CHOOSE YOUR LANGUAGE
  • Որոնում Որոնում
×
Դիտումների քանակ24

Պոպուլիստական հռետորաբանությունից հետո

Պոպուլիստական հռետորաբանությունից հետո

Վերջերս դիտում էի 2020 թվականի ամերիկյան մի սերիալ, որն իբր պատմում էր Ռուսաստանի թագուհի Եկատերինա Մեծի գահակալության սկզբի մասին: Ասում եմ՝ «իբր», որովհետեւ սերիալի հեղինակները չէին թաքցնում, որ պատմական փաստերի հետ սյուժեն առանձնապես կապ չունի: Պարզապես, կարելի է ասել, կատակերգական մելոդրամա էր 18-րդ դարի հագուստներով ժամանակակից ամերիկացիների մասին:
 Բայց սյուժեի մի գիծ, իմ կարծիքով, ճշգրիտ ներկայացնում էր բոլոր ժամանակների պոպուլիստների հռետորաբանությունը: Դա «Պուգաչովի ապստամբության» նկարագրությունն էր, որը դարձյալ պատմական փաստերի հետ շատ քիչ առնչություն ուներ, սակայն «գլխավոր ապստամբի» ելույթները բնորոշ էին ընդհանրապես նման գործիչների համար: Հիմնական թեզերն են՝ «մենք աղքատ ենք, նրանք հարուստ են», «մենք յուրային ենք, նրանք օտար են», «մենք կգանք իշխանության, ու կլինի հավասարություն եւ արդարություն»: Այդ թեզերը կրկնվում են մարդկության ողջ պատմության ընթացքում եւ ամենուր
: Օրինակ, 1980-ականների երկրորդ կեսին Բորիս Ելցինն իր քաղաքական կարիերան սկսել էր կուսակցական ապարատի համար արտոնյալ բուֆետների եւ խանութների դեմ պայքարից: Բայց երբ այդպիսի ճառեր արտասանողները գալիս են իշխանության, նրանք շատ արագ մոռանում են իրենց ասածները եւ մխրճվում են նույն ճոխ, արտոնյալ կյանքի մեջ՝ շրջապատված ծառաներով եւ «ախրաննիկներով»:
Մեր հեղափոխականները նույնպես ասում էին, որ 2018 թվականից նոր Հայաստան է լինելու՝ իրենք աշխատանքի են գնալու հեծանիվով եւ մետրոյով, Ազգային ժողովի այգին ժողովրդինն է, պետական հիմնարկները նույնպես ժողովրդինն են, որի ներկայացուցիչները կարող են այդ դռները ջարդել, իսկ իրենց՝ իշխանավորներին, կարելի է շարունակել դիմել անունով: Բայց ամեն ինչ վերջանում է նույն «նախկինների» ապրելակերպով, երբ նույնիսկ ՔՊ-ական գյուղապետն է «նվեր ստանում» 33 հազար դոլարանոց «Ռոլեքս» ժամացույց: Այդ ամենը ես հիշեցի, երբ երեկ պատահաբար տեսա, թե ինչպիսի իրարանցում էր մի տեղ, որտեղ պետք է այցելեր ինչ-որ «բարձր նաչալնիկ». ինչպիսի խանդավառ ծառայամտության մեջ էին պարեկները, ոստիկանները եւ ԱԱԾ-ականները: Չգիտեմ, գուցե այդ ամենը «պետական անհրաժեշտություն» է: Պարզապես պետք չէր ձեւեր թափել, որ իշխանության են գալիս «այլ նպատակներով»:

Արամ Աբրահամյան
«Առավոտ»
 

  • Լրահոս
  • Close
Իրանը Պարսից Ծոցում Իսրայելական Նավ Է Գրավել Ու Տարել Իր Ջրային Տարածք

13-04-2024 | 17:26

Իրանը Պարսից ծոցում իսրայելական նավ է գրավել ու տարել իր ջրային տարածք
Ուկրաինայի Զու Գլխավոր Հրամանատար. Իրավիճակը Արեւելյան Ճակատում Սրվել Է

13-04-2024 | 15:14

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար. իրավիճակը արեւելյան ճակատում սրվել է
Իսրայելը Մի Քանի Հարվածներ Է Հասցրել Լիբանանի Հարավ-Արեւելքին, Իրավիճակը Սրվում Է Ամեն Րոպե

13-04-2024 | 15:10

Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Լիբանանի հարավ-արեւելքին, իրավիճակը սրվում է ամեն րոպե
Նիդեռլանդները Կփակեն Իրենց Դեսպանությունը Թեհրանում՝ Որպես Զգուշության Միջոց

13-04-2024 | 15:04

Նիդեռլանդները կփակեն իրենց դեսպանությունը Թեհրանում՝ որպես զգուշության միջոց
Սուրբ Գայանե Վանքում Կկատարվի Հոգեհանգստյան Կարգ Վթարից Զոհված Զինծառայողների Համար

13-04-2024 | 14:56

Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ վթարից զոհված զինծառայողների համար
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ցավակցել Է Մեղրիում Վթարի Հետևանքով Զոհված Զինծառայողների Ընտանիքներին

13-04-2024 | 14:35

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին
Իտալիայի Վարչապետը Փոխնակ Մայրությունն «Անմարդկային Պրակտիկա» Է Անվանել

13-04-2024 | 08:11

Իտալիայի վարչապետը փոխնակ մայրությունն «անմարդկային պրակտիկա» է անվանել
Տիեզերքի Ծնունդից Ի Վեր Ամենահզոր Պայթյունը Տեղի Է Ունեցել Աղեղնավոր Համաստեղության Տարածքում

13-04-2024 | 08:05

Տիեզերքի ծնունդից ի վեր ամենահզոր պայթյունը տեղի է ունեցել Աղեղնավոր համաստեղության տարածքում
Մեծ Բրիտանիայի Դեսպանատունն Առաջին Անգամ Կույր Դիվանագետ Կղեկավարի

13-04-2024 | 08:02

Մեծ Բրիտանիայի դեսպանատունն առաջին անգամ կույր դիվանագետ կղեկավարի
Ամն-Ը Լրացուցիչ Ուժեր Է Տեղափոխում Մերձավոր Արևելք

13-04-2024 | 07:58

ԱՄՆ-ը լրացուցիչ ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք
Իրանը Ամն-Ին Նախազգուշացրել Է Հարձակման Մասին՝ Իսրայելի Հետ Հակամարտությանը Միջամտելու Դեպքում

13-04-2024 | 07:44

Իրանը ԱՄՆ-ին նախազգուշացրել է հարձակման մասին՝ Իսրայելի հետ հակամարտությանը միջամտելու դեպքում
Ռուսաստանը Բալիստիկ Հրթիռ Է Արձակել Կապուստին Յարից

13-04-2024 | 07:38

Ռուսաստանը բալիստիկ հրթիռ է արձակել Կապուստին Յարից
Գերմանիայի Ագն-Ն Իր Քաղաքացիներին Հորդորում Է Լքել Իրանը

13-04-2024 | 07:33

Գերմանիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հորդորում է լքել Իրանը
Թրամփը Կարծում Էր, Որ Ուկրաինան Պետք Է Լինի Ռուսաստանի Մաս

13-04-2024 | 07:28

Թրամփը կարծում էր, որ Ուկրաինան պետք է լինի Ռուսաստանի մաս
Մահացել Է Իտալացի Մոդելավորող Ռոբերտո Կավալլին

13-04-2024 | 07:27

Մահացել է իտալացի մոդելավորող Ռոբերտո Կավալլին

Նմանատիպ լուրեր

Իրանը Պարսից ծոցում իսրայելական նավ է գրավել ու տարել իր ջրային տարածք

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար. իրավիճակը արեւելյան ճակատում սրվել է

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Իսրայելը մի քանի հարվածներ է հասցրել Լիբանանի հարավ-արեւելքին, իրավիճակը սրվում է ամեն րոպե

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Նիդեռլանդները կփակեն իրենց դեսպանությունը Թեհրանում՝ որպես զգուշության միջոց

Միջազգային լուրեր

Calendar13-04-2024

Սուրբ Գայանե վանքում կկատարվի հոգեհանգստյան կարգ վթարից զոհված զինծառայողների համար

Լուրեր

Calendar13-04-2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Մեղրիում վթարի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին

Լուրեր

Calendar13-04-2024

Իտալիայի վարչապետը փոխնակ մայրությունն «անմարդկային պրակտիկա» է անվանել

Լուրեր

Calendar13-04-2024

Տիեզերքի ծնունդից ի վեր ամենահզոր պայթյունը տեղի է ունեցել Աղեղնավոր համաստեղության տարածքում

Լուրեր

Calendar13-04-2024