14-01-2026 | 15:50
Այն, ինչ կատարվում է եկեղեցու շուրջ պատգամավոր Հովիկ Աղազարյանի համար անընդունելի է։
«Ցավոք, շատերը սխալ են հասկանում Նիկոլ Փաշինյանի բուն նպատակը։ Փաշինյանի բուն նպատակը կաթողիկոսին փոխելը չէ, այլ՝ եկեղեցին պառակտելն է, ինչին ինքն արդեն մասնակիորեն հասել է։ Ինքն ուզում է ստեղծել Հայաստանյանց Առաքելական եկեղեցի, որը կդառնա 4-րդ հանրապետության իր ցնորական, սևեռուն գաղափարի անկյունաքարերից մեկը։ Ինքն այդ խնդիրն է լուծում»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Աղազարյանը։
Ըստ պատգամավորի՝ կան շատ ավելի վտանգավոր բաներ, քան կաթողիկոսի փոխելու հարցը. «Ես դեմ եմ դրան, ոչ թե, որ ես խորը հոգևորական եմ, հոգևոր արժեքներ եմ կրում, կներեք, ես նույնիսկ հավատացյալ էլ չեմ, բայց ես դեմ եմ վարչապետի քայլերին, քանի որ դրանք հակասահմանադրական են։ Սակայն, վերլուծելով իրողությունները, այնուհանդերձ, եթե Գարեգին Բ-ն կարողանա մնալ իր դիրքերում և տեղիք չտա այս բռնաճնշումներին, ապա մենք կունենանք, որ Նիկոլ Փաշինյանը ակամա օժանդակեց եկեղեցու մաքրմանը՝ ասպարեզ հանելով այդ 10 սրբապիղծներին»։
www.aysor.am