17-09-2024 | 08:28
Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների կողմից պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները շարունակվում են նույնիսկ այն բանից հետո, երբ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողություններն անկլավում: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ինչպես նշում է հեռուստաալիքը, զինադադարի ավարտից մեկ ժամ անց՝ տեղական ժամանակով ժամը 07:00-ին, հակամարտող կողմերից ոչ մեկը, ինչպես նաև Եգիպտոսը, Կատարը և ԱՄՆ-ը, որոնք միջնորդ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև միջորդ են, հրապարակայնորեն չեն հայտարարել բանակցությունների խզման մասին: CNN-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Դոհան և Կահիրեն շարունակում են խորհրդակցությունները` պատանդների ազատ արձակման շուրջ։