07-10-2024 | 13:51
Հաջորդ տարի փետրվարի 7-ը Ադրբեջանում ոչ աշխատանքային է լինելու։
Այդ օրը ադրբեջանցիները երկրի նախագահ են ընտրելու արտահերթ։
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նշանակված են չորեքշաբթի օրը, նախընտրական քարոզարշավը կտևի 60 օր՝ նախագահի արտահերթ նախագահական ընտրությունները հայտարարելու օրվանից։
Հերթական ընտրությունները նախատեսված էին 2025 թվականի հոկտեմբերին։ Արտահերթ ընտրությունների անցկացման պատճառների մասին ադրբեջանական աղբյուրները չեն հաղորդում։
Իլհամ Ալիևն առաջին անգամ Ադրբեջանի նախագահ է ընտրվել 2003 թվականին, այնուհետև երկու անգամ Սահմանադրություն է փոխել։ Նա վերացրել է երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու արգելքը, այսինքն՝ ինչպես միջինասիական երկրներում, Ադրբեջանում նախագահը ընտրվում է ցմահ: