CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ235

Պետությունը վաղը կարող է չլինել, Եկեղեցին ընդմիշտ լինելու է․ Տեր Ղեւոնդ քահանա Աճամեան

Պետությունը վաղը կարող է չլինել, Եկեղեցին ընդմիշտ լինելու է․ Տեր Ղեւոնդ քահանա Աճամեան

«Եկեղեցին ավելին է, քան մեկ մարդ։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է։ Ես այսօր Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւորականն եմ։ Վաղը ես կարող եմ այլ մարդ լինել։ Կապ չունի, թե ով է հովիվը։ Կապ չունի, թե ով է Կաթողիկոսը։ Կարեւորն այն է, թե ինչու են մարդիկ գալիս եկեղեցի։ Եթե մարդիկ գալիս են եկեղեցի Տեր Հոր կամ Կաթողիկոսի համար, նրանք ճիշտ շարժառիթով չեն գալիս։ Հակառակն էլ է ճիշտ։ Եթե նրանք չեն գալիս եկեղեցի Տեր Հոր կամ Կաթողիկոսի պատճառով, դա եւս սխալ է։ Եկեղեցի գալու միակ շարժառիթը Հիսուս Քրիստոսը կարող է լինել։ Վերջ», – ասում է ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Ղեւոնդ քահանա Աճամեանը՝ Aravot.am-ի հետ զրույցի ընթացքում։

Ըստ Տեր Ղեւոնդի՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումները Եկեղեցուն վտանգ չեն ներկայացնում՝ հաշվի առնելով, թե ինչ դերակատարություն ունի Հայկական եկեղեցին հայ ժողովրդի կյանքում։ Ուշադրության շեղում՝ կորուստներից

«Ըստ իս՝ այս իրավիճակը դուրեկան է այն մարդկանց համար, որոնք արդեն իսկ խնդիրներ ունեին Եկեղեցու, Նորին Սրբություն Կաթողիկոսի, եպիսկոպոսների, այլ կղերականների հետ։ Ես չեմ կարծում, որ նրա (Փաշինյանի – հեղ․) ասածները հանգեցնելու են Եկեղեցու հանդեպ մարդկանց սիրո կորստին», – նշում է Տեր Ղեւոնդը։

Ընդգծելով, որ ամբողջապես չի տիրապետում հայաստանյան քաղաքականությանը՝ հոգեւորականը հավելեց՝ Կաթողիկոսի դեմ իրականացվող եւ Եկեղեցու հեղինակազրկմանը միտված քայլերով Փաշինյանը փորձում է շեղել մարդկանց ուշադրությունը Հայաստանի տարածքների եւ Արցախի կորստից, որի համար, հիշեցնում է Հայաստանյայց եկեղեցու սպասավորը, մարդկանց մեծամասնությունը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին։ Դալլասի հայկական եկեղեցու հոգեւոր հովիվի համոզմամբ՝ Փաշինյանը չպետք է կաթողիկոսության համար թեկնածուներ առաջադրի։ «Ես չեմ կարծում, որ նա որեւէ ասելիք կարող է ունենալ Եկեղեցում կատարվողի վերաբերյալ», – ավելացնում է Տեր Ղեւոնդը։

Եկեղեցին միակ հաստատությունն է, որը․․․

Aravot.am-ի թղթակցի հարցին՝ Եկեղեցին կարո՞ղ է դառնալ այն հաստատությունը, որը կմեկտեղի աշխարհասփյուռ հայության ուժերը՝ առկա անվտանգային հիմնախնդիրները հանգուցալուծելու եւ միասնությունը վերականգնելու համար, Տեր Ղեւոնդը պատասխանեց՝ ե՛ւ այո, ե՛ւ ոչ։ «Եկեղեցին պետք է միացնի աշխարհի բոլոր հայերին։ Պարզապես, չեմ կարծում, որ Եկեղեցին քաղաքական հարցերով՝ հատկապես անվտանգության եւ սահմանային հարցերով զբաղվելու համար կարողություն ունի։ Դա պետք է պետությունն անի, բայց ինձ թվում է՝ Եկեղեցին աշխարհի միակ հաստատությունն է, որի շուրջ բոլոր հայերը կարող են միանալ, անկախ երկրից», – ասում է նա եւ շեշտում, որ եկեղեցականները հենց այս միասնության ուղղությամբ պետք է աշխատեն։ Նրա խոսքով՝ վարչապետի հակաեկեղեցական ֆեյսբուքյան գրառումներից հետո տեղի հայերի մոտ Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն չի նկատել։ Հավատացյալները գալիս են, մասնակցում պատարագին, աղոթում։

Երկնքի եւ երկրի պայքարը

Տեր Ղեւոնդը ցավով է արձանագրում՝ այսօր Փաշինյանի կառավարությունը Եկեղեցուն թշնամի է ընկալում։ Պետություն-Եկեղեցի լարվածության համատեքստում հոգեւորականն ընդգծում է Եկեղեցու հավիտենականությունը։ «Եկեղեցին պատկանում է երկնքին, իսկ պետությունը պատկանում է երկրին։ Երկնքի եւ երկրի խնդիրը միշտ է եղել։ Քրիստոսն ասել է՝ այս աշխարհն այսօր այստեղ է, վաղը պետք է անցնի։ Իսկ Եկեղեցին լինելու է ընդմիշտ։ Հայերը որի՞ն պետք է պատկանեն։ Անշուշտ, ինձ թվում է, որ հայերը կուզեն այն հաստատությանը պատկանել, որն ընդմիշտ է։ Դա Եկեղեցին է», – բացատրում է Տեր Ղեւոնդ քահանա Աճամեանը, եզրափակում՝ «Հուսով եմ, որ մեր պետությունը շատ երկար կապրի, բայց այն կարող է չլինել վաղը, իսկ Եկեղեցին՝ միշտ է լինելու»։  

www.aravot.am 

  • Լրահոս
  • Close
Փաշինյանը Հանրային Հեռուստատեսությունը Վերածել Է Իր Անձնական Դուքյանի, Ստեղծել Է Արգելված Քաղաքական Գործիչների «Սև Ցուցակներ»․ Զուրաբյան

22-01-2026 | 16:01

Փաշինյանը Հանրային հեռուստատեսությունը վերածել է իր անձնական դուքյանի, ստեղծել է արգելված քաղաքական գործիչների «սև ցուցակներ»․ Զուրաբյան
Հարկ Չկա Կեղծ Մեղադրանքներով Փորձել Ձախողել Ժողովի Գումարումը Արտերկրում, Երբ Ակնհայտ Են Եկեղեցականության Հանդեպ Հհ-Ում Տարատեսակ Բռնաճնշումները. Մայր Աթոռ

22-01-2026 | 16:00

Հարկ չկա կեղծ մեղադրանքներով փորձել ձախողել ժողովի գումարումը արտերկրում, երբ ակնհայտ են եկեղեցականության հանդեպ ՀՀ-ում տարատեսակ բռնաճնշումները. Մայր Աթոռ
Հհ Կառավարությունը Հավանություն Է Տվել Խաղաղության Խորհրդի Կանոնադրության Ստորագրման Առաջարկությանը

22-01-2026 | 13:34

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման առաջարկությանը
«Մնալ Մարդ». Հենրիխ Մխիթարյանը Երկրպագուներին Հայտնել Է Ամենասպասված Լուրը

22-01-2026 | 13:33

«Մնալ մարդ». Հենրիխ Մխիթարյանը երկրպագուներին հայտնել է ամենասպասված լուրը
Ամն-Ն Նատօ-Ից Ոչինչ Չի Ստացել՝ Բացի Եմ-Ին Խորհրդային Միությունից Եւ Հիմա՝ Ռդ-Ից Պաշտպանելուց, Եւ Այժմ Այն Ինչ Մեզ Պետք Է, Դա Գրենլանդիան Է. Թրամփ

22-01-2026 | 11:23

ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից ոչինչ չի ստացել՝ բացի ԵՄ-ին Խորհրդային Միությունից և հիմա՝ ՌԴ-ից պաշտպանելուց, և այժմ այն ինչ մեզ պետք է, դա Գրենլանդիան է. Թրամփ
Ոչ Մի Կալանք, Ոչ Մի Բռնաճնշում Եւ Ոչ Մի Նիկոլ Չի Կարող Շեղել Մեզ Մեր Ընթացքից․ Դավիթ Համբարձումյան

22-01-2026 | 11:22

Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի Նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից․ Դավիթ Համբարձումյան
Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի Երաժշտությունն Անվանել Են «Բաքվի Բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը Դիմել Է Իրավաբաններին

22-01-2026 | 11:21

Ադրբեջանում Առնո Բաբաջանյանի երաժշտությունն անվանել են «Բաքվի բանահյուսություն»․ Արա Բաբաջանյանը դիմել է իրավաբաններին
Ակնհայտ Է Բոլորիս Համար, Որ Այս Ամբողջ Գործընթացը Նպատակ Ունի Ապահովել Ադրբեջանի Անխափան Եւ Առանց Խոչընդոտների Կապը Հայաստանի Տարածքով Դեպի Նախիջևան․ Օսկանյան

22-01-2026 | 11:20

Ակնհայտ է բոլորիս համար, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան․ Օսկանյան
«Տիրադավ Եպիսկոպոսներ, Ծնկաչոք Ապաշխարե՛Ք Աստծո Առաջ». Հայոց Եկեղեցու Պահպանության Համահայկական Խորհրդի Նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի Հայտարարությունը

22-01-2026 | 11:18

«Տիրադավ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ». Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի հայտարարությունը
Նարեկը Հացադուլից Զատ, Առողջական Խնդիրներ Ունի, Մեկ Շաբաթ Է՝ Սպասում Ենք Նարեկին Հիվանդանոց Տեղափոխելու Հարցի Լուծման. Աստղիկ Մաթևոսյան

22-01-2026 | 11:17

Նարեկը հացադուլից զատ, առողջական խնդիրներ ունի, մեկ շաբաթ է՝ սպասում ենք Նարեկին հիվանդանոց տեղափոխելու հարցի լուծման. Աստղիկ Մաթևոսյան
Ուժեղ Հայաստան Հնարավոր Կլինի, Երբ Ունենանք Հզոր Տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 Քայլերը՝ Դեպի Ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան

21-01-2026 | 14:07

Ուժեղ Հայաստան հնարավոր կլինի, երբ ունենանք հզոր տնտեսություն. Սամվել Կարապետյանի 5 քայլերը՝ դեպի ուժեղ Հայաստան. Գոհար Մելոյան
Հիվանդանոցում Հանդիպեցի Միքայել Սրբազանի Հետ. Նրա Մտահոգությունն Ու Ասելիքը Վերաբերում Է Երկրում Ստեղծված Ծանր Իրավիճակին Եւ Ապագային. Աբրահամյան

21-01-2026 | 14:05

Հիվանդանոցում հանդիպեցի Միքայել Սրբազանի հետ. նրա մտահոգությունն ու ասելիքը վերաբերում է երկրում ստեղծված ծանր իրավիճակին և ապագային. Աբրահամյան
Չեղարկել Արտերկրում Եպիսկոպոսաց Ժողով Գումարելու Որոշումը․ Փաշինյանի Օրակարգին Աջակցող Հոգևորականների Հայտարարությունը

21-01-2026 | 13:59

Չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը․ Փաշինյանի օրակարգին աջակցող հոգևորականների հայտարարությունը
Արդարադատության Նախարարությունից Հավատացնում Են, Թե Նիկոլ Փաշինյանը Դատավորների Ընտրության Կամ Նշանակման Որևէ Փուլում Իրավասություն, Ազդեցություն Կամ Ներգրավվածություն Չունի

21-01-2026 | 13:51

Արդարադատության նախարարությունից հավատացնում են, թե Նիկոլ Փաշինյանը դատավորների ընտրության կամ նշանակման որևէ փուլում իրավասություն, ազդեցություն կամ ներգրավվածություն չունի
Հայաստան-Ադրբեջան Կոնֆլիկտն Ավարտեցի, Աստված Էլ Կհպարտանար․ Թրամփ

21-01-2026 | 12:52

ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆ ԱՎԱՐՏԵՑԻ, ԱՍՏՎԱԾ ԷԼ ԿՀՊԱՐՏԱՆԱՐ․ ԹՐԱՄՓ

Նմանատիպ լուրեր