10-09-2024 | 17:55
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, որը հունվարի 1-ին հոսպիտալացվել էր Ուոլթեր Ռիդ ազգային բժշկական կենտրոն (Մերիլենդ), դուրս է գրվել հիվանդանոցից. ասվում է Պենտագոնի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Փաստաթուղթը ցույց է տալիս, որ Օսթինը դուրս է գրվել երկուշաբթի:
«Քարտուղարը դեռ ապաքինվում է։ Բժիշկների հանձնարարությամբ, որոշ ժամանակ հեռակա կարգով կկատարի իր պարտականությունները մինչև լիարժեք վերադառնա Պենտագոն», - նշվում է հաղորդագրության մեջ: