CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ129

«Փոքրիկ իշխանը ժամանակակից հանդիսատեսի հետ խոսում է կորցրած մանկության, բաց թողած հարցերի, մեծանալու ցավի մասին». Գրիգոր Խաչատրյան

«Փոքրիկ իշխանը ժամանակակից հանդիսատեսի հետ խոսում է կորցրած մանկության, բաց թողած հարցերի, մեծանալու ցավի մասին». Գրիգոր Խաչատրյան

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը կներկայացնի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»՝ բոլորովին նոր մոտեցմամբ։ Ընտանեկան ներկայացման պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 26-ին։ 

Աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները հաճախ դուրս են մղում էմոցիաները, «Փոքրիկ իշխանը» ներկայացումը հրավիրում է հանդիսատեսին նոր տեսակի հուզական իմաստալից փորձառության։ Այս գործը կոչված է վերհանելու յուրաքանչյուրիս մեջ պարզ, բայց մեծ նշանակություն ունեցող երևույթները՝ սեր, պատասխանատվություն, ընկերություն, անձնական արժեքներ։ Ներկայացումը չի սահմանափակվում միայն մանկական տեսանկյունով. այն բացում է երկխոսություն երեխայի և մեծահասակի միջև։ Իմերսիվ սարքավորումների, անիմացիոն պատկերների և թատերական տեխնիկաների միջոցով հանդիսատեսը հայտնվում է Փոքրիկ իշխանի լուսավոր, երազային աշխարհում։ 

Ներկայացման ստեղծագործական թիմում ընդգրկված են արվեստագետներ, անիմատորներ, դիզայներներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Այս համադրության արդյունքում ստեղծվել են բարձրորակ ինովացիոն լուծումներ։

Ստեղծագործության բեմականացման հեղինակը և բեմադրիչը Գրիգոր Խաչատրյանն է։ Ներկայացման ռեժիսորական հայացքը ձևավորվել է մի պարզ, բայց առանցքային գաղափարից՝ Փոքրիկ իշխանը ոչ թե տարիքի մասին է, այլ էներգիայի։ Այն ներքին լույսն է, որը կրում է մարդը՝ անկախ նրանից՝ փոքր է, թե մեծ։ 

«Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ամենաուշագրավ և սիրված ստեղծագործություններից է։ Հայաստանում «Փոքրիկ իշխանը» բազմիցս թարգմանվել ու վերատպվել է և շարունակում է մնալ ամենասիրված գրքերից մեկը թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների շրջանում։ Ներկայացումը ստեղծում է նոր հնարավորություն՝ այդ մոգական աշխարհը տեսնելու թատրոնի բեմից։ Ներկայացման մեջ Փոքրիկ իշխանը խոսում է առանց «մանկականացնելու» իր ձայնը, այլ՝ իրական, խորքային տոնով, որը հուզում է և՛ երեխային, և՛ մեծահասակին։ Դերասանի խաղը կառուցված է ոչ միայն խոսքի, այլ շարժման, հայացքի, լռության և էներգետիկ շեշտադրումների վրա։ Մենք հերոսին դուրս ենք բերում պարզեցված, կաղապարային պատկերացումներից և ներկայացնում է որպես լուսավոր, խոնարհ, բայց ուժեղ հոգի։ Այսպիսով, ստեղծվում է մի կերպար, որը ժամանակակից հանդիսատեսի հետ խոսում է կորցրած մանկության, բաց թողած հարցերի, մեծանալու ցավի, բայց նաև մաքուր սիրո լեզվով»,-նշում է Գրիգոր Խաչատրյանը։ 

Ներկայացման գլխավոր պրոդյուսեր՝ Էդվարդ Մխիթարյան, համապրոդյուսեր՝ Նարեկ Քթոյան։ Նկարչական ձևավորումը և զգեստները՝ Իզաբելլա Թչիխոնսկայի։ Նախագիծն իրականացվում է ism. մեդիա-փրոդաքշն ընկերության հետ համագործակցությամբ։

www.tert.am 

 

  • Լրահոս
  • Close
Ադրբեջանն Ու Թուրքիան Փոխադարձ Ռազմական Օգնություն Կցուցաբերեն Միմյանց․ Արդեն Պաշտոնապես

16-12-2025 | 15:27

Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
Ռդ-Ն Մտադրություն Չունի Որևէ Զիջման Գնալու Դոնբասի, Նովոռոսիայի Կամ Ղրիմի Հարցում. Ռյաբկով

16-12-2025 | 15:25

ՌԴ-ն մտադրություն չունի որևէ զիջման գնալու Դոնբասի, Նովոռոսիայի կամ Ղրիմի հարցում. Ռյաբկով
Զելենսկու Հետ Բանակցություններից Հետո Եմ Առաջնորդները Ներկայացրել Են Ուկրաինայի Անվտանգության Երաշխիքների 6 Կետից Բաղկացած Ծրագիր

16-12-2025 | 15:23

Զելենսկու հետ բանակցություններից հետո ԵՄ առաջնորդները ներկայացրել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր
Հայաստանում Չի Կարող Լինել Նատօ-Ի Ներկայություն. Սարգիս Խանդանյան

16-12-2025 | 15:21

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն. Սարգիս Խանդանյան
Միրզոյանի Հետևից Քիչ Էր Մնում Ջուր Շփեին․ Ոչ Թե Եմ-Ի Արտգործնախարարների Հավաք Էր, Այլ Ոչ Պաշտոնական Նախաճաշ. Մամիջանյան

16-12-2025 | 14:36

Միրզոյանի հետևից քիչ էր մնում ջուր շփեին․ ոչ թե ԵՄ-ի արտգործնախարարների հավաք էր, այլ ոչ պաշտոնական նախաճաշ. Մամիջանյան
Ռուսաստանի Դեսպանատունը Թույլտվություն Է Ստացել Հանդիպելու Կարապետյանի Հետ. Ռդ Ագն

16-12-2025 | 14:32

Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ
Խաղաղության Եվրոպական Հիմնադրամից Հայաստանին Աջակցություն Տրամադրելու Հարցում Կա Քաղաքական Համաձայնություն. Հհ Ագն Խոսնակ

16-12-2025 | 14:31

Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու հարցում կա քաղաքական համաձայնություն. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ժաննա Անդրեասյանը Հերթական Այցն Է Կատարել Հայոց Ցեղասպանության Հուշահամալիր

16-12-2025 | 13:30

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Tripp-Ը Շատ Ամուր Երաշխիքներ Է Տալիս Հայաստանին․ Ամն Դեսպան

15-12-2025 | 19:41

TRIPP-ը շատ ամուր երաշխիքներ է տալիս Հայաստանին․ ԱՄՆ դեսպան
Ուկրաինայի Նատօ-Ին Չանդամակցելու Վերաբերյալ Իրավաբանորեն Պարտավորեցնող Փաստաթուղթը Բանակցությունների Անկյունաքարն Է. Պեսկով

15-12-2025 | 19:38

Ուկրաինայի ՆԱՏՕ-ին չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը բանակցությունների անկյունաքարն է. Պեսկով
Հայաստանում Շարունակվում Է Արձանագրվել Սուր Շնչառական Վարակներով Պայմանավորված Հիվանդացության Ակտիվություն

15-12-2025 | 19:35

Հայաստանում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն
Պատմությունը Հաստատում Է՝ Հաղթում Է Ոչ Թե Թագավորի Կամքը, Այլ՝ Եկեղեցական Կանոնականությունը Եւ Սրբագործված Ավանդությունը. Տեր Արարատ Քահանա Պողոսյան

15-12-2025 | 19:33

Պատմությունը հաստատում է՝ հաղթում է ոչ թե թագավորի կամքը, այլ՝ եկեղեցական կանոնականությունը և սրբագործված ավանդությունը. Տեր Արարատ քահանա Պողոսյան
Արդեն 3-4 Օր Է՝ Ինձ Հանգիստ Չեն Տալիս. Առնո Բաբաջանյանի Արձանի Խեղճ Քանդակագործին Էլ Այնքան Բզկտեցին, Ինֆարկտ Ստացավ, Մահացավ. Լևոն Թոքմաջյան

15-12-2025 | 13:46

Արդեն 3-4 օր է՝ ինձ հանգիստ չեն տալիս. Առնո Բաբաջանյանի արձանի խեղճ քանդակագործին էլ այնքան բզկտեցին, ինֆարկտ ստացավ, մահացավ. Լևոն Թոքմաջյան
Այսպես Թե Այնպես՝ Ապագան Գալու Է, Այլ Հարց Է, Որ Մենք, Հայերս, Այն Պետք Է Բառի Ամենալավ Իմաստով Մերը Դարձնենք. Սամվել Կարապետյան

15-12-2025 | 13:43

Այսպես թե այնպես՝ ապագան գալու է, այլ հարց է, որ մենք, հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով մերը դարձնենք. Սամվել Կարապետյան
Երբ Ձախողված Վարչապետը Որոշում Է Եկեղեցու «Կանոնները»

15-12-2025 | 11:40

Երբ ձախողված վարչապետը որոշում է եկեղեցու «կանոնները»

Նմանատիպ լուրեր