CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ344

Փաշինյանն ուղղակիորեն արձակեց Ադրբեջանի ու Թուրքիայի արյունոտ ձեռքերը՝ Արցախի օկուպացիա իրականացնելու, Արցախը հայաթափելու համար

Փաշինյանն ուղղակիորեն արձակեց Ադրբեջանի ու Թուրքիայի արյունոտ ձեռքերը՝ Արցախի օկուպացիա իրականացնելու, Արցախը հայաթափելու համար

«Փաստ» թերթը գրում է. «Հետևելով Նիկոլ Փաշինյանի վերջին 4,5 ժամանոց ասուլիսին՝ առաջին տպավորությունն այն էր, որ նա ցանկանում էր ստելու, մանիպուլ յատիվ արտահայտությունների, զազրախոսության, բառային ագրեսիայի նոր ռեկորդ սահմանել: Կարծում ենք՝ դա նրան հաջողվեց:

Մեր այդ տպավորությունը հիմնավորող օրինակները շատ-շատ են, բայց նախ՝ դիտարկենք հիմնականներից մեկը: Փաշինյանն ասում է, թե 2022-ի հոկտեմբերի 6-ին ինքը ոչ միայն Արցախը ճանաչել է Ադրբեջանին պատկանող, այլև... ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Սա ոչ միայն աբսուրդային հայտարարություն է, այլև հատուկ տակտիկա: Փաշինյանը միտումնավոր անում է այնպիսի հայտարարություններ, որ դրանք լսող նորմալ, բանական մարդու ուղեղը, պատկերավոր ասած, ճաքի:

Այսինքն, ըստ Փաշինյանի, ստացվում է, որ մինչ այդ Հայաստանի տարածքային ամբողջականությունն անճանաչ էր: Հասկանո՞ւմ եք, պետությունը, 1991-ից սկսած, միջպետական հարաբերություններ է հաստատել, միջազգային կառույցների ու կազմակերպությունների է անդամակցել (ՄԱԿ, ԵԽԽՎ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլն), ունեցել է մի քանի իշխանություն ու ղեկավար, բայց... ՀՀ տարածքային ամբողջականությունը Նիկոլ Փաշինյանն է ճանաչել, այն էլ՝ Պրահայում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ ուրանալով Արցախը:

Ամենից կարևորը, որ պետք է ասել «ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչելու» մասով Փաշինյանի վերջին մանիպուլյատիվ հայտարարության վերաբերյալ, այն է, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում նման «ճանաչում» անելով՝ ինքն ուղղակիորեն արձակեց Ադրբեջանի ու Թուրքիայի արյունոտ ձեռքերը՝ Արցախի օկուպացիա իրականացնելու, Արցախը հայաթափելու, ըստ էության՝ Արցախի հայության հանդեպ ցեղասպանական ոճիր գործելու համար:

Սա է էականն ու փաստականը, եթե «ասուլիսային», կներեք, լոլոները դնենք մի կողմ: Կամ, օրինակ՝ հայտարարում է, թե՝ Հայրենիքի մի մասը կորցրել ենք, բայց պետություն ենք ձեռք բերել: Նկատի ունի, որ Արցախը ուրանալու, հանձնելու փոխարեն, ինքը՝ Փաշինյանը, ձեռքբերում ունի, այն է՝ Հայաստանն ու ՀՀ ինքնիշխանությունը: Սա ավելին է, քան մանիպուլյացիան:

Սա, եթե խորամուխ լինենք, գաղափարաքաղաքական դիվերսիա է հենց Հայաստանի Հանրապետության դեմ: Ողջ հարցն այն է, որ ՀՀն, որպես ինքնիշխան պետականություն, հենց Արցախյան շարժման արդյունք է: Ավելին, ՀՀ սուբյեկտայնությունն ու տարածաշրջանային, աշխարհաքաղաքական կշիռը անցած տասնամյակներին ապահովվել է հենց Արցախյան ազատամարտի ու Արցախի առկայության շնորհիվ: Եվ եթե դու ուրանում ես Արցախը, ապա ՀՀ-ի տակից քաշում-հանում ես իր հիմնական հենասյուներից մեկը։

Բայց մի հարց էլ կա Փաշինյանի նշած «ձեռքբերման» պահով: Լավ, ինչ կարգի անձնավորություն, ինչ նկարագրի տեր պետք է լինել, որպեսզի հազարավոր երիտասարդ զինվորականների կորուստը, հայրենիքի մի մասի կորուստը, հազարամյա սրբավայրերի կորուստն ու թշնամու կողմից ապականումը համարես... ձեռքբերում»։

www.aysor.am 

  • Լրահոս
  • Close
Մահացել Է Նշանավոր Ճարտարապետ-Գիտնական Մուրադ Հասրաթյանը

17-01-2026 | 13:05

Մահացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական Մուրադ Հասրաթյանը
Չենք Կարծում, Որ Անհրաժեշտ Է Քաղաքականացնել Առանձին Գործերը. Եմ Դեսպանը՝ Բանտարկյալների Մասին

