15-10-2024 | 12:24
Ֆրանսիական ոստիկանության կողմից բերման ենթարկված Telegram հարթակի ստեղծող Պավել Դուրովի նախկին կինը՝ Իրինա Բոլգարը, Դուրովի դեմ հայց է ներկայացրել շվեյցարական դատարան։
Այս մասին հայտնում է Forbes ամսագիրը։
Իրինա Բոլգարը Դուրովին մեղադրել է 2017 թվականին ծնված իրենց երեխային ծեծելու մեջ։
Բացի այդ, նա Դուրովից պահանջել է երեխայի ամենամսյա աջակցությունը 150 հազար եվրոյի չափով։
Իրինա Բոլգարն ասել է, որ Telegram-ի սեփականատերը երկու տարի չի հանդիպել իր երեխաներին։