
11-07-2025 | 15:46
Վստահ եմ, որ գերագույն դավաճանը շուտով կազմակերպելու է հարձակում Վեհարանի վրա։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Վստահ եմ նաև, որ հիմնական հարձակողական ուժը լինելու են քաղաքական հետապնդումների համար պարգավավճար ստացող «իրավապահները»։ Բնականաբար, քաղաքացիական հագուստով։
Պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի թողնենք մեր բոլոր գործերը և մեկնենք Մայր Աթոռ՝ պաշտպանելու մեր նվիրական սրբությունները, մեր հայկական ինքնությունը, շնչելու ու գոյություն ունենալու մեր Աստվածատուր իրավունքը»։
www.news.am