12-11-2025 | 15:41
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է և անպայման տեղի կունենա ժամանակի ընթացքում։ Սակայն դրան պետք է նախորդի հսկայական աշխատանք, լրագրող Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա (նախագահների հանդիպումը - Խմբ.) հնարավոր է, և ժամանակի ընթացքում այն անպայման տեղի կունենա: Դա անհրաժեշտ է», - վստահ է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովի խոսքով՝ հնարավոր է՝ Պուտին-Թրամփ հանդիպումն անհրաժեշտ կլինի հսկայական աշխատանք կատարելուց հետո՝ ժամանակի ընթացքում ձեռք բերվելիք որոշ խոշոր պայմանավորվածությունները պաշտոնականացնելու համար:
«Սակայն այդ ժամանակը դեռ չի եկել: Այս աշխատանքը դեռ պետք է կատարվի», - նշել է Պեսկովը։
www.tert.am