կողքով․ հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարը

Նմանատիպ լուրեր