CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ173

«Պետք էր վերապրել նրա պայքարը, ցավը, հիասթափությունը». Իլոնա Սագիևան բեմից պատմում է Էլվինա Մակարյանի չիրականացած երազանքների մասին

«Պետք էր վերապրել նրա պայքարը, ցավը, հիասթափությունը». Իլոնա Սագիևան բեմից պատմում է Էլվինա Մակարյանի չիրականացած երազանքների մասին

Ռեժիսոր Արթուր Սահակյանի «Էլվինա Մակարյան․ Չկայացած համերգ» մոնոդրաման նվիրված է հայկական ջազի թագուհի Էլվինա Մակարյանի 75-ամյակին։ Ներկայացման պրեմիերան կայացել է երգչուհու ծննդյան օրը՝ օգոստոսի 16-ին, և մինչ օրս հաջողությամբ ներկայացվում է Երգի պետական թատրոնի բեմում։ Հաջորդ ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 16-ին։

Ներկայացման պրոդյուսեր Արամ Թոխատյանի խոսքով՝ ստեղծագործական թիմը սկզբում կարծում էր, թե հանդիսատեսի հիմնական մասը լինելու է ավագ սերնդից, սակայն ի ուրախություն բոլորի՝ Էլվինայի կերպարով հետաքրքրված են նաև երիտասարդները. «Նրանք գալիս են Էլվինայի երգերը լսելու, բայց բացահայտում են մի բարդ, խորքային ու էպոտաժային կնոջ։ Ներկայացումը նաև հզոր մեսիջ է մեր հասարակությանը․ մենք հաճախ չենք գնահատում մեր տաղանդավոր մարդկանց նրանց կյանքի օրոք։ Ցավոք, գնահատանքը գալիս է այն ժամանակ, երբ նրանք այլևս մեզ հետ չեն։ Այս ներկայացումը հենց այդ չկայացած գնահատանքի ուշացած փորձն է՝ սերնդի կողմից սերնդին փոխանցվող հարգանքի ու հիշատակի ձևով», -նշեց Թոխատյանը։

Ներկայացման հիմքում խորհրդավոր երկխոսությունն է մոր հետ, որի խորհրդանշական կերպարի միջոցով բացվում են Էլվինա Մակարյանի կյանքի տարբեր փուլերը՝ մինչև 2007 թվականի չկայացած երևանյան համերգը։ Այդ չկայացած համերգը դարձել է բեմադրության առանցքը։ Այն նախատեսված էր կայանալ Օպերայի թատրոնում՝ ջազ-բենդի մասնակցությամբ, սակայն ինչ-ինչ պատճառներով չեղարկվեց։ Ներկայացման ռեժիսոր Արթուր Սահակյանն նաև այդ համերգի ռեժիսորն էր։

Էլվինան հատկապես ոգևորված էր սպասվող ելույթով՝ Ամերիկայից ուղարկելով ձայնային հաղորդագրություններ, որոնք այժմ օգտագործվել են ներկայացման մեջ։ Սակայն ընդամենը երկու շաբաթ անց համերգը չեղարկվեց, և երկու ամիս անց՝ երգչուհին հեռացավ այս աշխարհից։ Բեմը բաժանված է երկու մասի՝ հանդիսատեսին տեղափոխելով Էլվինայի կյանքի տարբեր փուլեր ու ներքին աշխարհ։ Էլվինա Մակարյանի կերպարը բեմում մարմնավորում է ջազ երգչուհի Իլոնա Սագիևան:

«Երբ իմացա, որ ինձ է վստահվել Էլվինա Մակարյանի դերը, միաժամանակ մեծ ուրախություն ու պատասխանատվություն զգացի։ Էլվինան ինձ համար պարզապես երգչուհի չէ․ նա դարաշրջան է, էներգիա և լույս։ Ես ինձ խոստացա անել ամեն ինչ, որպեսզի նրա կերպարը ներկայացնեմ արժանապատվորեն։ Նրա երգերը վաղուց էին իմ հոգու մի մասը, բայց այս անգամ բեմում խոսքը միայն երաժշտության մասին չէր։ Պետք էր վերապրել նրա պայքարը, ցավը, հիասթափությունը։ Այդ ընթացքում ես ինքս էլ զգացի, որ շատ բաներով նման ենք՝ խառնվածքով, անկեղծությամբ, ազատությամբ։ Երբ սկսեցի խաղալ, ես չէի փորձում նրան նմանակել․ ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց։ Նույնիսկ Էլվինայի հարազատներն էին ասում, որ բեմում նրա էներգիան է զգացվում։ Դա, կարծում եմ, ամենամեծ գնահատականն է յուրաքանչյուր դերասանի համար։ Առանձին հիշարժան է փոքրիկ խաչը, որը ռեժիսոր Արթուր Սահակյանը նվիրեց ինձ՝ նշելով, որ այն ժամանակին Էլվինան էր նվիրել իրեն։ Այդ խաչը հիմա իմ բեմական թալիսմանն է․ այն ինձ հետ է ամեն ներկայացման ընթացքում՝ որպես Էլվինայի ներկայության նշան»,- պատմեց Սագիևան։

Նրա խոսքով՝ եթե Էլվինան այսօր կենդանի լիներ, գուցե այս ներկայացումը երբեք չծնվեր։ Բայց քանի որ կյանքը այդպես չդասավորվեց, ես ինձ համարում եմ նրա ձայնը բեմում։ Եթե իմ խաղով կարողանում եմ մեկ անգամ ևս արթնացնել նրա ներկայությունը մարդկանց սրտերում, ուրեմն մեր գործն իսկապես հաջողվել է»։ Ըստ երգչուհու՝ պատրաստ է նաև «զոհաբերել» այս դերը. «Եթե Էլվինան ներկա լիներ, կարծում եմ՝ ներկայացումը պարզապես չէր ծնվի։ Այն առաջացավ նրա չկայացած համերգի, չիրականացած երազանքների ու բաց թողնված հնարավորությունների հիման վրա։ Եթե նա այստեղ լիներ, ես միայն ուրախ կլինեի՝ գիտակցելով, որ նա ապրում է իր սիրած Երևանում, և այդ դեպքում ներկայացման անհրաժեշտությունը պարզապես չէր լինի։ Իսկ հետո՝ ամենավերջում, գուցե ծնվեր արդեն նրան նվիրված ֆիլմը»։ Ներկայացման սցենարի հեղինակն է լրագրող Ռուզան Մինասյանը, ով եղել է Էլվինա Մակարյանի մտերիմ ընկերներից։

 

www.tert.am 

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր