CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ326

Փոքր տարածության մեջ մեծ երազանքների իրականացում. Հրազդանի նորաստեղծ թատրոնում պատրաստվում են պրեմիերայի

Փոքր տարածության մեջ մեծ երազանքների իրականացում. Հրազդանի նորաստեղծ թատրոնում պատրաստվում են պրեմիերայի

Հրազդանում գտնվող Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցի շենքում բացվել է «Հրազդանի կամերային թատրոնը», որտեղ փոքր բեմը դառնում է մեծ երազանքների իրականացման միջավայր:

Թատրոնի հիմնադիր, դերասան Շահեն Փանոսյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է, թե  ինչպես իր և գործընկերների տարիների երազանքը դարձավ իրականություն:

«Արդեն մի քանի տարի է՝ բացել ենք մասնավոր թատրոն, որը կունենա հատուկ դիմագիծ, հատուկ խոսք ու հատուկ պահանջներ։ Այն ժամանակակից դետալներ է պարունակում և հասարակության մեջ նոր հետաքրքրություններ կառաջացնի։ Սա մեր երազանքն էր, և հիմա այն իրականացավ»,- պատմեց Շահեն Փանոսյանը:

Թատրոնի առաջին ներկայացումը՝ «Շտապիր սիրել» մելոդրաման է, որի ռեժիսորը Արմեն Մարգարյանն է։ Ներկայացումը՝ պայմանական, փորձարարական ու ժամանակակից լուծումներով, արտահայտում է նորաստեղծ թատրոնի գաղափարախոսությունը: Ներկայացումները հաճախ կլինեն մոնո կամ փոքր կազմով՝ մատչելի և ինտիմ:

«Մենք ներկայացումները պահելու ենք փոքր ու պարզ ձևաչափում՝ փորձարարական, երաժշտական, գունային լուծումներով: Կարևորը ոչ թե ծախսատարությունն է, այլ ասելիքը: Թատրոնը կրելու է «կամերային» անվանումը, ինչը մեր գաղափարախոսության խորհրդանիշն է՝ փոքր տարածության մեջ մեծ երազանքների իրականացում»,- ընդգծեց Շահեն Փանոսյանը:

Էլեն Գևորգյանն, ով մարմնավորում է ներկայացման գլխավոր հերոսուհուն, առաջին անգամ է բեմ բարձրանում հասուն տարիքում․ «Սկզբում շատ էի լարվում։ Գլխավոր դերն է, և ես մտածում էի՝ գուցե չստացվի։ Բայց փորձերը մեծ ոգևորությամբ անցան։ Իմ կերպարը Սառան է՝ կյանքով լի, խենթ, բայց միևնույն ժամանակ շատ իմաստուն աղջիկ։ Ես զգում եմ, որ շատ բան եմ սովորում Սառայից․ երբեմն ինքս ինձ հարցնում եմ՝ այս իրավիճակում Սառան ինչ կաներ»:

Դերասանուհին խոստովանում է, որ պրեմիերայից առաջ դեռևս ունի պատասխանատվության զգացում, բայց վախը հաղթահարել է՝ շնորհիվ խաղընկերների ու ռեժիսորի վստահության։

Հայկ Պետրոսյանն, ով մարմնավորում է գլխավոր հերոսին, ևս շեշտում է նոր բեմի կարևորության մասին․

«Շատ ուրախ եմ, որ մարզում մեր առաջին քայլերն ենք անում:  Երևանում մշակութային կյանքը շատ ակտիվ է, բայց մարզերը դրա կարիքը շատ ունեն: Ներկայացման մեջ ամենահետաքրքիրը ռեժիսորական առանցքային գիծն է, որը մեզ ստիպում է ավելի խորքային մոտենալ կերպարներին՝ ոչ միայն ներկայացնելով մարդկային փոխհարաբերություններ, այլև ներառելով փիլիսոփայական շերտեր»:

Հայկ Պետրոսյանը նշում է, որ պրեմիերայից առաջ լարվածություն կա, բայց դա հաճելի հուզմունք է․

 «Դա այն բացառիկ զգացողությունն է, երբ առաջին անգամ հանդիսատեսը պիտի տեսնի քո աշխատանքը. դա սարսափեցնող չէ, այլ մեծ հաճույք»:

Հրազդանի կամերային թատրոնը նպատակ ունի մարզային մշակութային կյանքը հարստացնել և թատրոնը դարձնել հասանելի ու հետաքրքիր հասարակության լայն շերտերի համար: Շահեն Փանոսյանը նշում է․ «Մեր երազանքը ոչ միայն իրականություն դարձավ, այլև իրագործվեց հենց Հրազդանում: Սա պիտի դառնա բեմ, որտեղից կծնվեն նոր գաղափարներ և նոր երազանքներ»:

www.tert.am 

  • Լրահոս
  • Close
Մահացել Է Նշանավոր Ճարտարապետ-Գիտնական Մուրադ Հասրաթյանը

17-01-2026 | 13:05

Մահացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական Մուրադ Հասրաթյանը
Չենք Կարծում, Որ Անհրաժեշտ Է Քաղաքականացնել Առանձին Գործերը. Եմ Դեսպանը՝ Բանտարկյալների Մասին

17-01-2026 | 13:03

Չենք կարծում, որ անհրաժեշտ է քաղաքականացնել առանձին գործերը. ԵՄ դեսպանը՝ բանտարկյալների մասին
Տեղի Է Ունեցել Հհկ Գործադիր Մարմնի Նիստը․ Քննարկել Են Տարածաշրջանային Վերջին Զարգացումները, Ներքաղաքական Օրակարգի Հարցեր

17-01-2026 | 13:02

Տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը․ քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ներքաղաքական օրակարգի հարցեր
Սամվել Կարապետյանի Նկատմամբ Կիրառվեց Տնային Կալանք․ Հրապարակային Խոսքի Սահմանափակումը Վերացվեց․ Արամ Վարդևանյան

17-01-2026 | 12:57

Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք․ հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց․ Արամ Վարդևանյան
Դանիան Ի Վիճակի Չէ Վերահսկել Գրենլանդիան․ Սպիտակ Տուն

17-01-2026 | 12:56

Դանիան ի վիճակի չէ վերահսկել Գրենլանդիան․ Սպիտակ տուն
Ռուբեն Վարդանյանի Գործով Որոշակի Չափով Գործընթացի Ձգձգման Միտումներ Կան. Սիրանուշ Սահակյան

17-01-2026 | 12:55

Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործընթացի ձգձգման միտումներ կան. Սիրանուշ Սահակյան
Հացադուլ, Օր 9-Րդ. Առողջությանս Հետ Կապված Խնդիրների Մասին. Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան

17-01-2026 | 12:54

Հացադուլ, օր 9-րդ. Առողջությանս հետ կապված խնդիրների մասին. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
Հայաստանում Այսօր Լռության Գործիքը Բանտն Է. Անտեսելով Բամբասանքների, Շանտաժների Ու Սպառնալիքների Ահեղ Շղթան՝ Շարունակում Եմ Հավատարիմ Մնալ Հայոց Հայրապետին. Թովմաս Առաքելյան

17-01-2026 | 12:53

Հայաստանում այսօր լռության գործիքը բանտն է. անտեսելով բամբասանքների, շանտաժների ու սպառնալիքների ահեղ շղթան՝ շարունակում եմ հավատարիմ մնալ Հայոց Հայրապետին. Թովմաս Առաքելյան
Ուկրաինան Խաղաղության Համար Խոչընդոտ Չի Եղել Եւ Չի Լինի. Զելենսկին Արձագանքել Է Թրամփի Հայտարարությանը

16-01-2026 | 15:14

Ուկրաինան խաղաղության համար խոչընդոտ չի եղել և չի լինի. Զելենսկին արձագանքել է Թրամփի հայտարարությանը
Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը Միացել Է «Եկեղեցու Բարենորոգման» Օրակարգին

16-01-2026 | 14:58

Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը միացել է «եկեղեցու բարենորոգման» օրակարգին
Կոմպոզիտոր Հանս Ցիմերը Կհեղինակի «Հարրի Փոթեր» Սերիալի Սաունդթրեքը

16-01-2026 | 14:49

Կոմպոզիտոր Հանս Ցիմերը կհեղինակի «Հարրի Փոթեր» սերիալի սաունդթրեքը
Վլադիմիր Պուտինը Եւ Բենիամին Նեթանյահուն Հեռախոսով Քննարկել Են Մերձավոր Արևելքում Եւ Իրանում Տիրող Իրավիճակը. Կրեմլ

16-01-2026 | 14:40

Վլադիմիր Պուտինը և Բենիամին Նեթանյահուն հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում և Իրանում տիրող իրավիճակը. Կրեմլ
Կան Ուսուցիչներ, Ովքեր Պատգամավորներից Ավելի Շատ Գումար Են Ստանում. Դուք Ուզո՞Ւմ Եք, Որ Եթե Ինչ Որ Զանգված Աղքատ Է, Մնացածն Էլ Աղքատ Լինե՞Ն. Ալեն Սիմոնյան

16-01-2026 | 14:37

Կան ուսուցիչներ, ովքեր պատգամավորներից ավելի շատ գումար են ստանում. դուք ուզո՞ւմ եք, որ եթե ինչ որ զանգված աղքատ է, մնացածն էլ աղքատ լինե՞ն. Ալեն Սիմոնյան
Սամվել Կարապետյանին Կրկին Կտեղափոխեն Աած Մեկուսարան

16-01-2026 | 14:25

Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն ԱԱԾ մեկուսարան
Ստեփան Ասատրյանի Եւ Արամայիս Թախմազյանի Կատարած Ոչ Մի «Արարողություն» Վավերական Չէ. Արագածոտնի Թեմ

16-01-2026 | 13:37

Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի կատարած ոչ մի «արարողություն» վավերական չէ. Արագածոտնի թեմ

Նմանատիպ լուրեր