17-01-2026 | 13:03

Չենք կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործերը. ԵՄ դեսպանը՝ բանտարկյալների մասին
Տեղի Է Ունեցել Հհկ Գործադիր Մարմնի Նիստը․ Քննարկել Են Տարածաշրջանային Վերջին Զարգացումները, Ներքաղաքական Օրակարգի Հարցեր

17-01-2026 | 13:02

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը․ քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ներքաղաքական օրակարգի հարցեր
Սամվել Կարապետյանի Նկատմամբ Կիրառվեց Տնային Կալանք․ Հրապարակային Խոսքի Սահմանափակումը Վերացվեց․ Արամ Վարդևանյան

17-01-2026 | 12:57

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք․ հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց․ Արամ Վարդևանյան
Դանիան Ի Վիճակի Չէ Վերահսկել Գրենլանդիան․ Սպիտակ Տուն

17-01-2026 | 12:56

Դանիան ի վիճակի չէ վերահսկել Գրենլանդիան․ Սպիտակ տուն
Ռուբեն Վարդանյանի Գործով Որոշակի Չափով Գործընթացի Ձգձգման Միտումներ Կան. Սիրանուշ Սահակյան

17-01-2026 | 12:55

Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան. Սիրանուշ Սահակյան
Հացադուլ, Օր 9-Րդ. Առողջությանս Հետ Կապված Խնդիրների Մասին. Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

17-01-2026 | 12:54

Հացադուլ, օր 9-րդ. Առողջությանս հետ կապված խնդիրների մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
Հայաստանում Այսօր Լռության Գործիքը Բանտն Է. Անտեսելով Բամբասանքների, Շանտաժների Ու Սպառնալիքների Ահեղ Շղթան՝ Շարունակում Եմ Հավատարիմ Մնալ Հայոց Հայրապետին. Թովմաս Առաքելյան

17-01-2026 | 12:53

Հայաստանում այսօր լռության գործիքը բանտն է. անտեսելով բամբասանքների, շանտաժների ու սպառնալիքների ահեղ շղթան՝ շարունակում եմ հավատարիմ մնալ Հայոց Հայրապետին. Թովմաս Առաքելյան
Ուկրաինան Խաղաղության Համար Խոչընդոտ Չի Եղել Եւ Չի Լինի. Զելենսկին Արձագանքել Է Թրամփի Հայտարարությանը

16-01-2026 | 15:14

Ուկրաինան խաղաղության համար խոչընդոտ չի եղել և չի լինի. Զելենսկին արձագանքել է Թրամփի հայտարարությանը
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը Միացել Է «Եկեղեցու Բարենորոգման» Օրակարգին

16-01-2026 | 14:58

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը միացել է «եկեղեցու բարենորոգման» օրակարգին
Կոմպոզիտոր Հանս Ցիմերը Կհեղինակի «Հարրի Փոթեր» Սերիալի Սաունդթրեքը

16-01-2026 | 14:49

Կոմպոզիտոր Հանս Ցիմերը կհեղինակի «Հարրի Փոթեր» սերիալի սաունդթրեքը
Վլադիմիր Պուտինը Եւ Բենիամին Նեթանյահուն Հեռախոսով Քննարկել Են Մերձավոր Արևելքում Եւ Իրանում Տիրող Իրավիճակը. Կրեմլ

16-01-2026 | 14:40

Վլադիմիր Պուտինը և Բենիամին Նեթանյահուն հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում և Իրանում տիրող իրավիճակը. Կրեմլ
Կան Ուսուցիչներ, Ովքեր Պատգամավորներից Ավելի Շատ Գումար Են Ստանում. Դուք Ուզո՞Ւմ Եք, Որ Եթե Ինչ Որ Զանգված Աղքատ Է, Մնացածն Էլ Աղքատ Լինե՞Ն. Ալեն Սիմոնյան

16-01-2026 | 14:37

Կան ուսուցիչներ, ովքեր պատգամավորներից ավելի շատ գումար են ստանում. դուք ուզո՞ւմ եք, որ եթե ինչ որ զանգված աղքատ է, մնացածն էլ աղքատ լինե՞ն. Ալեն Սիմոնյան
Սամվել Կարապետյանին Կրկին Կտեղափոխեն Աած Մեկուսարան

16-01-2026 | 14:25

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան
Ստեփան Ասատրյանի Եւ Արամայիս Թախմազյանի Կատարած Ոչ Մի «Արարողություն» Վավերական Չէ. Արագածոտնի Թեմ

16-01-2026 | 13:37

Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կատարած ոչ մի «արարողություն» վավերական չէ. Արագածոտնի թեմ

Նմանատիպ լուրեր