13-11-2024 | 16:23
Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից 34 ձերբակալվածների ազատ արձակումը. X հարթակում հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Նրա խոսքով՝ սա վստահության ամրապնդման կարևոր միջոց է այն ժամանակ, երբ կողմերն աշխատում են խաղաղության համաձայնագրի կնքման և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
«Մենք հավատարիմ ենք մնում հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին աջակցելու հարցում»,- նշել է Միլլերը։