CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ122

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է այս հանցավոր սահմանազատման ու սահմանագծման տեսքով․ Բագրատ Սրբազան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է այս հանցավոր սահմանազատման ու սահմանագծման տեսքով․ Բագրատ Սրբազան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է այս հանցավոր սահմանազատման ու սահմանագծման տեսքով։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։

«Կեղծ են բոլոր թեզերը, որ այսօր պատերազմ գոյություն չունի, և իբրև թե մենք ենք նպաստելու դրա վերսկսմանը։ Դա կեղծ է, քանի որ պատերազմ բերած իշխանությունը չի կարող պատերազմն ավարտել, լավագույն դեպքում այն մեզ տանելու է ամբողջական ինքնահանձնման՝ մեր հայրենիքի, պետության, արժանապատվության կորստով։ Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է այս հանցավոր սահմանազատման ու սահմանագծման տեսքով, որտեղ ոչ սահմանազատում, և ոչ էլ սահմանագծում գոյություն չունի»,- նշեց նա։

Բագրատ Սրբազանի խոսքով՝ միայն  խելագարը կարող է ձգտել պատերազմի․ «Բայց նաև միայն խելագարը կարող է ձգտել մուրացիկ խաղաղության, որն ինքնին պատերազմի ամենամեծ սպառնալիքն է։ Այս իմաստով վերստին ցանկանում եմ հիշեցնել, որ․ Հայաստանը չի՛ կարող լինել աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ, որն այս իշխանությունների ձեռագիրն է, այլ պետք է գործի ուժային կենտրոնների շահերի համադրման սկզբունքով, գործընկերային կապերի, փոխգործակցության սկզբունքով։ Հրաժարվել «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից՝ դառնալով կանխատեսելի և վստահելի գործընկեր։ Հարաբերությունների վերականգնում  գործընկեր, դաշնակից պետությունների հետ՝ միևնույն ժամանակ ձեռք բերելով նոր դաշնակիցներ և բարեկամներ։ Եվ այս ամենի առանցքը, սկզբունքը, եթե կուզեք՝ «կարմիր գիծը», պետք է լինի սեփական հայկական օրակարգը՝ հեռու ծառայամտությունից և միայն արտաքին շահերի սպասարկումից»։

Անդրադառնալով համացանցում տարածված անտուն մարդուն իրեն նմանեցնելու մասին հրապարակումներին՝ Բագրատ Սրբազանն արձագանքեց․

«Ինչպես համացանցում տարածված անտուն մարդն է, որն իբրև ես էի, մատնվել այդպիսի թշվառության, այնպես էլ մեր ողջ ժողովուրդն է մատնված նույն տիպի թշվառության, տնազրկման, բնազրկման այս չարիքի կողմից։ Մեր՝ փողոցում գտնվելը՝ վերականգնելն է մեր տունը։ Իմ ժողովրդի դստեր վերքը նրանք բուժում էին արհամարհանքով և ասում՝ խաղաղություն է, մինչդեռ չկար խաղաղություն։ Պիտի ամաչեն, որ պղծության գործեր կատարեցին, սակայն այդպես էլ ամաչել չիմացան և մտքներում այդպես էլ պատկառանք չզգացին։ Այս մարգարեական խոսքերը չափազանց խորքային իմաստով արտահայտում են մեր իրականությունը, այնպիսի իրականություն, որը խաթարել է մեր ներքին անձնական և հավաքական խաղաղությունը՝ վերածվելով անպատվության, քաոսի, թշնամության, ատելության, անապագա անորոշության, դրանից բխած անսահման վախերի։ Նա խաթարել է մեր արտաքին քաղաքականությունը՝ պայմանավորված անվտանգային խնդիրներով, հատկապես հակառակորդ երկրի հռետորաբանությամբ և գործողություններով, անընդհատ ստորացնելով և նվաստացնելով, արտաքին աշխարհի բոլոր կողմերի և խաղացողների հետ տարերային, իրադարձային, ոչ թափանցիկ, անվստահելի, անկայուն և մուրացիկ և մշտապես անհասկանալի հարաբերություններով, որոնք, ցավոք, հանգեցրել են ինքնիշխանության, պետականության և իրավահավասարության կորստին՝ անընդհատ մեր ժողովրդի գլխին պահելով պատերազմի սպառնալիքի վտանգը»։

  • Լրահոս
  • Close
Երեւանի Մասնակցությունը Հռոմի Ստատուտին Ուղիղ Վնաս Է Հասցնում Հհ-Ի Եւ Ռդ-Ի Հարաբերություններին. Ռդ Ագն

04-12-2024 | 21:56

Երեւանի մասնակցությունը Հռոմի ստատուտին ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններին. ՌԴ ԱԳՆ
«Մենք Ադրբեջանի Վրա Հարձակվելու Որեւէ Պատճառ Չունենք, Առաջիկայում Մենք Պետք Է Դելիմիտացիայի Պրոցես Սկսենք»․ Փաշինյան

04-12-2024 | 21:53

«Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որեւէ պատճառ չունենք, առաջիկայում մենք պետք է դելիմիտացիայի պրոցես սկսենք»․ Փաշինյան
Գերմանիան, Ըստ Ամենայնի, Զորքեր Կուղարկի Ուկրաինա

04-12-2024 | 18:22

Գերմանիան, ըստ ամենայնի, զորքեր կուղարկի Ուկրաինա
«Հովիկ Աղազարյանը Հատել Է Կարմիր Գծերը, Բոլոր Օրինական Միջոցները Կգործադրվեն՝ Նրան Մանդատից Զրկելու Համար»․ Փաշինյան

04-12-2024 | 18:20

«Հովիկ Աղազարյանը հատել է կարմիր գծերը, բոլոր օրինական միջոցները կգործադրվեն՝ նրան մանդատից զրկելու համար»․ Փաշինյան
Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Վրաստանի  Եւ Ուկրաինայի Նախագահները Պետք Է Հեռանան. Մեդվեդև

04-12-2024 | 18:15

Հարավային Կորեայի, Ֆրանսիայի, Վրաստանի և Ուկրաինայի նախագահները պետք է հեռանան. Մեդվեդև
Միրզոյանը Կմասնակցի Եահկ Նախարարական Խորհրդի 31-Րդ Հանդիպմանը

04-12-2024 | 18:13

Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը
Գարեգին Բ-Ն Իտալիայի Բոլզանոյի Քաղաքապետի Հետ Խոսել Է Հհ Անվտանգային Խնդիրներից

03-12-2024 | 16:37

Գարեգին Բ-ն Իտալիայի Բոլզանոյի քաղաքապետի հետ խոսել է ՀՀ անվտանգային խնդիրներից
Երևանի Փոխքաղաքապետը Հաղորդում Է Ներկայացրել Դատախազություն՝ Կապված Հանրային Տրանսպորտի Վարորդների Գործողությունների Հետ

03-12-2024 | 16:33

Երևանի փոխքաղաքապետը հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ կապված հանրային տրանսպորտի վարորդների գործողությունների հետ
Վրաստանում Տեղի Ունեցող Ցույցերի Ընթացքում 26 Մարդ Հոսպիտալացվել Է

03-12-2024 | 16:29

Վրաստանում տեղի ունեցող ցույցերի ընթացքում 26 մարդ հոսպիտալացվել է
Ամն-Ը Հայտարարել Է Ռուսաստանի Դեմ Նոր Պատժամիջոցների Մասին

03-12-2024 | 12:25

ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին
Մեքենաների Շարասյուներով Եւ Թիկնապահներով Պտտվողներ Չեն Լինի․ Նգն-Ը Գործընթաց Է Մեկնարկել

03-12-2024 | 12:22

Մեքենաների շարասյուներով և թիկնապահներով պտտվողներ չեն լինի․ ՆԳՆ-ը գործընթաց է մեկնարկել
Ստիպված Եմ Մերժել Մանդատը Վայր Դնելու Վերաբերյալ Հհ Վարչապետի Խնդրանքը. Աղազարյան

03-12-2024 | 12:19

Ստիպված եմ մերժել մանդատը վայր դնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի խնդրանքը. Աղազարյան
Իդլիբ Քաղաքն Ազատագրվել Է Ահաբեկիչներից, Ոչնչացվել Է Հալեպը Գրավող Ահաբեկիչ-Առաջնորդը

01-12-2024 | 18:03

Իդլիբ քաղաքն ազատագրվել է ահաբեկիչներից, ոչնչացվել է Հալեպը գրավող ահաբեկիչ-առաջնորդը
Թբիլիսիում Ցուցարարները Ներխուժել Են Խորհրդարանի Շենք, Կենտրոնական Փողոցները Կաթվածահար Են Եղել

01-12-2024 | 18:00

Թբիլիսիում ցուցարարները ներխուժել են Խորհրդարանի շենք, կենտրոնական փողոցները կաթվածահար են եղել
Հթմմ Շնորհավորանքը՝ Փարավոն Միրզոյանի Հոբելյանի Առթիվ

01-12-2024 | 11:50

ՀԹՄՄ շնորհավորանքը՝ Փարավոն Միրզոյանի հոբելյանի առթիվ

Նմանատիպ լուրեր