
05-12-2023 | 18:54
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի ձերբակալության մասին։
Ադրբեջանի պնդմամբ՝ Մանուկյանը ձերբակալվել է «ահաբեկչական հանցագործությունների համար»։
Դավիթ Մանուկյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբայրն է:
05-12-2023 | 18:54
05-12-2023 | 18:53
05-12-2023 | 15:50
05-12-2023 | 15:33
05-12-2023 | 14:16
05-12-2023 | 13:58
05-12-2023 | 13:57
05-12-2023 | 11:54
05-12-2023 | 11:53
05-12-2023 | 11:51
05-12-2023 | 11:14
05-12-2023 | 10:32
05-12-2023 | 09:57
05-12-2023 | 09:41
05-12-2023 | 09:40
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ երկկողմ բանակցությունների ընթացքում ստորագրել է միակողմանի պատժամիջոցներին հակազդելու համաձայնագիր, գրում է ՏԱՍՍ-ը:
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ելույթ է ունեցել ԵՄ-ՀԿ-ներ Մարդու իրավունքների 25-րդ ֆորումում, որի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը։
ԱՄՆ-ի աջակցությունը չափազանց կարևոր է Ադրբեջանի հետագա ագրեսիան զսպելու և Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու համար։ Այս մասին X-ում գրել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնը:
Դեսպանի գրառմանը կից մեկնաբանություններում նշվում է, որ սա Ադրբեջանի կողմից մեղմ ակնարկ է, որ իրենց չի բավարարում X-ում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի տարածած բովանդակությունը:
ՀԱՊԿ երկրները վերահաստատում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառությունը և մտադիր են իրենց և այլ պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Թաիլանդի Թագավորության վարչապետ Սրեթհա Թավիսինին՝ Ազգային տոնի առիթով:
Մոսկվայում մեկնարկել է մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կոչ է արել անհապաղ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին:Ամիր Աբդոլլահիանն այս մասին հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա ժամանելուն պես, որտեղ երեքշաբթի առավոտյան կմասնակցի Կասպից ծովի ԱԳ նախարարների հանդիպմանը։