CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ458

«Փաստ». Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը

«Փաստ». Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, ապա Հայաստանի և Իրանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: ԻԻՀ արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Սեյեդ Աբբաս Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը:

Հեղինակները հիշեցնում են նաև, որ Իրանի կառավարությունը հավանություն է տվել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին օրինագծի ստորագրմանը։ Իրանի հետ ազատ առևտրի մասին որոշումներ են ընդունվել նաև Ռուսաստանում և Հայաստանում։

«Հայաստանը պետք է ավելի օպերատիվ կերպով կյանքի կոչի Հյուսիս-Հարավ նախագիծը, ինչը թույլ կտա Հայաստանին դուրս գալ իրանական շուկա՝ Պարսից ծոց և Հնդկաստան, իսկ Իրանը ՀՀ-ի տարածքով ելք կունենա դեպի ռուսական, վրացական շուկաներ, Բաթումի և Փոթի նավահանգիստներ ու Եվրոպա։

Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է կառուցել բարդ կլիմային և աղետներին դիմակայուն շուրջ 27,1 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների միջին արագությունը, կբարձրանան երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը»,-գրում է ալիքը։

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», ապա, ըստ հեղինակների, Իրանի համար «Զանգեզուրի միջանցքը» պանթուրքական ծրագիր է, որը բխում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից, ինչպես նաև այդ տանդեմի կուրատոր անգլո-սաքսոնական ուժերի և Իսրայելի աշխարհաքաղաքական հաշվարկներից. «Իրանը չի ցանկանում, որպեսզի իր սահմանների երկայնքով ստեղծվի պանթուրքական միջանցք, և Իրանը կտրվի Հայաստանից, քանի որ դա խթանելու է Իրանական Ադրբեջանում՝ Իրանի հյուսիսային շրջաններում անջատողականության աճը։

ՀՀ-ն չպետք է վերածվի հակաիրանական պլացդարմի. դա է Թեհրանի մեսիջն Երևանին։ ՀՀ-Արևմուտք կապերի խորացումն անհանգստացնում է Իրանին, իսկ ադրբեջանական նկրտումները Հայաստանի հանդեպ սպառնալիք են նաև իրանական շահերին և Հյուսիս-Հարավ նախագծին։ Ադրբեջանը ցանկանում է խզել Սյունիքում հայկական լոգիստիկան, ինչը նաև Իրանին՝ Հարավային Կովկասից մեկուսացնելուն է միտված»։

www.news.am

  • Լրահոս
  • Close
Քոբայրավանք Վանական Համալիրի Վերականգնման Էսքիզային Նախագիծը Համարվել Է Ընդունելի

13-12-2025 | 16:38

Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
Հայաստանը Մոտենում Է 2026-Ին Ոչ Թե Որպես Ընտրություններին Պատրաստվող Ժողովրդավարություն, Այլ Որպես Փրկություն Որոնող Վիրավոր Ազգ․ Օսկանյան

13-12-2025 | 16:36

Հայաստանը մոտենում է 2026-ին ոչ թե որպես ընտրություններին պատրաստվող ժողովրդավարություն, այլ որպես փրկություն որոնող վիրավոր ազգ․ Օսկանյան
Միքայել Սրբազանը Բժշկական Կենտրոն Կտեղափոխվի Դեկտեմբերի 15-Ին, Բայց Դեռ Հայտնի Չէ՝ Որ Օրը Կվիրահատվի

13-12-2025 | 16:34

Միքայել Սրբազանը բժշկական կենտրոն կտեղափոխվի դեկտեմբերի 15-ին, բայց դեռ հայտնի չէ՝ որ օրը կվիրահատվի
Դատավոր Կարեն Ֆարխոյանը Երկու Ամսով Երկարաձգել Է Մկրտիչ Սրբազանի Կալանքի Ժամկետը

13-12-2025 | 16:33

Դատավոր Կարեն Ֆարխոյանը երկու ամսով երկարաձգել է Մկրտիչ Սրբազանի կալանքի ժամկետը
Վահագն Խաչատուրյանը Զրուցել Է Մի Շարք Երկրների Նախագահների Հետ

13-12-2025 | 14:45

Վահագն Խաչատուրյանը զրուցել է մի շարք երկրների նախագահների հետ
Արևմուտքը Դեռ Շատ Է Խոսելու Նիկոլական Ռեժիմի Կողմից Հհ-Ում Մարդու Իրավունքների Եւ Ժողովրդավարական Արժեքների Ոտնահարման Մասին՝ Հատկապես Ռեժիմի Տապալումից Հետո․ Նարեկ Սամսոնյան

13-12-2025 | 14:43

Արևմուտքը դեռ շատ է խոսելու նիկոլական ռեժիմի կողմից ՀՀ-ում մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման մասին՝ հատկապես ռեժիմի տապալումից հետո․ Նարեկ Սամսոնյան
Կինոյի Չինական Ազգային Թանգարանը Պեկինում Ներկայացնում Է Երկրի Կինեմատոգրաֆի 100-Ամյա Զարգացման Պատմությունը

12-12-2025 | 15:50

Կինոյի չինական ազգային թանգարանը Պեկինում ներկայացնում է երկրի կինեմատոգրաֆի 100-ամյա զարգացման պատմությունը
Կինոռեժիսոր, Պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի Հետ Քննարկվել Են Մշակութային Մի Շարք Նախագծեր

12-12-2025 | 15:47

Կինոռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանի հետ քննարկվել են մշակութային մի շարք նախագծեր
Վահագն Խաչատուրյանը Հանդիպել Է Իրաքի Նախագահի Հետ

12-12-2025 | 15:44

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահի հետ
Հհ Քաղաքական Ուժերի Վարկանիշը՝ Ըստ Սոցհարցման Արդյունքների

12-12-2025 | 15:37

ՀՀ քաղաքական ուժերի վարկանիշը՝ ըստ սոցհարցման արդյունքների
Իմ Կերպարը Ապաքաղաքական Է, Ես Զբաղվում Եմ Ազգանվեր Գործով․ Նազիկ Ավդալյանը՝ Եկեղեցու Շուրջ Ստեղծված Իրավիճակի, Փաշինյանի Հետ Հանդիպման Մասին

12-12-2025 | 14:45

Իմ կերպարը ապաքաղաքական է, ես զբաղվում եմ ազգանվեր գործով․ Նազիկ Ավդալյանը՝ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի, Փաշինյանի հետ հանդիպման մասին
Կարապետյանը Հետախուզվում Է Ադրբեջանի Իշխանությունների Իրավասու Մարմինների Կողմից, Նա 177 Օր Բանտում Է Հայաստանում. Արամ Վարդևանյան

12-12-2025 | 13:28

Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան
Ոչ Մի Շարքային Ադրբեջանցի Հհ Չի Գալու, Գալու Են Հատուկ Պատրաստված Խմբեր՝ Հստակ Զավթnղական Ծրագրերով. Ադրբեջանագետ

12-12-2025 | 13:27

Ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, գալու են հատուկ պատրաստված խմբեր՝ հստակ զավթnղական ծրագրերով. ադրբեջանագետ
Ադրբեջանի Եւ Հայաստանի Խաղաղության Հռչակագրի Համատեղ Ստորագրումը Պատմական Նշանակություն Ունի. Տոկաև

12-12-2025 | 13:24

Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև
Կգմս Նախարարության Ներկայացուցիչներն Այցելել Են Տավուշի Վերականգնվող Հուշարձանների Տարածք

11-12-2025 | 18:44

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներն այցելել են Տավուշի վերականգնվող հուշարձանների տարածք

Նմանատիպ լուրեր